TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

15:44 09.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Jeep Cherokee և Opel մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Ներքին գործերի նախարարության ոստիկանության […]

̰
Այրվել է անասնակեր

15:39 09.10.2023

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10։07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գ․Զոհրապ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 12:44-ին: Այրվել է մոտ 650 հակ անասնակեր։

̰
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

14:30 09.10.2023

Օգոստոսի 29-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 73-ամյա Քալստան Բաղումյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 2-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Նախորդ շաբաթ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 423 դեպք, 130-ը՝ արտակարգ

13:58 09.10.2023

Հոկտեմբերի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 423 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 63, փլուզման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման՝ 2, կեղծ ահազանգի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:35 09.10.2023

Հոկտեմբերի 6-ին, ժամը 23.20-ին, Երևանի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 30-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.25-ին, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Կավասակի» մոտոցիկլը. 31-ամյա մոտոցիկլիստը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքերով […]

̰
68-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

12:14 09.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ին, Եղվարդ քաղաքի Երևանյան և Շիրակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Հոնդայի» վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, որտեղ վարորդը՝ 68-ամյա Գուրգեն Մկրտչյանը, մահացել է:

̰
Հոկտեմբերի 6-9-ը տեղի է ունեցել 56 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:07 09.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 18-ական, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 5-ական, մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին

11:51 09.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա Սասուն Հովսեփյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Երևանում 32-ամյա վարորդը Audi A6-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը

11:39 09.10.2023

Կեսգիշերն անց՝ ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Ա.-ն, իր վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենայով Արգիշտի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Հայտնի է դարձել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը

10:30 09.10.2023

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 436-ի, այդ թվում՝ 91 երեխա և 61 կին: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Նախկինում գրանցվել էր մահվան 413 դեպք։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է ևս 2271 մարդ, այդ թվում՝ 244 երեխա և 151 կին։ Իր հերթին, իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Իսրայելում զոհերի թիվը […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Վայոց ձորի մարզում. 53-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի

22:56 08.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, […]

̰
Այրվել է մոտ 850 հակ անասնակեր

21:32 08.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 11։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։29-ին, մարվել՝ 17։47-ին: Այրվել է մոտ 850 հակ պահեստավորած անասնակեր:

̰
Դողս-Աղավնատուն ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

20:54 08.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դողս-Աղավնատուն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծիածան գյուղի վերջնամասում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է «GAZ» մակնիշի ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել […]

̰
ՃՏՊ` Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:19 08.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 16։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Հ. […]

̰
Հրդեհ՝ Հոբարձի գյուղում

17:12 08.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 02։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվում է հողամաս։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող երկու անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել՝ 12։10-ին։ […]

̰
Հրդեհ՝ Շատվան գյուղում

11:23 08.10.2023

Հոկտեմբերի 8-ին, ժամը 06։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատվան գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։05-ին, մարվել՝ 08։58-ին։ […]

̰
Արցախից տեղահանված քաղաքացին Դիլիջանի 1-ին ոլորանում 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում

23:41 07.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանի վերջնամասում քաղաքացին մոտ 100 մ բարձրությունից ընկել է և հայտնվել անտառում։ Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը: Տեղում փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական […]

̰
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

15:24 07.10.2023

Առնվազն 14 մարդ է զոհվել, 78-ը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Հերաթ նահանգի հանրային առողջապահության վարչության տնօրենին։ «Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում շաբաթ օրը 6,3 մագնիտուդով երկրաշարժը խլել է 14 մարդու կյանք, 78-ը վիրավորվել է, հայտնել է պաշտոնյան՝ մտավախություն ունենալով, որ զոհերի թիվը կարող է աճել՝ շենքերի փլատակների տակ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:30 07.10.2023

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, բուժօգնության դիմած 43-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է հոկտեմբերի 5-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, ինքը եղել է «Օպել» մեքենայի ուղևոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. Mercedes-ը հայտնվել է Հրազդան գետում

12:05 07.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկակար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում ավտոմեքենա է ընկել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները: Պարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes […]

̰
Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

09:00 07.10.2023

Կանադայի Չիլիվակ քաղաքում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է CBC հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի և հյուրանոցի մոտ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ։ Վթարի պատճառներն առայժմ անհայտ են։

̰
Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած 25-ամյա տղայի կյանքի համար

08:34 07.10.2023

Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ […]

̰
«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանին

08:05 07.10.2023

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]

̰
Շղթայական ավտովթար՝ Երևանում

23:59 06.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վոլոդյա Մելիքյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա – Վրացական փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է  Toyota Land Cruiser Prado, Nissan, Chevrolet, Toyota jeep, BMW մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Վ. Մելիքյանը […]

̰
Հրդեհ՝ Կողբ գյուղում

23:51 06.10.2023

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 17-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:53-ին: Այրվել […]

̰
ՃՏՊ՝ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ

22:45 06.10.2023

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Ս․, […]

̰
Ավտովթար Երևանում․ կա 5 վիրավոր

22:09 06.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի […]

̰
Կրակոցներ Ապարանում. կա վիրավոր

19:55 06.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի, պարեկներ Սարգիս Շահնազարյանի և Կարեն Մադաթյանի գլխավորությամբ Ապարան քաղաքում՝ «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց, վնասազերծել են կրակոցներ արձակած քաղաքացուն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները […]

̰
Երևանում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը

19:12 06.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Գրիբոյեդով 42 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արեգ Ա.-ի վարած Opel մակնիշի և ՌԴ քաղաքացի 37-ամյա Ալեքսանդր Դ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

̰
Ադրբեջանի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել

18:12 06.10.2023

Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլը քաղաքի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հրդեհի հետևանքով հինգ մարդ հոսպիտալացվել է։ Նրանցից չորսի մոտ ախտորոշվել է ծխային թունավորում: Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել է կայուն:

̰
BACK_TO_TOP