08:04 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում՝ խանութի մոտակայքում, այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսաղբյուր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:59 02.10.2023
«Բանֆ» ազգային պարկում գորշ արջը հարձակվել և սպանել է երկու մարդու, հայտնում են կանադական այգու աշխատակիցները։ Հայտնում է Reuters-ը։ Այգին հայտարարություն է տարածել, որ ահազանգ է ստացել GPS սարքից: Ըստ Bear Safety and More-ի հիմնադիր Քիմ Թիչեների՝ զոհերը կանադացի ամուսիններ էին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արջը էվթանազիայի է ենթարկվել այն բանից հետո, երբ […]
19:28 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանպարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1984 թ.), «Opel» […]
18:12 02.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, 2-րդ թունելի մեջ գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […]
14:57 02.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 3.20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Բաղրամյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է Երևան-Էջմիածին ճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքում պարզվել է, որ […]
12:52 02.10.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 19-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ժակ» ավտոբուսը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. «Օպելի» 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
12:16 02.10.2023
Այսօր՝ հոկտեբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Infiniti և Opel մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկները: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և […]
12:08 02.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, հոգեկան ներգործության՝ 6, բնակարանային գողության, գույքը հափշտակելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը […]
11:37 02.10.2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, դժբախտ պատահարի՝ 2, տեղափարափ անձրևի, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման 1-ական, թունավորման, կեղծ ահազանգի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 23, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 65, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
10:16 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին։
10:06 02.10.2023
Հհոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով և դանակահարված 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում: Ոստիկանությունը պարզել է դեպքի վայրը և հայտնաբերել կրակված պարկուճներ, արնանման հետքեր: Ծանուցում. […]
08:23 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի 10-րդ բարաք թաղամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկին կից փայտե խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։57-ին, մարվել՝ […]
08:16 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 12/2 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում […]
07:59 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 04։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի առաջին հարկում գտնվող խանութի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]
23:02 01.10.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարայում ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքի արտասահմանյան ծագման մեծ հավանականություն կա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսքը կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի մասին է։ Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է: Փոխհրաձգության ժամանակ տուժել է ՆԳՆ երկու […]
22:44 01.10.2023
Մեքսիկայի Չիապաս նահանգում բեռնատարի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել. այս մասին հայտնում է El Universal թերթը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության մարմիններին։ Նրանց տվյալներով՝ վթարի հետեւանքով տուժել է ևս 15 մարդ, որոնցից չորսը՝ անչափահաս։ Միգրանտներ տեղափոխող բեռնատարի շրջվելու պատճառները չեն պարզվել։
22:34 01.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածին, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes GLE 300 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Մարտիրոսյանին: Վարորդը փախուստի չի […]
22:07 01.10.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Շտաբից տեղեկացնում են նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել […]
21:52 01.10.2023
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դալար-Մրգավան ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Բ.-ի վարած Mercedes մակնիշի և 34-ամյա Երջանիկ Թ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդներց Երջանիկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. […]
21:22 01.10.2023
Այսօր՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածի վրայով, բախվել երկաթե ճաղավանադակներին, գազախողովակին և մոտ 50 մ առաջ ընթանալով` գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդին, […]
17:43 01.10.2023
ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։
17:18 01.10.2023
Հոկտեմբերի 1-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։44-ին, մարվել՝ 13։16-ին։ […]
16:21 01.10.2023
Հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա-պարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոմեքենան […]
15:42 01.10.2023
Այսօր՝ ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է շարժիչի […]
14:43 01.10.2023
Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և […]
13:29 01.10.2023
Իսպանիայի հարավ-արևելքում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
12:11 01.10.2023
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան հայտնել է Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը՝ վնասազերծվել։ «Ժամը 09.30-ին երկու ահաբեկիչ, մեքենա վարելով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասի դիմաց, պայթյուն է իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը՝ վնասազերծվել»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։ Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան թեթեւ վիրավորվել […]
11:28 01.10.2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 7000, Արզնի գյուղում՝ 5․5 հա, Նոր […]
10:24 01.10.2023
Երեկ՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները […]
10:20 01.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21։11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազարավան գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարպի գյուղի Սահակ Թորոսյան փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը […]