14:43 01.10.2023
Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։
«Սա չափազանց բարդ աշխատանք է, այն դեպքում` երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։
Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։
Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան, դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»,-գրել է Հունան Թադևոսյանը։
21:14 02.07.2025
Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետին21:14 02.07.2025
Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետինԷլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության է հասել երկու սեթում (6-2, 6-3): ...
21:00 02.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վիետնամը ստորագրել են առևտրային համաձայնագիրՎաշինգտոնը և Հանոյը համաձայնության են եկել երկկողմ առևտրային հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարեց, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վերացնել ամերիկյան ապրանքների վրա դրված բոլոր մաքսատուրքերը։ ԱՄՆ իշխանությունների […] ...
20:44 02.07.2025
Հռոմի պապը նոյեմբերին կայցելի ԹուրքիաՀռոմի պապ Լևոն XIV-ը նախնական այցով պլանավորում է Թուրքիա այցելել 2025 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Թուրքիա այցելելու ծրագրերը քննարկվել են Վատիկանում Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի և պապի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ «կցանկանար Հռոմի պապի պաշտոնում իր առաջին […] ...
20:29 02.07.2025
«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […] ...
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...