10:28 25.09.2023
Սեպտեմբերի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 171-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 97, փլուզման, քարաթափման, մետրոպոլիտենի հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, դիակի հայտնաբերման, թունավորման, կեղծ ահազանգի՝ 1-ական, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 3, վայրի կենդանիների հարձակման, ինքնասպանության փորձի՝ 7-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]
08:27 25.09.2023
Սեպտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Գառնի գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2121 և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Գառնու ամբուլատոր կենտրոնի […]
20:13 24.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի Արտաշատի խճուղու և երկրորդ փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշ Ա.-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 7-ամյա Անգելինա Խ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]
10:53 24.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Երվանդ Կոշկոշյանը իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով Ադոնցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառի համար նախատեսված ցուցանակին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին և երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ […]
22:47 23.09.2023
Բոսնիա և Հերցեգովինայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոստար քաղաքից 47 կմ հարավ, որտեղ ապրում է 104 հազար մարդ։ Օջախն ընկել է 6 կմ խորության վրա։
21:05 23.09.2023
Ավելի քան 30 մարդ է զոհվել Բենինի մայրաքաղաք Պորտո-Նովոյի մերձակայքում վառելիքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է BIP Կոտոնու ռադիոկայանը։ «1000 քառակուսի մետր տարածք ունեցող պահեստում ածխաջրածնային հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական հաշվարկների՝ 33 մարդ մահացել է լուրջ այրվածքներից»,- ռադիոկայանին հայտնել է երկրի հրշեջ ծառայության պետի տեղակալ, գնդապետ Դալլիս Ահուանգբենյոնը։ Նշվում է, որ հրդեհը մարվել […]
20:25 23.09.2023
Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Թբիլիսյան 2-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]
17:32 23.09.2023
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ գյուղի թանգարանի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և ներսում կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաջուռ գյուղի 5-րդ փողոցի վագոն-տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է […]
17:15 23.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Դուրյան թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamhyan.com-ը, պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե Երևանի վարչական տարածքում, այլ Կոտայքի մարզի, ինչի համար էլ ժամանել են […]
12:33 23.09.2023
Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ 46 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ […]
11:35 23.09.2023
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդը և «Նիսան» մակնիշի մեքենան: Մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան պուրակում վրաերթի է ենթարկել 26-ամյա ինքնգլորավարին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, […]
10:18 23.09.2023
Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հունան Գ.-ն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Շիրազի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 5 հասցեի շինության պատին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հունան Գ.-ն, նրա ուղևորներ 34-ամյա Նարինե Հ.-ն, 8-ամյա Դավիթ Գ.-ն, […]
20:40 22.09.2023
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17։13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ա․), «Mazda» (վարորդ՝ […]
20:18 22.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լանջազատ գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած Mercedes G 500 և 26-ամյա Շահեն Հ.-ի վարած Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes C 180-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Վիրաբ Ա.-ն մարմնական վնասվածքներով […]
16:35 22.09.2023
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14։46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1993 թ․) […]
13:43 22.09.2023
Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա իրար են բախվել «Հունդաի», երկու «Օպել» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 36-ամյա վարորդը, 59-ամյա ուղևորուհին և «Օպելներից» մեկի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.20-ին, Երևանի Իսահակյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան […]
12:09 22.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 5, հոգեկան ներգործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության […]
08:34 22.09.2023
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, այրվում է ավտոքարշակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.), «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ. Ղ.) […]
17:43 21.09.2023
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։29-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղից «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1966 թ․), Ռ. Ա.-ին (ծնված 1957 թ․), Մ. Մ.-ին […]
14:14 21.09.2023
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Գենադի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Մ. Խ.) […]
20:04 20.09.2023
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 18:25-ին: […]
08:27 20.09.2023
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 92 շենքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ շենքի վերելակի հորանում հրդեհ է […]
08:10 20.09.2023
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում և անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, […]
12:15 19.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, ավազակության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կաշառակերության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման […]
11:48 19.09.2023
Սեպտեմբերի 17-ին հաղորդվել էր Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի հետ տեղի ունեցած վթարի մասին, որը դուրս էր եկել երթևեկելի գոտուց աջ, բախվել երկաթե պատնեշին և քարե պարսպին. 52-ամյա վարորդը՝ Ռուբեն Սարգսյանը, և 49-ամյա ուղևորուհի Մարինե Կիրակոսյանը տեղում մահացել էին, իսկ 23-ամյա ուղևոր Մարատ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.25-ին, […]
11:04 19.09.2023
Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլում պայթյուն է հնչել. հակաօդային պաշտպանության համակարգը գործարկվել է, հայտնել են քաղաքային իշխանությունները Telegram ալիքում։ «Մելիտոպոլում պայթյունի ձայն է լսվել։ Պահպանե՛ք հանգստություն, մանրամասները ճշտվում են։ Նախնականում գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը»,– ասվում է Մելիտոպոլի վարչակազմի հաղորդագրությունում։
09:31 19.09.2023
Սեյսմոլոգները Կամչատկայի թերակղզու արևելյան ափերի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Դաշնային հետազոտական կենտրոնի միասնական երկրաբանության կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղից։ «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Միլկովո գյուղից 132 կմ հեռավորության վրա»,- հայտնել են մասնաճյուղից։ Թե որ շրջաններում են զգացվել ցնցումները, այս մասին տեղեկությունները դեռ պարզված չեն։
09:10 19.09.2023
Չարլսթոնի համատեղ բազայի ներկայացուցիչները հաստատել են Հարավային Կարոլինայում նախօրեին անհետացած F-35 կործանիչի բեկորների հայտնաբերումը։ «Չարլսթոնի միացյալ բազայի անձնակազմը, տեղական իշխանությունների հետ սերտ համակարգելով, հայտնաբերել է բեկորների դաշտ Ուիլյամսբուրգ կոմսությունում: Բեկորները հայտնաբերվել են Չարլսթոնի համատեղ բազայից երկու ժամ դեպի հյուսիս-արևելք»,- ասվում է բազայի X սոցիալական ցանցի էջում տեղադրված գրառման մեջ: Բազայի ներկայացուցիչները խնդրում են չմոտենալ այն […]
08:05 19.09.2023
Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:04-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչի հատվածը […]
23:54 18.09.2023
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ․ ՈՒ․ […]