TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

22:05 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված […]

̰
Այրվել է մոտ 600 հակ անասնակեր

19:35 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում անասնագոմին կից այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։00-ին։ Անասանգոմի մոտակայքում այրվել են կցորդիչը և կցորդչի վրա […]

̰
Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:57 18.09.2023

6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզուց արևմուտք, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է 170 կիլոմետր խորության վրա։ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ։ Ցունամիի վտանգ չկա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Մարվել է ավտոտնակում բռնկված հրդեհը

17:30 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։21-ին, մարվել՝ 14։43-ին։ Այրվել են […]

̰
Ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր

15:34 18.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի սահմանագծում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության […]

̰
Հրդեհը բռնկվել էր բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում․ կա տուժած

14:41 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Դիլիջանի թունելի միջնամասում. վիրավորը սանավիացայի ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է

13:44 18.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 83-ամյա Վիգեն Պ.-ն իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի միջնամասում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը […]

̰
Տուժածներից 2-ը մահացել են, մեկը հիվանդանոցում է

13:14 18.09.2023

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե, ապա քարե պարսպին. 52-ամյա վարորդ Ռուբեն Սարգսյանը և 49-ամյա ուղևորուհի Մարինե Կիրակոսյանը տեղում մահացել են, իսկ 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ուղևորուհին մահացել է, մյուս տուժածները հիվանդանոցում են

12:49 18.09.2023

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 77-ամյա ուղևորուհի Ռիմա Ստեփանյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Սյունիքում վթարի հետևանքով 23-ամյա ուղևորը տեղում մահացել է

12:35 18.09.2023

Սեպտեմբերի 16-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սյունիքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին. 23-ամյա ուղևոր Միշա Օհանյանը տեղում մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Սեբաստիայի փողոցում վրաերթի ենթարկված 2 քաղաքացուց մեկը մահացել է

12:22 18.09.2023

Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.35-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների. Հայկ Հարությունյանը (մյուս տվյալները պարզվում են) տեղում մահացել է, իսկ 15-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Վերջին 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել 45 ՃՏՊ, 6 մարդ զոհվել է

12:09 18.09.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, ընտրական իրավունքի խախտման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բուժաշխատողների կողմից մասնագիտական […]

̰

11:50 18.09.2023

Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել, սակայն որոշ շենքեր վնասվել են, RaiNews24 հեռուստաալիքի եթերում ասել է Տոսկանայի շրջանի նախագահ Եվգենիո Ջիանին։ «Այս պահին Մարադի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով որևէ կրիտիկական իրավիճակ չի հայտնաբերվել։ Որոշ շենքեր վնասվել են։ Իրավասու մարմինները շարունակում են ստուգել շենքերն ու շինությունները։ Երկրաշարժի գոտու դպրոցներն անմիջապես փակվել են։»,- […]

̰
Սեպտեմբերի 11-17-ը տուժել է 99, զոհվել՝ 10 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

11:05 18.09.2023

Սեպտեմբերի 11-17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 521 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, փլուզման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 1, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 31, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]

̰
«Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մետր սահել հարակից ձորակը և կողաշրջվել․ կա տուժած

10:36 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին, ժամը 08։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծակ Քար» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21 կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝Ռ․ Հ․ […]

̰
Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում

10:22 18.09.2023

Անթալիայից Եկատերինբուրգ չվերթն իրականացնող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանում։ Ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, ինքնաթիռի բոլոր ուղեւորները իջեցվել են Ակտոբեի միջազգային օդանավակայանում։ «Մեզ հայտնել են տեխնիկական խնդրի մասին։ Թե ինչ կլինի հետո, դեռ չի հայտարարվել։ Բոլոր ուղևորները դուրս են բերվել ինքնաթիռից և տարվել մաքսային հսկողության միջոցով», – E1.RU Telegram ալիքում […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած

08:29 18.09.2023

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված […]

̰
ՃՏՊ Հաղարծին գյուղի վերջնամասում

08:24 18.09.2023

Սեպտեմբերի 17-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վերջնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ս․, […]

̰
Սուդանում բռնկվել է Խարթումի տեսարժան երկնաքերը

23:25 17.09.2023

Սուդանի մայրաքաղաքում այրվել են շենքեր՝ բանակի և հակառակորդ ուժերի միջև ծանր մարտերից հետո։ Կիրակի օրը համացանցում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ խորհրդանշական Greater Nile Petroleum Oil Company Tower-ը բռնկվել է, հայտնում է BBC-ին: Օդային հարվածներն ու ցամաքային մարտերը շարունակվում են Խարթումում և այլ քաղաքներում ապրիլին սկսված մարտերից հետո: Ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված […]

̰
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

22:50 17.09.2023

Սեպտեմբերի 17-ին` ժամը 18։12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտ 17 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Տ., ծնված 1990 թ.) դուրս […]

̰
Գյումրի քաղաքում տուն է այրվել

18:12 17.09.2023

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։35-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով։

̰
Կանադայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:14 17.09.2023

Կանադայի ափերից արևմուտք 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11.28-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պորտ Մաքնիլ քաղաքից 228 կիլոմետր դեպի արևմուտք, որտեղ ապրում է մոտ երկու հազար մարդ։ Օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

̰
ՃՏՊ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

15:47 17.09.2023

Սեպտեմբերի 17-ին` ժամը 12:14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ս., ծնված 1964 թ.) շրջվել […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

15:40 17.09.2023

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1997 թ.) և «VAZ» […]

̰
Կանադայում փոթորկի հետևանքով ավելի քան 130 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

12:11 17.09.2023

Ավելի քան 130 հազար մարդ կիրակի օրը Արևելյան Կանադայի Նոր Շոտլանդիա և Նյու Բրունսվիկ նահանգներում մնացել է առանց էլեկտրականության՝ երկրին պատուհասած Լի փոթորկի հետևանքով, հաղորդում է poweroutage.ca պորտալը, որը տեղեկատվություն է տրամադրում Կանադայում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը հայտնել էր, որ Լի փոթորիկը շաբաթ օրը հարվածել է Նոր Շոտլանդիա […]

̰
Արենի գյուղի շուկայի մոտակայքում «Lexus»-ը կողաշրջվել և բախվել է կցորդիչով բեռնատարին. կա տուժած

10:31 17.09.2023

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:24-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ, Արենի գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 110-րդ կմ-ին՝ Արենի գյուղի շուկայի մոտակայքում, «Lexus» մակնիշի […]

̰
Թուրինի մերձակայքում՝ ավիաշոուի փորձի ժամանակ, ինքնաթիռն ընկել է երեխաների հետ ավտոմեքենայի վրա. 5-ամյա աղջիկ է զոհվել

23:25 16.09.2023

Թուրինի մերձակայքում գտնվող ռազմաբազայում Frecce Tricolore օդաչուների թիմի ինքնաթիռը վթարի է ենթարկվել. մահացել է մեքենայում գտնվող հինգամյա աղջիկը, գրում է la Repubblica թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակնօրյա ավիաշոուին ընդառաջ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինչպես նշվում է, ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ։ Երբ այն ընկել է թռիչքուղուց, հարվածել է մեքենային, որում եղել է չորս հոգանոց […]

̰
Աշտարակ-Վաղարշա­պատ ավտոճանապարհին բախվել են «Daewoo» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

22:55 16.09.2023

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Վաղարշա­պատ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Հ. Խ.) […]

̰
Վորոնեժի մարզում նռնակի պայթյունից երեք մարդ է զոհվել

21:39 16.09.2023

Վորոնեժի մարզի Ռոսսոշիում նռնակի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։ «Ճիշտ է, երեք մարդ է մահացել», – ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Ռոսոշիում նռնակի պայթյունից զոհվածների թվի մասին հարցին։ Տարածաշրջանային իշխանությունները միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն տվել:

̰
Հրդեհ է բռնկվել Սարալանջ գյուղի հարակից դաշտերում

21:09 16.09.2023

Սեպտեմբերի 16-ին ժամը 15:39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի լեռան ստորոտում՝ Զորավան և Սարալանջ գյուղերի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ գյուղի հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
BACK_TO_TOP