19:40 16.09.2023
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղացած կարկուտն ամբողջությամբ պատել է Սպիտակի ոլորաններից մինչև Ջրաշեն գյուղը։ Քանի որ ճանապարհը պատվել է կարկուտով, տրանսպորտային միջոցների համար դժվարություններ են առաջացել։
12:24 16.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Փոքր Այրում վարչականի ղեկավարից, ով հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի թիվ 81 տանը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել […]
10:12 16.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արշակ Օ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիք մարզի բնակիչ 23-ամյա Միշա Օ.-ն տեղում […]
09:35 16.09.2023
Սեպտեմբերի 16-ին, ժամը 06։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
08:54 16.09.2023
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սամմամիշ լճում վթարի է ենթարկվել հիդրոինքնաթիռը, որում երկու ուղևոր է եղել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մյուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է նահանգի հրշեջ ծառայությունը։ «Բազմաթիվ զանգեր են եղել 911 Սամմամիշ լճում վթարի ենթարկված հիդրոինքնաթիռի մասին: Պարզվել է, որ ինքնաթիռում երկու մարդ է եղել:. Ցավոք, մեկը չի փրկվել, իսկ […]
08:34 16.09.2023
Սեպտեմբերի 14-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Նոյեմբերյան, Եղվարդ քաղաքներում և Ախուրյան, Վերին Պտղնի, Փարպի, Զովունի, Գետափ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի […]
08:07 16.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 204 շենքի մուտքերից մեկի բետոնե ծածկը պոկվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի 3-րդ մուտքի բետոնե […]
23:44 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։21-ին։
22:16 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակավան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակավան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել […]
21:50 15.09.2023
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները շարունակում են պայթյուններ գրանցել Զապորոժիեի ատոմակայանի մոտ։ Այս մասին ասված է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի կայքում սեպտեմբերի 15-ին։ «Ընդգծելով ուկրաինական հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հնարավոր ռիսկերը՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շարունակել են բազմաթիվ պայթյուններ լսել Զապորոժիեի ատոմակայանից որոշ հեռավորության վրա, որը գտնվում է առաջնագծի […]
20:50 15.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 75-ամյա Գագիկ Ս.-ի վարած Камаз մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» […]
19:39 15.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով դեպի Միկրոշրջան թաղամաս տանող «Գոռ-Ման» հանդիսությունների սրահի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած Mazda մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն […]
17:51 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ գյուղի դաշտերից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15։50-ին: Այրվել է մոտ 20 հա խոզան։
12:37 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել՝ 11:10-ին: Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդ Տ. Խ. -ն տարբեր աստիճանի […]
12:26 15.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.07-ին, Երևանի Նոր Արեշի 4-րդ և Նոր Արեշի 9-րդ փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.35-ին, Երևանի Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա […]
12:08 15.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, շորթման՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության, պետական սահմանի ապօրինի […]
11:44 15.09.2023
Պայթյուն է տեղի ունեցել Մախաչկալայի Դաղստանի Սեմենդեր գյուղում սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Այն տեղի է ունեցել հինգ հարկանի շենբքի չորրորդ հարկում: Տունը, որտեղ ամեն ինչ եղել է, ապօրինի է կառուցվել ու շահագործման չի հանձնվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փրկել են 10 մարդու և տարհանել ևս 70-ին։ REN TV-ն, վկայակոչելով շտապօգնության բժշկին, […]
11:23 15.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուս. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.30-ին, «ՎԱԶ»-ի 62-ամյա վարորդ Ենոք Հայրապետյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
10:42 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 07:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանիի հենակետից Տաթև տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են […]
09:42 15.09.2023
Կրասնոյարսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել տղամարդու կողմից վեցամյա աղջկա սպանության դեպքի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեի մարզային շտաբը։ Քննիչների տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Կրասնոյարսկի երկրամասի Կեժեմսկի շրջանի Տագարա գյուղում հարեւանուհին իր վեցամյա դստեր հետ եկել է տղամարդու տուն։ Հարբած տղամարդը կնոջն ասել է, որ աղջիկը խանգարում է իրեն, որից հետո նա դուրս է եկել տան […]
09:33 15.09.2023
Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայում ավելի քան 22,5 հազար մարդու խորհուրդ են տվել տարհանել հորդառատ անձրեւների պատճառով, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Սասեբո քաղաքի մի քանի շրջաններում հայտարարվել է վտանգի մակարդակ՝ հինգից չորս: Վտանգի հինգերորդ՝ ամենաբարձր մակարդակը նշանակում է մարդու կյանքը փրկելու համար արտակարգ և անհետաձգելի միջոցների անհրաժեշտություն, ներառյալ այն դեպքերում, երբ փողոցով տարհանման կետ տեղափոխվելն այլևս հնարավոր […]
09:04 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 05։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի փայտի արտադրամասում։ Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և երկու ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
09:00 15.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում […]
08:05 15.09.2023
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23։24-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին-Գեղամավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
22:40 14.09.2023
Լիբիայի արեւելքում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվն արդեն գերազանցում է 11 հազարը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով լիբիական Բենգազիում գտնվող Կարմիր մահիկի մասնաճյուղին։ «Ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ անհետ կորածները մոտ 20 հազար են»,- նշում է լրատվամիջոցը։
22:25 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում՝ արագաչափի մոտակայքում, ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 50 քմ) կայանած ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել […]
20:34 14.09.2023
Լիբիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղացած անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, նման տվյալներ է ներկայացրել Լիբիայի Կարմիր մահիկի ընկերությունը։ «Լիբիայի հյուսիս-արևելքում տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, մոտ 20 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվում […]
17:10 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամաբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ղ․) դուրս […]
15:55 14.09.2023
Այսօր սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն 44 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի […]