TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 1-4-ը ՀՀ-ում գրանցվել է 38 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:08 04.09.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության, շորթման, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, պետական ունեցվածքի գողության, վնասված գույքը հափշտակելու, […]

̰

11:18 04.09.2023

Թուրքիայի Քուշադասի քաղաքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

̰
Իրանում հանքավայրում պայթյունից հետո փլատակներից վեց հանքափորի մարմին է դուրս բերվել

10:27 04.09.2023

Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունները Սեմնան նահանգում (Իսլամական Հանրապետության հյուսիսում) հանքի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած առնվազն վեց հանքափորների դիեր է դուրս բերել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին, փոխանցում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 700 մ խորության վրա՝ գազի պայթյունի հետեւանքով։ Հանքը փլուզվել է սեպտեմբերի 3-ի երեկոյան։ Ավելի վաղ […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

23:42 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Մ.) […]

̰
Մեկ մարդ մահացել է՝ փորձելով ապօրինի հատել Իրան-Իրաք սահմանը

22:28 03.09.2023

Առնվազն մեկ մարդ մահացել է Իրաքից Իրան մտնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնությունը չպարզված անձը հատել է իրաքյան արգելապատնեշները, փորձել է անցնել ականապատ դաշտով եւ իրանական անցակետից 500 մետր հեռավորության վրա պայթեցրել իրեն։ Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղեկություններ այն մասին, թե ինչ […]

̰
Փրկարարներն ապամոնտաժել են թեքված սյունը

22:02 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող սյունը կոտրվել և կախվել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել […]

̰
Հրդեհ է բռնկվել Արմաղանի լճից դեպի «Սուրբ Վարդան» մատուռ տանող հատվածում

21:45 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաղանի լճից դեպի «Սուրբ Վարդան» մատուռ տանող հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 40 հա […]

̰
17-ամյա դեռահասը մահացել է բռնցքամարտի սպարինգի ժամանակ

20:28 03.09.2023

Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի մարզում «Մետալուրգի» մարզադաշտում բռնցքամարտի սպարինգի ժամանակ 17-ամյա դեռահաս է մահացել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։ Երիտասարդը զինված էր պաշտպանության բոլոր տարրերով։ Կռվի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնությունը չի կարողացել օգնել երիտասարդին՝ արձանագրելով մահ: Մահվան պատճառը կպարզի բժիշկը։ Դեռահասն ապրում էր ամբողջական ընտանիքում: Սովորել է Մոսկվայի Վիտե համալսարանում։

̰
Ավտովթար Արարատի մարզում․ Nissan Tiida-ն տապալել է Տափերական գյուղի ցուցանակը և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում

18:17 03.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում  Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան բախվել է Տափերական գյուղն ազդարարող ցուցանակին, կոտրել այն և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել […]

̰
Աճառյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

17:22 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 […]

̰
Երևանում խանութ-սրահի պահեստային հատվածում հայտնաբերվել է խանութի տնօրենի դին

14:34 03.09.2023

Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում […]

̰
Կրակոցներ Երևանում. հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են ինքնաձիգ, կրակված փամփուշտներ ու պարկուճներ

13:13 03.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, […]

̰
Նիգերիայում մզկիթի վրա խմբակային հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

11:08 03.09.2023

Նիգերիայի հյուսիսում մզկիթի վրա տեղի գանգստերների հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են, հայտնում է Daily Post-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Կադունա նահանգի Իկարուս տեղական ինքնակառավարման շրջանի Սայա-Սայա գյուղի մզկիթում ավազակները սպանել են յոթ հավատացյալների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հինգ մարդ զոհվել է անմիջապես մզկիթի շենքում, եւս երկու մարդ վիրավորվել […]

̰
Թայվանում անվտանգության աշխատակիցը մահացել է 42 օր առանց հանգստի աշխատելուց հետո

10:58 03.09.2023

Թայվանի Կաոսյուն քաղաքի անվտանգության աշխատակցի ընտանիքը, ով մահացել է 42 օր անընդմեջ առանց հանգստյան օրվա աշխատելուց հետո, գործատուից փոխհատուցում կստանա մոտ 890 հազար թայվանական դոլարի (27,9 հազար ԱՄՆ դոլար) չափով. այս մասին պարզ է դառնում Կաոսյուն քաղաքի շրջանային դատարանի որոշումից։ Դատական ​​փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սյու անունով մի տղամարդ 2020 թվականի հունիսի 11-ին Ֆորմոզա […]

̰
Մարտիրոս գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:50 03.09.2023

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 53․5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:20 03.09.2023

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 2 հա, Ուջան գյուղում՝ 800 քմ, Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Նորաբաց գյուղում՝ 1 հա, Լոռու […]

̰
Պայթյուն Առնո Բաբաջանյան փողոցում

10:00 03.09.2023

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ

00:06 03.09.2023

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

̰
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ ՓԾ փոխգնդապետի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել

22:56 02.09.2023

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։ Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը […]

̰
Դաղստանում հիշատակի արարողությունից հետո թունավորումով հոսպիտալացվել է 12 մարդ

20:50 02.09.2023

Դաղստանում 12 մարդ թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է, սեպտեմբերի 2-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ բոլոր տուժածներն արթնանալուց հետո իրենց վատ են զգացել։ Դեպքը տեղի է ունեցել Դաղստանի Քահիբ գյուղում։ Թունավորվածները տեղափոխվել են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Հիվանդների թվում է եղել երկու երեխա։ Թունավորման պատճառները պարզվում են, ձեռնարկվել է նախաքննական ստուգում։

̰
Նոր տեղեկություններ Սյունիքի մարզում ավտովթարից, որի հետևանքով զոհեր կան

19:39 02.09.2023

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, […]

̰
Նեֆտեկամսկում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ․ երեխաներ են տուժել

19:12 02.09.2023

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, ավտոբուսը ՌԴ Նեֆտեկամսկ քաղաքում մխրճվել է կանգառի մեջ: Ըստ «Իզվեստիա»-ի՝ վնասվածքներ է ստացել հինգ մարդ։ «Իզվեստիա»-ի աղբյուրը մանրամասնել է, որ ավտոբուսի վարորդը սովորականի պես դուրս է եկել կայանատեղիից և հարվածել կանգառին։ Վթարի պահին մեքենայում բացի վարորդից ոչ ոք չի եղել։ Արդյունքում հինգ մարդ, ովքեր եղել են կանգառում, տուժել են։ Նրանց թվում […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել ուղևորին

18:49 02.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների […]

̰
Իրաքում ավտովթարի հետևանքով 18 մարդ է մահացել

16:02 02.09.2023

Առնվազն 18 մարդ է մահացել Բաղդադից հյուսիս ընկած հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ երկու միկրոավտոբուսներ բախվել են սեպտեմբերի 1-ի կեսգիշերին։ Մահացածներից 14-ը Իրանի քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով Վիրավորվել է 15 մարդ։ Միկրոավտոբուսներից մեկն ուղևորվելիս է եղել Քերբելա քաղաք, որտեղ շիաների սուրբ ծիսակատարության՝ Արբաինի օրվա […]

̰
Վայոց ձորի Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ

15:14 02.09.2023

Սեպտեմբերի 2-ին` ժամը 11։08-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

13:51 02.09.2023

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ա․ Ս․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 400 մետր […]

̰
ՃՏՊ Սառնակունք գյուղի մոտակայքում․ կա երկու զոհ

12:25 02.09.2023

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ հայտնաբերվել են կանանց դիեր

12:13 02.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Գորհայք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել […]

̰
Ողբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու ВАЗ 2107-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

11:42 02.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից […]

̰
Երևանում ավտոմեքնենան բախվել է մոպեդին, կողաշրջել այն և հեռացել դեպքի վայրից. կան վիրավորներ

11:24 02.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց 2/4 հասցեի դիմաց բախվել է երթևեկող մոպեդին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարն ու մոպեդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող […]

̰
BACK_TO_TOP