TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 75․2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:56 09.09.2023

Սեպտեմբերի 7-9-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղում՝ 30 հա, Պարույր Սևակ գյուղում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 6000 քմ, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 600 […]

̰
Հրդեհ` Լեջան գյուղում

09:44 09.09.2023

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջան գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող մոտ 100 քմ ծածկի ներսում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրդեհ` Նոր Խարբերդ գյուղում

09:37 09.09.2023

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:25-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ), […]

̰
Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Մարոկկոյին

09:30 09.09.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) հայտնել է, որ երկիրը պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Մարոկկոյին։ «Տխրում եմ Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների համար: Այս ողբերգական ժամին իմ մտքերը Մարոկկոյի ժողովրդի հետ են: Հնդկաստանը պատրաստ է Մարոկկոյին առաջարկել ամեն հնարավոր օգնություն […]

̰
Մալաթիայում 2-ամյա աղջնակը 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել

09:00 09.09.2023

Սեպտեմբերի 7-ին ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասվածք, էպիդուրալ հեմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի […]

̰
Մարոկկոյում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ականատեսը խոսել է ցնցումների ուժգնության մասին

08:55 09.09.2023

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ականատես Ելիզավետա Մուժդաբաեւան «Իզվեստիային» պատմել է նախօրեին Մարոկկոյում տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժի մանրամասները։ «Սկզբում մի փոքր ցնցում եղավ, իսկ հետո անմիջապես սկսեց շատ ուժեղ ցնցվել։ Ամբողջ տունը շարժվում էր, ամեն ինչ սկսեց ընկնել: Բոլորը ճչում էին, մենք շոկի մեջ էինք,  վերցրինք առաջին խալաթը, հագանք ու ոտաբոբիկ՝ առանց կոշիկների, դուրս վազեցինք։ […]

̰
Բրազիլիայում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 42-ի

08:32 09.09.2023

Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում պատուհասած ցիկլոնի զոհերի թիվը հասել է 41-ի, ևս մեկ մարդ զոհվել է հարևան Սանտա Կատարինա նահանգում, գրում է Folha de S. Paulo թերթը։ «Նահանգում (Ռիո Գրանդե դու Սուլ) մահացածների ընդհանուր թիվը 41 է: Սանտա Կատարինայում ևս մեկ մահվան դեպքի հետ միասին երկրի հարավում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընդհանուր թիվը […]

̰
Ուժեղ երկրաշարժ Մարոկկոյում. զոհերի թիվը հասել է 296-ի

08:22 09.09.2023

Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ուժեղ երկրաշարժի հետևանքով կան հարյուրավոր զոհեր: Ըստ վերջին տեղեկությունների, որոնք փոխանցում է Մարոկկոյի լրատվական գործակալությունը (MAP), երկրաշարժի զոհերի թիվը հասել է 296-ի: «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 296 մարդ, տուժել է նաև 153 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրության […]

̰
Հրդեհ Արալեզ գյուղում` տան տանիքում

08:01 09.09.2023

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արալեզ գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ) […]

̰
Փորձագետը պատմել է, թե ինչ անել, եթե երկնքում կասկածելի դրոն եք նկատում

21:16 08.09.2023

Եթե ​​երկնքում հայտնաբերվի կասկածելի անօդաչու թռչող սարք, քաղաքացիները պետք է անօդաչու սարքի մասին տեղեկացնեն ոստիկանություն։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է Kaspersky Antidrone-ի բիզնեսի զարգացման ղեկավար Եվգենի Կլեշնինը Kaspersky Lab-ում։ «Իրավապահ մարմիններն իրենք կպարզեն՝ ռազմական սարք է թռչում, թե քաղաքացիական, և արդյոք այն պետք է վնասազերծել։ Անվտանգության հարցերը թողեք փորձագետներին»,- ասել է ռուս փորձագետը։ […]

̰
Վայոց ձորի մարզում տղամարդը Եղեգիս գետում էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է

20:41 08.09.2023

Այսօր՝ սեպտմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից, որ կանչով մեկնել են Եղեգնաձորից դեպի Շատին գյուղ տանող ճանապարհ, որտեղ ջրի մեջ հայտնաբերել են դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի […]

̰
Արագածոտնի Նորաշեն գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

19:30 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15։35-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արևշատ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի վարչական տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել է մոտ 30 […]

̰
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

16:56 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին, ժամը 12։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ […]

̰
Դալմայի այգիներում` առվակի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել

13:41 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դալմայի այգիներում` առվակի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

̰
Mitsubishi-ն Ափնա գյուղի տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է

12:50 08.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Էդվարդ Ն․-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Լյովա Ա․-ին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:29 08.09.2023

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.03-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի Դավթաշեն գյուղի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել. 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
1 օրվա ընթացքում տեղի է ունեցել  8 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:07 08.09.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, […]

̰
Մի ուղևորը մահացել է, մյուսը և վարորդը հիվանդանոցում են

11:58 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային. «Կիայի» 73-ամյա ուղևորուհի Օֆիկ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ 50-ամյա վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում

10:59 08.09.2023

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել՝ օդային հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը հեռագրային ալիքում։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային ռմբակոծման նախազգուշացում էր հայտարարվել։ «Կրիվոյ Ռոգ . պայթյուն: Մենք ոչինչ չենք նկարահանում կամ տեղադրում ինտերնետում», – գրել է Վիլկուլը Telegram-ի իր ալիքում: Ուկրաինական Strana.ua հրատարակությունը հայտնել է, որ պայթյունից […]

̰
ԱՄԷ-ի Aerogulf ուղղաթիռը ընկել է ծովը

09:56 08.09.2023

Դուբայի Aerogulf ավիափոխադրողի ուղղաթիռը, որում եղել են երկու օդաչուներ, ընկել է ծովը, անձնակազմի որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ԱՄԷ գործակալությունը՝ հղում անելով ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի վարչությանը։ Վթարը տեղի է ունեցել գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ։ «Քաղաքացիական ավիացիայի վարչության օդային վթարների հետաքննության վարչությունը հայտնել է, որ Aerogulf-ին պատկանող Bell212 ուղղաթիռը վթարի է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Աշտարակի խճուղում «Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz»-ին. կա զոհ

08:48 08.09.2023

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00։04 -ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Հոնկոնգի դպրոցներում դասերը դադարեցվել են 1884 թվականից ի վեր ամենաուժեղ անձրևների պատճառով

08:20 08.09.2023

Հոնկոնգի իշխանությունները ուրբաթ օրը դադարեցրել են դասերը դպրոցներում՝ 1884 թվականից ի վեր ամենաուժեղ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Ավելի վաղ Հոնկոնգի օդերեւութաբանական աստղադիտարանը հայտնել էր, որ «Հայկուի» թայֆունի ազդեցության տակ Հոնկոնգում հորդառատ անձրևներ են տեղացել։ Աստղադիտարանի տվյալներով՝ հինգշաբթի ժամը 23.00-ից մինչև 00.00-ն ընկած ժամանակահատվածում մեգապոլիսում տեղացել է 158,1 միլիմետր տեղումներ, ինչը ռեկորդային է 1884 թվականից […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 32 երթուղու ավտոբուսը «14-ի կռուգում» բախվել է այլ մեքենաների, կոտրել կանգառը

23:20 07.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կռուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի […]

̰
Մովսես գյուղում այրվել է խոտածածկույթ

22:22 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի «Մովսես» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:15-ին: […]

̰
Հրդեհ՝ Երասխահուն գյուղում

21:56 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ։

̰
ԱՄՆ-ում որդեգրված ուկրաինացին սպանել է իրեն որդեգրած ծնողներին

20:55 07.09.2023

ԱՄՆ-ում 7 տարի առաջ ուկրաինական մանկատնից որդեգրված երիտասարդը սպանել է իր ամերիկացի որդեգրող ծնողներին, գրում է New York Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Ուրբաթ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել Ֆլորիդայի հարավում գտնվող Նորթ Պորտ քաղաքի տներից մեկում վիճաբանության մասին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հատակին հայտնաբերել են Ռոբի և Ջենիֆեր Թաուերի արյունոտ մարմինները։ Ինչպես հայտնում է New York […]

̰
Տարերային աղետ Կախեթիում

19:49 07.09.2023

Ուժեղ քամին և կարկուտը Վրաստանի Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետի երեք գյուղերի վնաս է պատճառել: Ըստ տեղեկությունների՝ տուժել է Կաբալիի, Գուրգենիանիի և Բաիսուբանիի բնակչությունը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Չհավաքված խաղողի, պտղատու այգիների և այլ մշակաբույսերի մի մասը կարկտահարվել է: Կաբալիում քամին քշել է մի քանի տների տանիքներ։ Լագոդեխի-Կղվարելի-Թելավին միացնող ճանապարհին արմատախիլ են եղել ծառեր, կտրվել էլեկտրալարերը։ […]

̰
Լեռնապատ գյուղում այրվել է խոտածածկույթ

19:22 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 15։03-ին։ Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ։

̰
Քարինջ-Մարց ավոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ

12:38 07.09.2023

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քարինջ-Մարց ավոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս […]

̰
Մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 22 ՃՏՊ, 29 մարդ ստացել է վնասվածքներ

12:08 07.09.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության ՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի՝ […]

̰
BACK_TO_TOP