18:37 06.09.2023
Մի քանի թաղամասերի փողոցներ, ինչպես նաև Ստամբուլում մոտ 1,8 հազար բնակելի շենքեր, խանութներ և գրասենյակներ հեղեղվել են սեպտեմբերի 5-ի երեկոյան քաղաքում տեղացած հորդառատ անձրևներից հետո։ Տարերային աղետի հետեւանքները ֆիքսվել են ՏԱՍՍ-ի հրապարակած տեսանյութում։ Թուրքիայի մետրոպոլիայի նահանգապետարանի նախնական հաշվարկների համաձայն՝ ջրհեղեղից տուժել է 1754 բնակելի շենք և գրասենյակ։ Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, տարերքների ազդեցությունից ամենաշատը […]
17:12 06.09.2023
Սեպտեմբերի 9-ին` ժամը 16։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արաբկիր զբոսայգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։
16:56 06.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Mercedes AMG GT մակնիշի 55HS555 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 47-ամյա Մարտիրոս Մադոյանին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է […]
11:34 06.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, Երևանի Չեխովի և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուսը. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» 38-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով […]
11:29 06.09.2023
Ինդոնեզիայի Ayu Terra Resort հանգստավայրում 5 մարդ մահացել է ճոպանուղու վթարի հետևանքով. այն ընկել է մալուխի կտրվելու պատճառով։ Այս մասին հայտնում է VOI-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բալի կղզու Ուբուդ շրջանում։ Ոստիկանության տվյալներով՝ փոքրիկ հյուրանոցի հինգ աշխատակիցներ մտել են ճոպանուղի բարձրանալու համար, սակայն չեն կարողացել այնտեղ հասնել։ Երբ աղմուկին վազող զբոսաշրջիկները գտել […]
10:53 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Շ․ Շ․-ի ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։
10:29 06.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արամ Աղաջանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Երևանի բնակիչ, Իգոր Շկրումի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […]
22:33 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, ով 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին […]
21:00 05.09.2023
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին: Այրվում է մարագում կուտակած մոտ 500 հակ անասնակեր:
20:35 05.09.2023
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը մարվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 19։16-ին։ Այրվել են մոտ 48 հա խոտածածկույթ, թփուտներ և ծառեր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են […]
20:29 05.09.2023
Բուլղարիայի Ցարևո քաղաքում Սև ծովի ափերի մոտ ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Novinite-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։ Ոստիկանությունը նաև ավելի վաղ հայտնել էր քաղաքի տարածքում հորդառատ անձրևներից հետո երեք անհետ կորածների որոնումների մասին: Իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել, որին կմասնակցի վարչապետ Նիկոլայ Դենկովը։ «Ցարևոյում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]
19:50 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի: Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Մինչ […]
17:30 05.09.2023
Կրասնոդարում կինն ընկել է վեցերորդ հարկից և ողջ է մնացել, նրան հոսպիտալացրել են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքային ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ երիտասարդ կինը երկուշաբթի երեկոյան ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից, նրա անկումը դանդաղեցրել է շենքի առաջին հարկի օդորակիչն ու ճաշասենյակի տանիքը։ Համացանցում տեղեկություններ են հայտնվել նաև, որ տուժածի […]
14:29 05.09.2023
Երեքշաբթի օրը 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Չայայի շրջանում, հայտնել է կղզու Կենտրոնական եղանակային բյուրոն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.30-ին, դրա էպիկենտրոնը գտնվել է Չայայի կոմսությունում, օջախը՝ 8,5 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
13:00 05.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.45-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Իվեկո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում […]
12:25 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 36-ամյա վարորդ Արարատ Պետրոսյանը մահացել է, իսկ 29-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:08 05.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, խարդախության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման ու […]
11:40 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Լադա-21121» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել «Լադայի» 30-ամյա վարորդին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
11:22 05.09.2023
ԱՄՆ Տեխաս նահանգում մեքենան մխրճվել է արագ սննդի կետի մեջ, առնվազն 23 մարդ վիրավորվել է։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ տեղի ոստիկանությանը հղումով։ Վթարը տեղի է ունեցել Ռոզենբերգ քաղաքում։ Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Հրապարակված նկարներում երևում է, որ ամբողջ մեքենան մտել է ռեստորանի շենք՝ առաջացնելով բազմաթիվ ավերածություններ։ Վարորդը, որը վթարի հետևանքով […]
11:07 05.09.2023
Առնվազն երեք մարդ է զոհվել Մեքսիկայի արևմուտքում քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, հայտնել են քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունից։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լա Իգուերա գյուղի մոտ։ «Ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել է և ամբողջությամբ այրվել։ Մեր աշխատակիցները Տուսպանի հրշեջ-փրկարարների հետ համատեղ աշխատում են հրդեհի տեղայնացման ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ […]
09:41 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
08:57 05.09.2023
Սեպտեմբերի 3-5-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ 2000 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 200 քմ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում՝ 3000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 800 քմ, […]
08:36 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Zhong Tong»› մակնիշի ավտոբուսը, «VAZ» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ […]
08:12 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Lada» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 […]
23:59 04.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասին հարակից դաշտերում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 20։04-ին: Այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա […]
22:58 04.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են […]
19:26 04.09.2023
Դանա փոթորիկը, որը կիրակի օրվանից մեծ վնասներ է հասցրել Իսպանիայի կենտրոնական և արևմտյան շրջաններին, 83-ամյա տղամարդու է սպանել Մադրիդի Վիլամանտա քաղաքում, որն ամենաշատ տուժած մունիցիպալիտետներից մեկում է, երկուշաբթի հաղորդում է ABC թերթը՝ հղում անելով քաղաքապետարանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղների ու հորդառատ անձրեւների հետեւանքով երկու մարդ է մահացել։ Մահացածներից մեկը 20-ամյա երիտասարդ է, որին […]
18:53 04.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մատնիշյան փողոցում՝ դպրոցի հարևանությամբ, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են երկու […]
12:55 04.09.2023
Սեպտեմբերի 1-ի ժամը 18.00-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը. 33-ամյա վարորդ Բուրաստան Խոսրովյանը և 41-ամյա ուղևորուհի Արմինե Խոսրովյանը մահացել են: Կատարվում է նախաքննություն:
12:47 04.09.2023
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 607 դեպք, որից 273-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 194, փլուզման, դժբախտ պատահարի, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, պայթյունի, հեղեղման, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 2-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ […]