11:17 09.08.2023
Օգոստոսի 9-ին, ժամը 08։19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին, «Mitsubishi» […]
10:43 09.08.2023
Պեկինում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, ևս 18-ը անհետ կորել է, հայտնել է փոխքաղաքապետ Սյա Լինմաոն։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին։ «Ցավոք, քաղաքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով օգոստոսի 8-ի ժամը 24:00-ի դրությամբ զոհվել է 33 մարդ: Մահերի պատճառը հիմնականում ջրհեղեղն է և բնակելի շենքերի ավերումը»,- ասել […]
10:21 09.08.2023
Բրազիլիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռ է կործանվել զորավարժությունների ժամանակ, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Խոր վշտով հայտնում ենք, որ երկու զինծառայողներ մահացել են Բրազիլիայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ G1 լրատվական պորտալն իր հերթին նշում է, որ տուժել է նաեւ վեց մարդ։ […]
09:18 09.08.2023
Օգոստոսի 8-ին, ժամը 20։35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված […]
23:59 08.08.2023
Օգոստոսի 8-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Դ. Գ.) […]
21:08 08.08.2023
Տանզանիայում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 15.31-ին՝ Տանզանիայի կենտրոնական մայրաքաղաք Դոդոմայից 124 կմ հեռավորության վրա: Օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
17:53 08.08.2023
Օգոստոսի 8-ին, ժամը 16:44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու, ովքեր չեն կարողանում վերադառնալ ափ: Ջրափրկարարները քաղաքացիներին մոտորանավակով դուրս են բերել ափ:
17:37 08.08.2023
Հուլիսին ավելի քան 930 մարդ է խեղդվել Ռուսաստանի ջրամբարներում։ Այս ցուցանիշը երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Միայն հուլիսին ջրամբարներում խողդվել է 933 մարդ»,- հայտնում է մամուլի ծառայության Telegram ալիքը։ ԱԻՆ-ը ջրի սիրահարներին հորդորում է լողալ միայն կազմակերպված լողափերում, ինչպես նաև տոնական օրերին չօգտագործել ալկոհոլ և երեխաներին առանց հսկողության չթողնել։
15:48 08.08.2023
Օգոստոսի 8-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 83 հասցեի մոտակայքում բարդին կոտրվել, ընկել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի պարսպի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
14:46 08.08.2023
Օգոստոսի 6-ին, ժամը 19.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 6-ին, ժամը 23.40-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 68-ամյա վարորդը, «Տոյոտայի» 21-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական […]
13:45 08.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 13.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև վերցրել են նրա բջջային հեռախոսը և հեռացել: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս […]
13:38 08.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել Վեկտրայի» 56-ամյա վարորդ Գառնիկ Սահակյանը մահացել է, իսկ 45-ամյա ուղևորուհին և «Մերսեդես Բենցի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:52 08.08.2023
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` .վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, […]
11:31 08.08.2023
Ստամբուլից 95 կիլոմետր դեպի արևելք՝ Թուրքիայի արևմուտքում, տեղի է ունեցել պայթյուն։ Միջադեպը տեղի է ունեցել Մարմարա ծովի Դերինջե շրջանում գտնվող նավահանգստում։ Նավահանգստի մոտ գտնվող տներում կոտրվել են ապակիներ, սկսվել է խուճապ։ Ծխի ամպերը տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից։ Առնվազն 13 մարդ վիրավորվել է։ Երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և հոսպիտալացվել են։ Փլատակների տակից դուրս […]
09:07 08.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 23։40-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]
23:54 07.08.2023
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Աշխատանքային խումբը կգլխավորի ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ- փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը: Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է որոշումն ուժի […]
21:17 07.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 15։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են մոտ 600 քմ խոտածածկույթ, 60 խմ կուտակած գոմաղբ, 60 խմ կուտակած աղբ […]
20:55 07.08.2023
Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ամբրոլաուրիի շրջանային բաժնի հետաքննիչ Միրիան Ճելիձեն, ով աշխատում էր Շովիում, մահացել է։ Տեղեկությունը, Ալիք մեդիայի փոխանցմամբ, տարածում է գործակալության մամուլի ծառայությունը։ Ըստ առկա վարկածի՝ 50-ից ցածր տարիքի ոստիկանի մահը կապված է սրտի կաթվածի հետ։ «Ոստիկանության մայորը Օնի մունիցիպալիտետում իր պարտականություններն էր կատարում, բնական աղետի գոտում փրկարարական միջոցառումների շրջանակում պաշտպանում էր […]
20:41 07.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, […]
19:26 07.08.2023
Թատրոնի ռեժիսոր Սվետլանա Ջիմբինովայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի Ունիվերսիտեսկի պողոտայի իր բնակարանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ «Ռեժիսոր Սվետլանա Ջիմբինովայի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել է Universitetsky Prospekt-ի բնակարաններից մեկում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մահացել է անցյալ տարի, նրա բացակայությամբ հետաքրքրվել են նրա հարևանները, և նրանք դիմել են ոստիկանություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ […]
18:20 07.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 11:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկետափ գյուղի Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկին կից կուտակած անասնակերը և Կայարանամերձ փողոցի […]
17:47 07.08.2023
Թուրքիայի արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է A haber հեռուստաալիքը։ «Փորձում են հանգցնել հրդեհը քիմիական գործարանում», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ականատեսների վկայությամբ դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ մարտական հաշվարկներ։
17:30 07.08.2023
Աֆղանստանի Խոստ նահանգում բարեգործական ընթրիքից հետո թունավորվել է մոտ 450 մարդ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղի հանրային առողջապահության վարչության ղեկավար Ֆազալ Քարիմ Մանդոզայը։ «Մեզ մոտ բուժվում է ընդհանուր առմամբ մոտ 450 մարդ, որոնցից 90-ը երեխաներ են, 120-ը՝ կին…», – ասել է Մանդոզայը։ Առողջապահության ոլորտի պատասխանատուների խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է թունավորման պատճառ […]
17:12 07.08.2023
Գերմանիայի մի քաղաքացի ձերբակալվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, նա կասկածվում է կնոջը 12 տարի գերության մեջ պահելու և նրան խոշտանգելու մեջ, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։ Իրավապահները այցելել են Ֆորբախ (Մոզելի դեպարտամենտ) կոմունայի տուն, այն բանից հետո, երբ 53-ամյա կնոջը հաջողվել է մուտք գործել հեռախոս և զանգահարել Գերմանիայի Վիսբադեն քաղաքի շտապօգնություն։ Ֆրանսիական ոստիկանությունը տան զննության […]
17:05 07.08.2023
Թուրքիայի արևմտյան մասում՝ Մարմարա ծովում գտնվող Դերինջե խոշոր առևտրային նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է IHA գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:40-ի սահմաններում Ստամբուլից արևելք գտնվող Քոջաելի նահանգում։ Պայթյունը զգացվել է մոտակա Գոլջուկ քաղաքում։ CNN Turk-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել վերելակներից մեկում, ենթադրաբար, նավը հացահատիկով բեռնելիս։ Թուրքական լրատվամիջոցներն ավելի […]
15:06 07.08.2023
Օգոստոսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «Շեվրոլե» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2104»-ի վարորդը՝ 82-ամյա Սամվել Փահլևանյանը, մահացել է, իսկ 70-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
14:57 07.08.2023
Օգոստոսի 5-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սեբաստիայի և Արա Սարգսյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 65-ամյա Հայկ Սահակյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:58 07.08.2023
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում երեք մարդ է մահացել Կաբազոն շրջանում բռնկված հրդեհի մարման ժամանակ երկու ուղղաթիռների բախման հետեւանքով։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ «Առաջին ուղղաթիռը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել մոտակայքում: Ցավոք, երկրորդ ուղղաթիռը կործանվեց, և երեք անձ ողբերգական կերպով մահացան»,- ասել է Հարավային Կալիֆորնիայի հրշեջ պետ Դեյվիդ Ֆուլչերը՝ հավելելով, որ վթարի հետևանքով զոհվել […]
13:17 07.08.2023
Օգոստոսի 7-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, բախվել են «VAZ» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել: Մինչ փրկարարների կանչի […]
12:46 07.08.2023
Օգոստոսի 5-ին և 6-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները հանրապետության անտառամերձ տարածքներում, հանգստյան գոտիներում, մասնավորապես` Սևանա լճի հանրային լողափերում, ինչպես նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում շարունակել են իրականացնել հերթապահություն՝ հանգստյան ակտիվ շրջանով և եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված: Փրկարարները նշված տարածքներում պարբերաբար իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ՝ շրջայցերի, բարձրախոսերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով: Փրկարար […]