11:33 20.06.2023
Հունիսի 20-ին, ժամը 06:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 […]
11:25 20.06.2023
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Լոռու […]
11:09 20.06.2023
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի վթարի և Խերսոնի շրջանի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, տուժել է 115 մարդ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ «Վերջին տվյալներով՝ զոհ է դարձել 38 մարդ, տուժել է նաև 115 մարդ, նրանք հոսպիտալացվել են հիպոթերմային և այլ վնասվածքներով»,- ասել է աղբյուրը։
09:26 20.06.2023
Հունաստանի Պիլոս քաղաքից հարավ-արևմուտք միգրանտներով նավի վթարի հետևանքով հայտնաբերված զոհերի թիվը հասել է 81-ի, երկուշաբթի երեկոյան հայտնել է Protothema թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը մահացածների և անհետ կորածների որոնումների ժամանակ հայտնաբերվել է երկու դի, իսկ ավելի ուշ՝ ևս մեկը: Բոլորը տեղափոխվել են Կալամատա նավահանգիստ։ Ավելի վաղ հույն փրկարարները ծովում հայտնաբերել էին 78 խեղդված միգրանտների դիեր […]
08:43 20.06.2023
Կիրակի երեկոյան Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ երգչուհի Բեբե Ռեքսայի վրա սմարթֆոն են նետել։ Միջադեպի տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է հանդիսատեսներից մեկը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ելույթի ժամանակ հեռախոսը թռչում երգչուհու դեմքին։ Դրանից հետո նա ձեռքով ծածկում է այտը, մեջքով շրջվում դեպի հանդիսատեսն ու կռանում։ «Հիանալի շոուն ավարտվեց նրանով, որ երկրպագուներից մեկը […]
23:15 19.06.2023
Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Լոսինոոստրովսկի թաղամասում երեխան ընկել է բնակարանի երրորդ հարկի պատուհանից։ Այս մասին ասված է մայրաքաղաքի դատախազության Telergam-ալիքի հունիսի 19-ի հաղորդագրության մեջ։ Նախնական տվյալներով՝ երկու տարեկան երեխան կարճ ժամանակով մնացել է առանց մոր խնամքի։ Հենվելով մոծակների ցանցին՝ տղան ընկել է պատուհանից։ Տուժածը հոսպիտալացվել է։ Միջադեպի առնչությամբ Բաբուշկինսկայայի միջշրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացնում։ Բացի այդ, […]
22:47 19.06.2023
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային նահանգում երկուշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել զվարճանքի և հանգստի խոշոր պուրակում, ասվում է նահանգի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։ «Հայտնում ենք, որ ժամը 16:40-ի սահմաններում զվարճանքների պուրակում հրդեհ է բռնկվել։ Ներկա պահին հրշեջների մեծ ջոկատը մարում է կրակը, այն վերահսկվում է», – ասված է հաղորդագրության մեջ։ Տեղում են նաև ոստիկաններն ու փրկարարները։ Զոհերի […]
21:23 19.06.2023
Հունիսի 19-ին, ժամը 19:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ներսում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից:
19:26 19.06.2023
Բրազիլիայի Պարանա նահանգում նախկին աշակերտը զինված հարձակում է գործել դպրոցի վրա: Միջադեպի հետեւանքով աշակերտներից մեկը մահացել է, հունիսի 19-ին հայտնել է G1 լրատվական պորտալը։ «Եվս մեկ տղայի գլխին կրակել են»,- ասվում է կայքում։ Տուժածն այժմ հիվանդանոցում է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա հանցագործին: Հարձակման դրդապատճառներն ու բոլոր հանգամանքները պարզվում են։
19:11 19.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է […]
19:08 19.06.2023
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Պետիկ Կ․-ն իր վարած Iveco մակնիշի գազի ավտոցիստեռնով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել […]
18:32 19.06.2023
Մոսկվայի մետրոպոլիտենի Զամոսկվորեցկայա գծում Խովրինո կայարանից մինչև գետի կայարան գնացքների երթևեկություն չկա՝ ճանապարհին տղամարդու պատճառով, հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հեռագրային ալիքը։ Ավելի վաղ Մոսկվայի մետրոպոլիտենի Զամոսկվորեցկայա գծի հյուսիսային հատվածում ժամանակավորապես ավելացվել են գնացքների երթեւեկության ընդմիջումները։ «Զամոսկվորեցկայա գծում Խովրինո-Ռեչնոյ Վոկզալ գնացքների երթևեկություն չկա՝ ճանապարհին գտնվող մարդու պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
16:00 19.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Լադա» մակնիշի մեքենաներ: «Լադայի» վարորդը՝ 51-ամյա Սանասար Խառատյանը, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
14:48 19.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 12.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից Դիմաց լեռնագագաթ տանող ճանապարհին գլորվել է ձորը: Երկու ուղևորները՝ 23-ամյա Սուրեն Աբրահամյանը և 29-ամյա Արմինե Հովհաննիսյանը, մահացել են, իսկ 34-ամյա և 37-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:36 19.06.2023
Հունիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի 66-ամյա վարորդ Վահե Թոփալյանը հանկարծամահ է եղել: Մեքենան բախվել է ճամփեզրի պարսպին, ինչի հետևանքով 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
12:32 19.06.2023
Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 3-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 2, […]
11:38 19.06.2023
ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հրդեհավտանգ շրջանում նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
11:23 19.06.2023
Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու […]
11:10 19.06.2023
Հունիսի 13-ին, ժամը 14.45-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդ Թաթուլ Քոսյանը մահացել էր, իսկ երկու ուղևորները և «Օպելի» վարորդը տեղափոխվել էին հիվանդանոց: Հունիսի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 62-ամյա Նորայր Պետրոսյանը, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: 1 զոհ, 3 վիրավոր. վթար Վանաձոր-Դիլիջան […]
10:42 19.06.2023
Էկվադորում հուղարկավորությանը նախապատրաստվելիս դագաղի մեջ կենդանի հայտնաբերված տարեց կինը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է El Universo-ն։ Նրա հաղորդմամբ՝ 76-ամյա Բելլա Մոնտոյան հունիսի 9-ին ընդունվել է Բաբաոյո քաղաքի հիվանդանոց։ Բժիշկները կասկածել են, որ հիվանդը ինսուլտ է ստացել, նրա սիրտը կանգ է առել։ Նրան փորձել են վերակենդանացնել, սակայն մարմինը չի արձագանքել բժիշկների գործողություններին։ […]
09:57 19.06.2023
Հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Օպերատիվորեն ժամանած […]
09:22 19.06.2023
Տաշքենդի բազմահարկ շենքերից մեկում բեռնատար վերելակ է խափանվել, ինչի հետեւանքով այնտեղ գտնվող 11 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին երկուշաբթի հայտնել են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի մայրաքաղաքի Յանգիխայաթ թաղամասի բազմահարկ բնակելի շենքում շարժման ժամանակ անսարքության պատճառով վերելակը արագ սլացել է դեպի ցած, իսկ առաջին հարկի մակարդակում աշխատել է ավտոմատ արգելակման […]
08:49 19.06.2023
Հարավային Աֆրիկայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է 21.59-ին UTC ժամանակով 1973 կիլոմետր հարավ-արևելք Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից, որի բնակչությունը կազմում է 3 միլիոն 433 հազար մարդ: Օջախը գտնվել է 33 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:40 19.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 23։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Կասկադ» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքի Ս․ Օհանյան փողոցում բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1988 […]
08:35 19.06.2023
Թուրքիայի Ադանա նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 23:59-ին Սայմբեյլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,15 կմ խորության վրա։ Կիրակի օրը, ըստ AFAD-ի, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում տեղական ժամանակով […]
08:07 19.06.2023
Հունիսի 18-ին ժամը 22:17-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Հրդեհը մարելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, լիամարվել` 22:55-ին։ Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող <<ՎԱԶ 2107>> մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության […]
23:40 18.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 10։40-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գյումրի քաղաքում, Սանահին թաղամասում և Կապուտան գյուղում վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և կոտրվել են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […]
23:01 18.06.2023
5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգայի Թագավորության ափերի մոտ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.16-ին Թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 367 կիլոմետր դեպի հարավ՝ 22,4 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկած էր 8 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:15 18.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 19։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1972 թ․) և […]
21:29 18.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, […]