11:38 11.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել փոսը: Վարորդը՝ 65-ամյա Լենտրուշ Մելքումյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
11:31 11.08.2023
Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգում փոթորիկները 29 մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ 16 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր նահանգում ինը զոհի և վեց անհետ կորածի մասին: Հուլիսի վերջին օրերին՝ օգոստոսի սկզբին, հզոր անձրևներ են սկսվել Պեկինում և նրա հարակից […]
10:38 11.08.2023
ԱՄՆ-ի Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի, հայտնել են Մաուի շրջանի պաշտոնյաները: Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին։ «Այսօր հաստատվել է ևս 17 մարդու մահը Լահայնա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 53-ի», – ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ։ Նահանգի նահանգապետ Ջոշ Գրինը CNN-ին տված հարցազրույցում […]
09:38 11.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 20։56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
09:10 11.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1973 թ․) […]
20:30 10.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 14։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է […]
20:22 10.08.2023
Առնվազն ութ մարդ տուժել է Իրանի հյուսիսում գտնվող Հյուսիսային Խորասան նահանգի պողպատի համալիրի մետաղաձուլական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Էսֆարայեն արդյունաբերական համալիրի գործադիր տնօրեն Ալիռեզա Արգայը։ «Այսօր հինգշաբթի՝ Մորդադի 19-ին, մոտավորապես ժամը 11-ին, ջրի կարճատև արտահոսքը պայթյուն է առաջացրել համալիրի հալվող հատվածում: Մի քանի աշխատող վիրավորվել է միջադեպի հետևանքով»,- մեջբերում է […]
19:38 10.08.2023
Պայթյունը տեղի է ունեցել Սոմալիի կենտրոնական մասում գտնվող Ջալալակսի գյուղի սրճարանում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, եւս ինը վիրավորվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
19:32 10.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 16։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան-Շամբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի […]
14:57 10.08.2023
Օգոստոսի 10-14-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-15- ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
14:15 10.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 23 թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում, վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի շինհրապարակում տեղադրված աշտարակային […]
14:07 10.08.2023
Օգոստոսի 8-ին, ժամը 18.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Կիայի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 8-ին, ժամը 18.15-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 31-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 8-ին, […]
13:33 10.08.2023
Օգոստոսի 8-ին, ժամը 21.30-ին, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Կրայսլեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպելի» 57-ամյա վարորդ Դավիթ Գասպարյանը մահացել է, իսկ «Կրայսլերի» 28-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:00 10.08.2023
Փրկարարները հայտնաբերել են ֆրանսիական Վինցենհայմ քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհված բոլոր 11 մարդկանց մարմինները։ Տանն ապրում էին հաշմանդամություն ունեցող անձինք, հաղորդում է BFMTV-ն։ «Բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում էին առաջին հարկում, ողջ են մնացել: Բացի այդ, հինգ հոգու հաջողվել է դուրս գալ երկրորդ հարկից: Մնացած 11-ը զոհվել են»,- հեռուստաալիքի եթերում ասել է Կոլմարի փոխդատախազ […]
11:46 10.08.2023
Տեսանյութ է հայտնվել Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի վրա հարձակման մասին, որի հետևանքով նա մահացել է։ Կադրերում երեւում է, թե ինչպես է քաղաքական գործիչը նստում մեքենան։ Այս պահին կրակոցներ են լսվում։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ։ Միջադեպից հետո յոթ թեկնածուներից հինգը հայտարարեցին իրենց քարոզարշավը […]
11:41 10.08.2023
Սերգիև Պոսադում պայթյունի հետևանքով վնասվել է ավելի քան 110 շենք, որոնց մեծ մասը բնակելի են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պայթյունի հետևանքով տուժել է շուրջ 100 բնակելի շենք, այդ թվում՝ մասնավոր, տուժել են նաև սոցիալական և վարչական շենքեր՝ ընդհանուր առմամբ 111 շենք», – ասել է աղբյուրը։ Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Սերգիև Պոսադում Piro-Ross […]
11:28 10.08.2023
Չորեքշաբթի առավոտյան Սախալինի հարավում տեղի ունեցած երկրաշարժը Յուժնո-Սախալինսկում բազմահարկ բնակելի շենքի հեղեղման պատճառ է դարձել։ Հայտարարությունում նշվել է, որ ցնցումների հետևանքով շենքի անձրևաջրատար խողովակը պոկվել է։ Բնակիչները լուրջ վնասներ են կրել, որոնց չափն այժմ պարզվում է։ Եթե ապացուցվի, որ կառավարող ընկերության մեղքը չկա, տան բնակիչները ստիպված կլինեն սեփական միջոցներով վերացնել հետեւանքները: Ավելի վաղ հաղորդվել էր, […]
11:24 10.08.2023
Օգոստոսի 9-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանկական երկաթուղու այգում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:27-ին, մարվել՝ 06:05-ին: Այրվել է չշահագործվող շինության տանիքը (մոտ 100 քմ)։
10:53 10.08.2023
Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն սպանվել է երկրի մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո, գրում է El Universo-ն։ «Նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիո Վալենսիան սպանվել է չորեքշաբթի օրը Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքից հետո գլխին երեք կրակոցով», – ասվում է զեկույցում: Քաղաքական գործչի մահը հաստատել է նրա ընկերը, ինչպես նաև անձամբ նախագահ Գիլերմո Լասսոն։ Թերթի տեղեկություններով՝ եւս ութ […]
10:18 10.08.2023
Օգոստոսի 5-10-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1հա, Թալին քաղաքում՝ 2000 քմ, Դավթաշեն գյուղում՝ 5000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ […]
10:04 10.08.2023
Օգոստոսի 09-ին, ժամը 23։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթուղային կայարանի մոտ կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդան փողոցի ավտոտնակներից մեկի դիմաց այրվում է մոտ 400 հակ անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի […]
23:47 09.08.2023
Ադրբեջանում` տեղի ժամանակով 21։38-ին, տեղի է ունեցել 4 մագնիտուդ երկրաշարժ։ Սեյսմոլոգների օպերատիվ տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի Սաաթլի շրջանում։
22:32 09.08.2023
Ամերիկյան Տեխաս նահանգի Սիլսբի քաղաքում բազեն հարձակվել է մի կնոջ վրա, ով փորձել է այդ պահին ազատվել իր վրա հարձակված մեկ այլ կենդանուց՝ օձից։ Այս մասին հայտնում է KPRC-TV-ն։ Փեգի Ջոնսը խոտ է հնձել իր տան բակում, երբ նրա վրա օձ է հարձակվել։ Սողունը փաթաթվել է կնոջ ձեռքին ու ուժեղ սեղմել այն։ Փորձելով ցած նետել […]
21:26 09.08.2023
Օգոստոսի 9-ին, ժամը 14։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
19:55 09.08.2023
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին:
18:45 09.08.2023
Նյու Յորքի Rockaway լողափի տարածքում շնաձկան հարձակման ենթարկված կինը Ուկրաինայից 65-ամյա էմիգրանտ Տատյանա Կոլտունյուկն է։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է New York Post-ը։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ Կինը լողում էր ափից մի քանի մետր հեռավորության վրա, երբ շնաձուկը հարձակվեց նրա վրա և բռնեց նրա ոտքը։ «Հերթապահ փրկարարները նետվեցին օվկիանոս, երբ լսեցին Կոլտունյուկի […]
18:20 09.08.2023
Օգոստոսի 9-ին, ժամը 16։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռի Բերդ ամրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ Ստեփանավան քաղաքից Լոռի Բերդ ամրոց տանող ավտաճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» և […]
17:44 09.08.2023
Օգոստոսի 9-ին, ժամը 09։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոռնիձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր՝ մոտ 500 հակ և ծածկի փայտե […]