08:50 01.08.2023
Պեկինում հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի, ևս 27-ը անհետ կորել է, հայտնում է Beijing Daily-ը՝ հղում անելով Պեկինի ջրհեղեղի կանխարգելման մարմնին: Ավելի վաղ հաղորդվում էր Չինաստանի մայրաքաղաքի արևմուտքում երկու զոհի մասին։ «Առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ անձրևներից մահացել է 11 մարդ, նրանցից երկուսը զոհվել են ծառայության ընթացքում, ևս 27 մարդ անհետ կորել է, […]
08:21 01.08.2023
Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3.4 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 900 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 9100 քմ, Աղձք գյուղում՝ 1300 քմ, Օհանավան գյուղի մոտակայքում՝ 2․5 […]
23:59 31.07.2023
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Հրաչյա Ա.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ կոտրելով բետոնե ջրատարի մի քանի մետր հատված: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
23:43 31.07.2023
Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ford Explorer մակնիշի ավտոմեքենան Խորենացի փողոցում՝ 165/2 հասցեի դիմաց, «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: […]
20:53 31.07.2023
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անի Կ.-ն իր վարած Nissan Juke մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները, […]
20:23 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 16:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է […]
20:20 31.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից խողովակը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ապամոնտաժել են օդատար խողովակը (մոտ […]
19:57 31.07.2023
Ռուսաստանից Թուրքիա ուղարկված հրշեջ ինքնաթիռները հրդեհաշիջման աշխատանքներում օգտագործել են 1300 տոննա ջուր։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքի հաղորդագրության համաձայն՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում՝ 117 տոննա ջուր։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը օգտագործել է Be-200ChS ինքնաթիռ։ Նշվում է նաև, որ բարդ պայմանները՝ ուժեղ քամիները, […]
17:56 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում երեխայի ոտքը մնացել է զրուցարանի ճաղավանդակների արանքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճաղավանդակների արանքից հանել են Գ․ Մ․-ի (ծնված 2015 թ․) ոտքը։
17:34 31.07.2023
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում այցելել է ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակներ՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով: «Ասում են, որ […]
15:12 31.07.2023
Հուլիսի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 147, փլուզման՝ 3, դարափուլի, քարաթափման, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 9, տեղատարափ անձրևի, ուժեղ կարկուտի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 43, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 72, ինչպես […]
14:44 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 09։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։08-ին, մարվել՝ 10։21-ին։ Այրվել են ավտոտնակը (15 քմ, ներսում ավտոմեքենա չի եղել), […]
12:36 31.07.2023
Հուլիսի 28-ին, ժամը 22.30-ին, Երևանի Վահագնի թաղամասի մոտ իրար են բախվել «Շեվրոլե», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ և «Հոնդա» մոտոցիկլը. 26-ամյա մոտոցիկլիստը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 29-ին, ժամը 06.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Ռենոյի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
11:54 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Անգելինա Մ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:15 31.07.2023
Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, «Սատուրն Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել 64-ամյա Ալիսա Մարտիրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
10:46 31.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք (շինությունների վնասված տանիքների, կառուցատարրերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի և այլն)։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
10:21 31.07.2023
Ֆիլիպիններում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 20-ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է GMA News հեռուստաալիքը։ Նախկինում հաղորդվում էր 13 զոհի մասին։ Փոթորկի հետևանքով հիմնականում տուժել է արշիպելագի ամենամեծ կղզին՝ Լուզոնին։ Այնտեղ մոլեգնող տարերքը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, իսկ հորդառատ տեղումները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։ Աղետների կանխարգելման […]
10:08 31.07.2023
Առնվազն 15 մարդ է զոհվել Պերուի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով։ Այդ մասին կիրակի հայտնել է RPP ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը, որը Սան Մարտինի դեպարտամենտից Թումբեսի շրջան էր մեկնում, տեղափոխում էր 50 ուղևոր և 2 վարորդ։ Ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Պերուի ցամաքային տրանսպորտի վարչությունը հայտարարել է […]
09:35 31.07.2023
Վիետնամի հարավում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով հինգ մարդ է զոհվել, երկուսն անհետ կորել է։ Այս մասին հայտարարել է բնական աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեն։ Երկարատև հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սաստիկ ջրհեղեղներն ու սողանքները հեղեղել և վնասել են հարյուրավոր տներ և մայրուղիների լայն հատվածներ հարավային շատ նահանգներում, հայտնում է գործակալությունը: Աղետից ամենալուրջ տուժել են […]
09:16 31.07.2023
Առնվազն 264 չվերթ է չեղարկվել Ճապոնիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը՝ երկրի հարավում հզոր Կանուն թայֆունի մոտենալու պատճառով, որը Ճապոնիայում ստացել է 6 սերիական համարը, հայտնում է NHK-ն։ Թայֆունը շարժվում է դեպի Ճապոնիայի ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայի կղզիները և հարավ-արևելքից Կագոսիմա պրեֆեկտուրայի Ամամի արշիպելագը։ Սպասվում է, որ սաստիկ քամու զոնան կղզիներ կհասնի երեքշաբթի և չորեքշաբթի: Թայֆունի մոտենալու […]
09:09 31.07.2023
ԱՄՆ-ում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայի հարավում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է CBS News-ը։ «Կալիֆոռնիայի հարավում գտնվող օդանավակայանում ինքնաթիռը բախվել է անգարին, մահացել է երեք մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մեկ շարժիչով Beechcraft P35-ը վթարի է ենթարկվել թռիչքից անմիջապես հետո, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ, ասվում է զեկույցում: […]
08:46 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 02։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Շրվենանց ավտոճանապարհի 22-րդ կմ-ին փայտե […]
08:20 31.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Մ.):
22:50 30.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
22:25 30.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 18։54-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա […]
21:30 30.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 15:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ […]
20:08 30.07.2023
Ռումինիան 40 հրշեջներից բաղկացած խումբ է ուղարկել Ֆրանսիա՝ օգնելու Բորդոյի շրջանի անտառային հրդեհների դեմ պայքարում, հայտնում է TVR-ն։ «Ռումինացի հրշեջները պատրաստվում են օգնել Ֆրանսիացի գործընկերներին՝ պայքարել Բորդոյի շրջանին սպառնացող անտառային հրդեհների դեմ: 40 ռումինացի հրշեջներ երեք հրշեջ մեքենաներով մեկնել են Մարսել: Նրանք Ֆրանսիայում կմնան մինչև սեպտեմբերի սկիզբը»,- հաղորդում է հեռուստաալիքը: Նշվում է, որ ռումինացի փրկարարները […]
19:27 30.07.2023
Առնվազն 35 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում՝ «Իսլամական աստվածաբանների ժողով»կուսակցության համագումարում մահապարտ ահաբեկչի իրակնացրած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին և տեղական իշխանություններին։ Նրանց տվյալներով՝ ավելի քան 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանձնարարել […]
17:49 30.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 14։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճանապարհին նկատել են Ի․ Բ․-ին (ծնված 2017 թ․)՝ ձեռքի […]
15:46 30.07.2023
Թաիլանդում զենքի պահեստում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Հաղորդում է Reuters-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Մալայզիային սահմանակից հարավային նահանգում։ Նարաթիվաթի նահանգապետի խոսքով՝ պայթյունից վնասվել է պահեստի մոտ գտնվող ավելի քան 200 տուն, տուժել է 365 մարդ, իսկ մոտ 20-ից 30 ընտանիք մնացել է առանց կացարանի։ Հրդեհը […]