10:06 11.06.2023
Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Աշխատանքները […]
23:33 10.06.2023
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Nissan-ը դուրս է […]
22:55 10.06.2023
Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում […]
22:20 10.06.2023
Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Լեսկոլովո քաղաքում վրանային կրկեսում ելույթի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է յոթի, նրանցից հինգը անչափահաս է։ Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, հայտնել է մարզպետարանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ Նշվում է, որ բոլոր տուժածները հետազոտվում են Տոկսովոյի հիվանդանոցում։ Նրանց վիճակը բավարար է։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս տուժածի […]
22:03 10.06.2023
Օրենց կյանքի մի մասը Արգենտինայի ափերի մոտ անցկացնող հարավային կետերի պոպուլյացիայի նվազումը կապված է երիտասարդ ծովային ճայերի հարձակումներով: Այս մասին հոդվածը հրապարակված է Biology Letters-ում։ Հարավային այս կետերը ապրում են հասարակածից հարավ գտնվող օվկիանոսներում: Նրանք հեշտությամբ ճանաչելի են իրենց գլխի կոշտուկներով, լայն մեջքով և մեջքի լողակի բացակայությամբ: Հասուն էգերը կարող են հասնել մինչև 15 մետրի, […]
21:25 10.06.2023
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ժամը 17:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Վահե Հարությունյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել և մասամբ հայտնվել ճանապարհի եզրին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը, ում […]
21:03 10.06.2023
Օդեսայի մերձակայքում փրկել են մի շուն, որը հանպատրաստից լաստանավով դուրս է եկել Խերսոնի շրջանի ջրհեղեղի գոտում գտնվող տան ավերակներից։ Կենդանին լողացել է մոտ 140 կիլոմետր, նրան տեսել են աղբի մեջ ու փրկել տեղի բնակիչները։ Փրկելու տեսանյութերը հրապարակվել են տելեգրամյան ալիքներով։ Հասարակության տվյալներով՝ շանը Դնեպրի ջուրը քշել է Խերսոնի մոտից, նա լողալով հասել է Օդեսայի մարզի […]
20:35 10.06.2023
Բելգիական հովիվ Ուիլսոնը օգնել է գտնել երեխաներին, ովքեր 40 օր անցկացրել են Կոլումբիայի ջունգլիներում, BluRadio-ին ասել է որոնման մասնակից Կառլոս Վիլեգասը: Որոնողական աշխատանքներին մասնակցել են մի քանի շներ։ Փրկարարը նշել է, որ որոնողական աշխատանքները դժվարացել են։ Ամեն օր մարդիկ վտանգի տակ էին հայտնվել՝ հանդիպելով տարբեր կենդանիների, թունավոր բույսերի, փրկարարները ոտքից գլուխ անընդհատ թրջվել են։ Բացի […]
18:55 10.06.2023
Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:
14:30 10.06.2023
Իրանում վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած փոթորկի և հեղեղումների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 59-ը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարին: Իրանի ճգնաժամային կառավարման կազմակերպությունը մինչև կիրակի նախազգուշացում է հայտարարել երկրի 21 շրջանների վերաբերյալ՝ կոչ անելով զերծ մնալ լեռներով ճանապարհորդելուց և գետերի մոտ […]
14:16 10.06.2023
Հունիսի 10-ին՝ ժամը 13։25-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
13:36 10.06.2023
Հունիսի 10-ին՝ ժամը 12։01-ին, քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ և հայտնել, որ Փարպի գյուղ գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, […]
12:59 10.06.2023
Առնվազն ինը մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով, հայտնում է Սոմալիի ազգային հեռուստատեսությունը (SNTV): Ավելի վաղ տեղական Garowe ինտերնետային պորտալը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Al-Shabaab-ի գրոհայինները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաքում Pearl Beach հյուրանոցի վրա, որտեղ հաճախ են այցելում պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, […]
11:59 10.06.2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ Անկարայում հրթիռների գործարանում տեղի ունեցած պայթյունից հինգ մարդ է զոհվել։ Շաբաթ առավոտյան Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է որոտացել։ «Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով զոհվել են հինգ աշխատակիցներ։ Սկսվել է հետաքննություն», – հայտնել են նախարարությունից։
11:49 10.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Այնթապ գյուղի 5-րդ փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Անահիտ Արաբաջյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:29 10.06.2023
Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել, դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու հրշեջները, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։ «Անկարայի Էլմադաղ շրջանում, ըստ ստացված տեղեկությունների, պայթյուն է որոտացել հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել մարտական հաշվարկ և շտապօգնության մեքենան։ Պայթյունի հետևանքով կան զոհեր, հրդեհ է բռնկվել, հաղորդում է […]
10:59 10.06.2023
Հունիսի 10-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող պահեստում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 200 հրշեջ և 55 միավոր հատուկ տեխնիկա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է 20 minutes-ը։ Հրդեհը գրանցվել է երկրի հյուսիսում գտնվող Բոբինի կոմունայում։ Սեն-Դենի պրեֆեկտուրայում քաղաքացիներին կոչ են արել չբացել պատուհանները։ Ականատեսների վկայությամբ՝ բուն Փարիզում տեսանելի է եղել սև […]
08:45 10.06.2023
Հունիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, բախվել են Nissan Teana մակնիշի ավտոմեքենան ու «Կավասակի» մակնիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել Nissan-ի վարորդն ու […]
08:30 10.06.2023
Սոմալիի հարավում զինամթերք է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, վիրավորվել՝ 53-ը, հայտնում է SONNA տեղական լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ստորին Շաբելի շրջանի Մուրալե գյուղում: Գործակալության տվյալներով՝ մահացածների մեծ մասը երեխաներ են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի քաղաքապետարանի մոտ։ Ականատեսների […]
08:13 10.06.2023
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է այն մասին, որ ողջ են գտել երեխաներին, որոնք անհայտ կորել են մայիսի 1-ին ջունգլիներում Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո: «Ուրախություն ողջ երկրին. Կոլումբիական ջունգլիներում 40 օր առաջ անհետացած չորս երեխա ողջ են հայտնվել»,- գրել է նա։ Նաև Կոլումբիայի զինված ուժերը հրապարակել են երեխաներին փրկող զինվորականների լուսանկարները։ […]
00:20 10.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել և բռնկվել։ […]
21:36 09.06.2023
Ուֆայի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող պահեստում վառելանյութեր են բռնկվել, տուժածներ չկան, հաղորդում է Բաշկիրիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը: Գերատեսչության տվյալներով՝ ժամը 21.05-ին ՌԴ ԱԻՆ Բաշկորտոստանի Հանրապետության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է ստացել Ուֆայում պահեստային շենքերից մեկում վառելիքի և քսանյութերի բռնկման մասին: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու միջոցները անմիջապես ուղարկվել են վայր՝ թիվ 3 կրակային […]
21:13 09.06.2023
ԱՄՆ մայրաքաղաքում շրջող արջի պատմությունն ավարտվել է առանց միջադեպերի, կենդանուն քնեցրել են, անասնաբույժը վերահսկում է նրա վիճակը, քաղաքի ոստիկանությունից հայտնում են, որ գիշատչի թաթերից ոչ ոք չի տուժել։ Ուրբաթ առավոտյան Վաշինգտոնի իրավապահները Twitter-ում հրապարակել են ծառի մեջ թաքնված արջի լուսանկար։ Դատելով դեպքի հասցեից՝ կենդանուն գտել են քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում՝ Սպիտակ տնից 5,5 կիլոմետր հեռավորության վրա։ […]
16:14 09.06.2023
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային […]
16:06 09.06.2023
Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ -ում, «Ռիո Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, «Երևանի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 84 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը տուն-ինտերնատում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում», «Բնակչության […]
14:28 09.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1991 թ.) […]
12:02 09.06.2023
Կախովկա հիդրոէլեկտրակայանի կործանումից հետո Խերսոնի շրջանում ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կինը դարձել է ութերորդ զոհը։ «Փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված կնոջ դի, նա դարձել է 8-րդ զոհը»,- հայտնել են փրկարարները։ Հունիսի 6-ի գիշերը Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի […]
11:11 09.06.2023
Տեխասի Սերֆսայդ Բիչ քաղաքում փայտե հարթակ է փլուզվել, ավելի քան 20 երեխա է տուժել, հայտնում է տեղական Fox29 հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։ «Առնվազն հինգ դեռահասներ տեղափոխվել են հիվանդանոց… Հյուսթոնում… վեց դեռահասներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ շտապօգնության մեքենայով, ևս 10-ը տեղափոխվել է հիվանդանոց մասնավոր մեքենայով», – հեռուստաալիքը մեջբերում է քաղաքի հրշեջ վարչությանը: Հեռուստաալիքի տվյալներով՝ […]
10:55 09.06.2023
Երեկ՝ հունիսի 8-ին, վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ {ոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։ Օպերատիվ […]
10:46 09.06.2023
Neva-Divers ակումբի սուզվելու հրահանգիչ Վլադիմիր Տոչիլովը «Известия»-ին հայտնել է, որ Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկին կերել է «հետաքրքրասեր» շնաձուկը։ «Անհնար է լիովին բացառել շնաձկների հարձակումը մարդու վրա։ Պետք է հասկանալ, որ շնաձուկը գիշատիչ է և շատ վտանգավոր կենդանի։ Իսկ շնաձկան վարքագիծը միշտ կլինի գիշատչի վարքագիծ»,- ասել է Տոչիլովը։ Մասնագետն ընդգծել է, որ շնաձկներն ամենից հաճախ ուշադրություն են […]