09:44 03.08.2023
Օգոստոսի 3-ին, ժամը 01:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) […]
09:07 03.08.2023
Օգոստոսի 3-ին, ժամը 00։41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տարոնիկ գյուղի սկզբնամասում այրվում է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:54-ին, մարվել՝ 01:10-ին: Այրվել […]
08:31 03.08.2023
Օգոստոսի 2-ին, ժամը 21:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Ա.) և մոպեդը (վարորդ՝ Ա․ Պ․)։ Փրկարարները մոպեդի վարորդին […]
08:02 03.08.2023
Օգոստոսի 2-ին, ժամը 20։44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Յաղդան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1961 թ․) և «VAZ» (վարորդ՝ Վ․ […]
21:26 02.08.2023
Փոքր կայծը շատ անգամ կարող է մեծ հրդեհի տեղիք տալ։ Ու չնայած գլոբալ տաքացմանը, այդուհանդերձ, հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդը, զգուշացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել […]
21:21 02.08.2023
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում ինքնաթիռն ընկել է ջուրը լողափում հանգստացող մարդկանցից 27 մետր հեռավորության վրա և ֆիքսվել է տեսանյութում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ինքնաթիռի վթարը տեսագրել է ծովափնյա այցելուներից մեկը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է երկտեղանոց Piper PA-18-ը դանդաղ իջնում ևեւ ականատեսների աչքի առաջ մխրճվում ծովը։ Հարվածելով ջրին՝ ինքնաթիռը գլորվում է: Նշվում […]
21:14 02.08.2023
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը։ Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռակոծության են ենթարկվել քրդական ինքնավարության տարածքները, որոնք գտնվում են Դահուկ նահանգի հյուսիսում։ «Տարածքը չորս ռմբակոծության է ենթարկվել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում […]
21:06 02.08.2023
Ի՞նչ նպատակով է առևանգվել արցախցի Վագիֆ Խաչատրյանը, սրանով ի՞նչ ուղերձ է հղում Ադրբեջանը, և արդյո՞ք Կարմիր խաչը կարող էր կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, […]
20:51 02.08.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի: Ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։ […]
20:41 02.08.2023
Ուգանդայում Վիկտորիա լճում ուղևորներ տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ նավի վրա, որը տեղափոխում էր ածուխ, սնունդ և ձուկ, ենթադրաբար 34 մարդ է եղել։ Ողբերգության պատճառները, հավանաբար, եղել են վատ եղանակը և նավի ծանրաբեռնված լինելը։ Այս պահին փրկարարները փնտրում են […]
20:36 02.08.2023
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ կուսակցության համագումարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, օգոստոսի 2-ին հայտնել է The Express Tribune-ը։ Անցած 24 ժամվա ընթացքում Պակիստանի հիվանդանոցներում բուժվող ևս յոթ մարդ է մահացել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 123 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին` տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ […]
20:22 02.08.2023
Երկուշաբթի երեկոյան ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Դոնեցկի Կույբիշևսկի թաղամասը. հրետանային արկը դիպել է բազմաբնակարան շենքի դիմաց կանգնած ծառին, որն, ըստ էության, փրկել է բազմաթիվ մարդկանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Վնասվել է բարձրահարկ շենքի ճակատի մեծ տարածք, ինչպես նաև մոտակայքում կայանված մեքենաներ։ Տուժածներ չկան։ «Գազի հոտ զգացի, դուրս եկա, հարևաններն ասացին, որ տան այս կողմում […]
18:39 02.08.2023
Օգոստոսի 2-ին ժամը 14:13-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունի քաղաքաի Վ. Խաչատրյան փողոցում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կրակը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։ Ժամը 14:20-ին հրդեհը լիամարվել է։ Այրվել է մոտ 1000մ² չոր խոտատարածք և թփեր։ […]
15:42 02.08.2023
Օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Ըստ նախնական տվյալների […]
14:33 02.08.2023
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 74-ամյա Վաչագան Հ.-ն իր վարած ZIL մակնիշի աղբատար մեքենայով Բյուրեղավան քաղաքի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մնացական Ս.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է […]
13:12 02.08.2023
Հուլիսի 31-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21123» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա և 23-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 1-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ» բեռնատարը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ապա «ՎԱԶ-2121»-ը կողաշրջվել է դաշտում. 66-ամյա […]
12:18 02.08.2023
Օգոստոսի 1-ին, ժամը 20.59-ին, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Նվեր Կիրակոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:51 02.08.2023
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն Նոյեմբերյան համայնքի «Քարակիտուկ» կոչվող սարամասում իր վարած УАЗ մակնիշի խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով ձորի մեջ բախվել է ծառին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղում մահացել է: Նրան հայտնաբերել […]
11:42 02.08.2023
Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Արցախի Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը: Պարզվել է, որ կրակոցներն արձակել է Ստեփանակերտ քաղաքի 48-ամյա բնակիչ Ս. Մ.-ն։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանով հրապարակում օդ է կրակել […]
11:30 02.08.2023
Ոստիկանությունը որոնում է անհայտ տղամարդուն, ով մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքի բնակելի շենքի մոտ ծեծկռտուքի ժամանակ տրավմատիկ զենքից կրակ է բացել և դիմել փախուստի, տուժածը հոսպիտալացվել է, հայտնում է ՆԳՆ լրատվական կայքը։ «Նախկինում պարզվել է, որ երկու տղամարդու և անհայտ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում մասնակիցներից մեկը տրավմատիկ զենքի կառուցվածքին […]
10:19 02.08.2023
Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլում նավթի պահեստ է բռնկվել, հայտնում է Strana.ua ուկրաինական հրատարակությունը։ «Օդեսայի լրատվամիջոցները գրում են Իզմայիլի գիշերային հրդեհի մասին»,- հայտնում է հրատարակությունը։ “Типичная Одесса”-ն նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ հրդեհ է բռնկվել Իզմայիլի նավթի պահեստավորման տարածքում։
10:07 02.08.2023
Օգոստոսի 2-ին, ժամը 04:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «HOWO» […]
20:08 01.08.2023
Օգոստոսի 1-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի սրահը։
18:30 01.08.2023
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ դեպի Վարդենյաց լեռնանցք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ Ըստ նախնական […]
17:57 01.08.2023
Հուլիսի 31-ին, ժամը 1.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 30-ին, ժամը 15.20-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլե» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդա» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
16:57 01.08.2023
Հնդկաստանի Օդիշայի նահանգում առնվազն 8 մարդ է զոհվել մուսոնային անձրևների ժամանակ կայծակի հարվածներից, տասնյակ մարդիկ տուժել են՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ մահվան դեպքերը գրանցվել են գյուղական վայրերում, երբ գյուղացիներն աշխատում էին դաշտերում։ Մարդիկ ամպրոպից տուժել են նաև նահանգի մայրաքաղաք Բհուբանեշվարում: Ըստ պաշտոնական տվյալների` անցած տարվա ընթացքում Հնդկաստանում կայծակի հարվածներից զոհվել է 907 […]
15:33 01.08.2023
Օգոստոսի 1-ին, ժամը 14:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
12:21 01.08.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ հատվածում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 37-ամյա Աննա Մ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ և 258-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:09 01.08.2023
Հուլիսի 31-ին, ժամը 21.45-ին, Երևանի Խորենացու փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա Հենրիկ Հովհաննիսյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:32 01.08.2023
Օգոստոսի 1-ին, ժամը 07:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, […]