TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Եգիպտոսի ափերի մոտ՝ Կարմիր ծովում զբոսաշրջիկներով զբոսանավն այրվել է

19:02 11.06.2023

Եգիպտոսի ափերի մոտ՝ Կարմիր ծովում, զբոսաշրջային զբոսանավ է բռնկվել. Այս մասին հունիսի 11-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Առնվազն երեք բրիտանացի համարվում է անհետ կորած։ Անձնակազմի 12 անդամները և 12 բրիտանացի զբոսաշրջիկները փրկվել են, երբ Կարմիր ծովի հարավային Մարսա Ալամ առողջարանային քաղաքի մոտ բռնկվել է միջին չափի սուզանավը, որը կոչվում է Փոթորիկ: Մեծ Բրիտանիայի արտաքին […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Mitsubishi-ն բախվել է երկաթե խողովակին․ վարորդը տեղում մահացել է

18:50 11.06.2023

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե խողովակին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն օպերատիվորեն […]

̰
Այրվել է մոտ 50 հակ անասնակեր

18:42 11.06.2023

Հունիսի 11-ին, ժամը 15:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա հողամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, […]

̰
ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ

17:29 11.06.2023

ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Ղազախստանում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ: Գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում արված գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանի խոշոր անտառային հրդեհների մասին լուրերից, որոնք մարդկային կյանքեր խլեցին և բազմաթիվ վիրավորներ կան: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում աղետից տուժածներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: Deeply saddened by the news of […]

̰
Իսրայելում ականապատ մոտոցիկլետի պայթյունի հետևանքով տուժել է յոթ մարդ

16:22 11.06.2023

Իսրայելի Ռամաթ Գան քաղաքում, որը գտնվում է Թել Ավիվից արևելք, առնվազն յոթ մարդ վիրավորվել է մոտոցիկլետի պայթյունի հետևանքով։ Կիրակի՝ հունիսի 11-ին, հայտնել է «Եդիոթ Ահրոնոթ» թերթը: Նյութում ասվում է, որ տրանսպորտային միջոցի վարորդը ծանր վիրավորվել է, պայթյունից տուժել են վեց անցորդներ, նրանք հոսպիտալացվել են։ Նրանց թվում կա 80-ամյա իսրայելցի։ Ըստ ոստիկանության՝ մոտոցիկլետի վարորդը մեկ անգամ […]

̰
Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

15:30 11.06.2023

Երեկ՝ հունիսի 10-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes  և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է […]

̰
Ղազախստանի նախագահը երկուշաբթի օրը համազգային սգո օր է հայտարարել

15:06 11.06.2023

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը համազգային սգո օր է հայտարարել երկրի արևելքում խոշոր հրդեհի զոհերի հիշատակին։ Աբայ շրջանում անտառային հրդեհ է սկսվել հինգշաբթի օրը կայծակի հարվածներից հետո։ Հրդեհի հետևանքով զոհվել է «Սեմեյ Օրմանի» արգելոցի 14 աշխատակից։ Վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը գերազանցել է 60 հազար հեկտարը։ Հրդեհի մարմանը ներգրավված է 300 տեխնիկա, մոտ 1500 մարդ, […]

̰
Ավտովթար Մաստարա գյուղի մոտակայքում. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

14:50 11.06.2023

Հունիսի 11-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1986 թ.) դուրս է […]

̰
Վանաձորում բախվել են Volkswagen Golf-ն ու Hino 700-ը․ Volkswagen-ը վերածվել է մետաղի ջարդոնի

14:42 11.06.2023

Eրեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 2-րդ հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արմեն Ղ․-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Կարեն Ս․-ի վարած Hino 700 մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Արմեն Ղ․-ն […]

̰
Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:33 11.06.2023

Կիրակի օրը Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 71 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

13:23 11.06.2023

Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 145-ը՝ վիրավորվել շաբաթ օրը Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևները հարվածել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Պախտունխվա նահանգի մի քանի շրջանների։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել աղետների կառավարման ազգային մարմնին քայլեր ձեռնարկել […]

̰
Ստամբուլում հրշեջները ավելի քան 17 ժամ փորձում են հանգցնել գործարանի հրդեհը

13:14 11.06.2023

Ստամբուլի եվրոպական մասի Իկիտելլի արդյունաբերական գոտում պլաստմասսա և ստվարաթղթե արտադրանքի գործարանի շենքն ավելի քան 17 ժամ է, ինչ հրդեհվում է, փլուզվել են առաստաղները։ Կիրակի օրը Ihlas գործակալության փոխանցմամբ՝ հրշեջները շարունակում են մարել կրակը, որը վերին հարկից տարածվել է ստորին հարկերը։ Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում չորսհարկանի գործարանի շենքի վերջին հարկում։ […]

̰
Ստոկհոլմում հրաձգության հետևանքով դեռահաս է զոհվել

12:30 11.06.2023

Հրաձգությունը տեղի է ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, սպանվել է 15-ամյա տղա, ևս երեք մարդ վիրավորվել է, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Գործակալության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ստոկհոլմի հարավում գտնվող հրապարակում։ France-Presse-ի փոխանցմամբ՝ դեռահասը մահացել է ստացած վնասվածքներից, մնացած տուժածները հոսպիտալացվել են։ «Դեպքի վայրում մահացածը 15-ամյա տղա է»,- գործակալությանը հայտնել […]

̰
Բելգորոդի մարզում ռելսերից դուրս է եկել 15 բեռնատար վագոն

11:23 11.06.2023

Բելգորոդի մարզի Ալեքսեևսկի քաղաքային շրջանում ռելսերից դուրս է եկել 15 բեռնատար վագոն, իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան»,- հավելել է նա։ Ինչպես մանրամասնել է մարզի ղեկավարը, առանց բեռի գնացքն ուղարկվել է ձեռնարկություններից մեկի կայարան։ Մերձքաղաքային գնացքների շարժը չի դադարեցվել, դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայություններ։ Միջադեպի […]

̰
Վայք քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

10:59 11.06.2023

Հունիսի 11-ին, ժամը 00։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 139-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Կ․ Ա․) և «VAZ-2121» […]

̰
Երևանում և այլ համայնքներում օձերի հայտնվելու վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել

10:29 11.06.2023

Հունիսի 9-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Զովունի, Բերդավան, Արգել, Ազատան գյուղերում և Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել […]

̰
Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը

10:11 11.06.2023

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից Հունիսի 11-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […]

̰
Քարաթափում Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

10:06 11.06.2023

Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Աշխատանքները […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինիս հարբած վարորդը մեքենայով տապալել է գազախողովակների հենասյուներն ու կոտրել գազի բաշխիչ կայանը

23:33 10.06.2023

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Nissan-ը դուրս է […]

̰
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում. մեքենայում հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին

22:55 10.06.2023

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում […]

̰
Լենինգրադի մարզում վրանային կրկեսում ելույթի ժամանակ տրիբունաները փլուզվել են. կան տասնյակ վիրավորներ

22:20 10.06.2023

Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Լեսկոլովո քաղաքում վրանային կրկեսում ելույթի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է յոթի, նրանցից հինգը անչափահաս է։ Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, հայտնել է մարզպետարանի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։ Նշվում է, որ բոլոր տուժածները հետազոտվում են Տոկսովոյի հիվանդանոցում։ Նրանց վիճակը բավարար է։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս տուժածի […]

̰
Կենդանաբանները կետերի ձագերի անկման համար մեղադրել են գիշատիչ ճայերին

22:03 10.06.2023

Օրենց կյանքի մի մասը Արգենտինայի ափերի մոտ անցկացնող հարավային կետերի պոպուլյացիայի նվազումը կապված է երիտասարդ ծովային ճայերի հարձակումներով: Այս մասին հոդվածը հրապարակված է Biology Letters-ում։ Հարավային այս կետերը  ապրում են հասարակածից հարավ գտնվող օվկիանոսներում: Նրանք հեշտությամբ ճանաչելի են իրենց գլխի կոշտուկներով, լայն մեջքով և մեջքի լողակի բացակայությամբ: Հասուն էգերը կարող են հասնել մինչև 15 մետրի, […]

̰
Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

21:25 10.06.2023

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ժամը 17:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Վահե Հարությունյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել և մասամբ հայտնվել ճանապարհի եզրին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը, ում […]

̰
Օդեսայի մոտ փրկել են շանը, որը Խերսոնի ջրհեղեղի գոտուց տախտակների կտորների վրայով լողացել է 140 կիլոմետր

21:03 10.06.2023

Օդեսայի մերձակայքում փրկել են մի շուն, որը հանպատրաստից լաստանավով դուրս է եկել Խերսոնի շրջանի ջրհեղեղի գոտում գտնվող տան ավերակներից։ Կենդանին լողացել է մոտ 140 կիլոմետր, նրան տեսել են աղբի մեջ ու փրկել տեղի բնակիչները։ Փրկելու տեսանյութերը հրապարակվել են տելեգրամյան ալիքներով։ Հասարակության տվյալներով՝ շանը Դնեպրի ջուրը քշել է Խերսոնի մոտից, նա լողալով հասել է Օդեսայի մարզի […]

̰
Շունն օգնել է գտնել Կոլումբիայում ավիավթարից փրկված երեխաներին

20:35 10.06.2023

Բելգիական հովիվ Ուիլսոնը օգնել է գտնել երեխաներին, ովքեր 40 օր անցկացրել են Կոլումբիայի ջունգլիներում, BluRadio-ին ասել է որոնման մասնակից Կառլոս Վիլեգասը: Որոնողական աշխատանքներին մասնակցել են մի քանի շներ։ Փրկարարը նշել է, որ որոնողական աշխատանքները դժվարացել են։ Ամեն օր մարդիկ վտանգի տակ էին հայտնվել՝ հանդիպելով տարբեր կենդանիների, թունավոր բույսերի, փրկարարները ոտքից գլուխ անընդհատ թրջվել են։ Բացի […]

̰
Ադրբեջանի նպատակն է Արցախը պահել պաշարված ու կողպված. Դավիթ Բաբայան

18:55 10.06.2023

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:

̰
Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

14:30 10.06.2023

Իրանում վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած փոթորկի և հեղեղումների հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 59-ը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարին: Իրանի ճգնաժամային կառավարման կազմակերպությունը մինչև կիրակի նախազգուշացում է հայտարարել երկրի 21 շրջանների վերաբերյալ՝ կոչ անելով զերծ մնալ լեռներով ճանապարհորդելուց և գետերի մոտ […]

̰
Ապարանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

14:16 10.06.2023

Հունիսի 10-ին՝ ժամը 13։25-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
ՃՏՊ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին

13:36 10.06.2023

Հունիսի 10-ին՝ ժամը 12։01-ին, քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ և հայտնել, որ Փարպի գյուղ գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, […]

̰
Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ

12:59 10.06.2023

Առնվազն ինը մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով, հայտնում է Սոմալիի ազգային հեռուստատեսությունը (SNTV): Ավելի վաղ տեղական Garowe ինտերնետային պորտալը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Al-Shabaab-ի գրոհայինները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաքում Pearl Beach հյուրանոցի վրա, որտեղ հաճախ են այցելում պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, […]

̰
BACK_TO_TOP