11:59 10.06.2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ Անկարայում հրթիռների գործարանում տեղի ունեցած պայթյունից հինգ մարդ է զոհվել։ Շաբաթ առավոտյան Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է որոտացել։ «Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով զոհվել են հինգ աշխատակիցներ։ Սկսվել է հետաքննություն», – հայտնել են նախարարությունից։
11:49 10.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Այնթապ գյուղի 5-րդ փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Անահիտ Արաբաջյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:29 10.06.2023
Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել, դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու հրշեջները, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։ «Անկարայի Էլմադաղ շրջանում, ըստ ստացված տեղեկությունների, պայթյուն է որոտացել հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել մարտական հաշվարկ և շտապօգնության մեքենան։ Պայթյունի հետևանքով կան զոհեր, հրդեհ է բռնկվել, հաղորդում է […]
10:59 10.06.2023
Հունիսի 10-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող պահեստում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 200 հրշեջ և 55 միավոր հատուկ տեխնիկա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է 20 minutes-ը։ Հրդեհը գրանցվել է երկրի հյուսիսում գտնվող Բոբինի կոմունայում։ Սեն-Դենի պրեֆեկտուրայում քաղաքացիներին կոչ են արել չբացել պատուհանները։ Ականատեսների վկայությամբ՝ բուն Փարիզում տեսանելի է եղել սև […]
08:45 10.06.2023
Հունիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, բախվել են Nissan Teana մակնիշի ավտոմեքենան ու «Կավասակի» մակնիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել Nissan-ի վարորդն ու […]
08:30 10.06.2023
Սոմալիի հարավում զինամթերք է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, վիրավորվել՝ 53-ը, հայտնում է SONNA տեղական լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ստորին Շաբելի շրջանի Մուրալե գյուղում: Գործակալության տվյալներով՝ մահացածների մեծ մասը երեխաներ են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի քաղաքապետարանի մոտ։ Ականատեսների […]
08:13 10.06.2023
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է այն մասին, որ ողջ են գտել երեխաներին, որոնք անհայտ կորել են մայիսի 1-ին ջունգլիներում Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո: «Ուրախություն ողջ երկրին. Կոլումբիական ջունգլիներում 40 օր առաջ անհետացած չորս երեխա ողջ են հայտնվել»,- գրել է նա։ Նաև Կոլումբիայի զինված ուժերը հրապարակել են երեխաներին փրկող զինվորականների լուսանկարները։ […]
00:20 10.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել և բռնկվել։ […]
21:36 09.06.2023
Ուֆայի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող պահեստում վառելանյութեր են բռնկվել, տուժածներ չկան, հաղորդում է Բաշկիրիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը: Գերատեսչության տվյալներով՝ ժամը 21.05-ին ՌԴ ԱԻՆ Բաշկորտոստանի Հանրապետության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է ստացել Ուֆայում պահեստային շենքերից մեկում վառելիքի և քսանյութերի բռնկման մասին: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու միջոցները անմիջապես ուղարկվել են վայր՝ թիվ 3 կրակային […]
21:13 09.06.2023
ԱՄՆ մայրաքաղաքում շրջող արջի պատմությունն ավարտվել է առանց միջադեպերի, կենդանուն քնեցրել են, անասնաբույժը վերահսկում է նրա վիճակը, քաղաքի ոստիկանությունից հայտնում են, որ գիշատչի թաթերից ոչ ոք չի տուժել։ Ուրբաթ առավոտյան Վաշինգտոնի իրավապահները Twitter-ում հրապարակել են ծառի մեջ թաքնված արջի լուսանկար։ Դատելով դեպքի հասցեից՝ կենդանուն գտել են քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում՝ Սպիտակ տնից 5,5 կիլոմետր հեռավորության վրա։ […]
16:14 09.06.2023
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային […]
16:06 09.06.2023
Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ -ում, «Ռիո Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, «Երևանի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 84 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը տուն-ինտերնատում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում», «Բնակչության […]
14:28 09.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1991 թ.) […]
12:02 09.06.2023
Կախովկա հիդրոէլեկտրակայանի կործանումից հետո Խերսոնի շրջանում ջրհեղեղի գոտում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։ Նշվում է, որ կինը դարձել է ութերորդ զոհը։ «Փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված կնոջ դի, նա դարձել է 8-րդ զոհը»,- հայտնել են փրկարարները։ Հունիսի 6-ի գիշերը Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի […]
11:11 09.06.2023
Տեխասի Սերֆսայդ Բիչ քաղաքում փայտե հարթակ է փլուզվել, ավելի քան 20 երեխա է տուժել, հայտնում է տեղական Fox29 հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։ «Առնվազն հինգ դեռահասներ տեղափոխվել են հիվանդանոց… Հյուսթոնում… վեց դեռահասներ տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ շտապօգնության մեքենայով, ևս 10-ը տեղափոխվել է հիվանդանոց մասնավոր մեքենայով», – հեռուստաալիքը մեջբերում է քաղաքի հրշեջ վարչությանը: Հեռուստաալիքի տվյալներով՝ […]
10:55 09.06.2023
Երեկ՝ հունիսի 8-ին, վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ {ոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։ Օպերատիվ […]
10:46 09.06.2023
Neva-Divers ակումբի սուզվելու հրահանգիչ Վլադիմիր Տոչիլովը «Известия»-ին հայտնել է, որ Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկին կերել է «հետաքրքրասեր» շնաձուկը։ «Անհնար է լիովին բացառել շնաձկների հարձակումը մարդու վրա։ Պետք է հասկանալ, որ շնաձուկը գիշատիչ է և շատ վտանգավոր կենդանի։ Իսկ շնաձկան վարքագիծը միշտ կլինի գիշատչի վարքագիծ»,- ասել է Տոչիլովը։ Մասնագետն ընդգծել է, որ շնաձկներն ամենից հաճախ ուշադրություն են […]
09:48 09.06.2023
Հունիսի 8-ին, ժամը 21:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի սենյակնեից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի առաջին հարկի միջանցքում․ տուժածներ […]
09:37 09.06.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ հեղուկ գազի բալոնի հրդեհվելու դեպքում, կտորով մի փաթաթեք բալոնը՝ եթե այն խոնավ չէ: Պարզաբանում է հրշեջ-փրկարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
08:38 09.06.2023
Հունիսի 6-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա և Աշոցք գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն և […]
08:18 09.06.2023
Հունիսի 9-ին, ժամը 01:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող ուսումնարանի շենքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում […]
21:28 08.06.2023
«Իզվեստիա»-ի լրագրողներին հայտնի են դարձել Եգիպտոսի լողափերից մեկում ռուսաստանցու մահվան մանրամասները։ Ինչպես հունիսի 8-ին ասել է մահացածի հայրը, ողբերգությունը տեղի է ունեցել բառացիորեն 30 վայրկյանում անհեթեթ զուգադիպության պատճառով։ «Մենք ուղղակի գնացինք հանգստանալու, այսօր գնացինք ծովափ, դեպք եղավ՝ շնաձկան հարձակում։ Բառացիորեն 30 վայրկյան, և վերջ », – ասել է նա: Տղամարդը նշել է, որ նախկինում այս […]
21:22 08.06.2023
Հունիսի 8-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ Մասամբ այրվել […]
20:24 08.06.2023
Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն: Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի […]
17:26 08.06.2023
Հունիսի 8-ին՝ ժամը 16:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի առաջին կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Պ., ծնված […]
16:48 08.06.2023
Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը շարունակում է իջնել՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի գնդակոծումից հետո, լրագրողներին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։ «Նովայա Կախովկայում ջրի մակարդակը իջել է 1,3 մետրով»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։ Հունիսի 6-ի գիշերը գնդակոծվել էր Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը, կայանի վերին հատվածը ավերվել էր, ջրամբարի ամբարտակը անվնաս էր մնացել։ Ջրի չկարգավորված […]
14:18 08.06.2023
Անհայտ անձը Անսի քաղաքի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա, չորս երեխա և երկու մեծահասակ վիրավորվել են, հաղորդում է BFMTV-ն։ Մեկ երեխա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Twitter-ում հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտնել է, որ ինքը դեպքի վայր մեկնելու ճանապարհին է: Հարձակումը տեղի […]
11:09 08.06.2023
Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ղ․-ն իր վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող կին հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Պարեկները տեղում տարածքը սահմանազատել է։ […]
09:36 08.06.2023
Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակը Հունիսի 7-ին, ժամը 22։12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել […]
08:43 08.06.2023
Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց […]