17:07 05.06.2023
Հունիսի 5-ին՝ ժամը 14։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտe տնակում և տարածվել հարակից քարե շինություն։ Հրդեհը […]
16:40 05.06.2023
2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ: Կանչերից 13-ը տեխնածին, 31-ը՝ կենցաղային բնույթի են: Տարվա այս սեզոնին հանրապետության տարածքում ակտիվանում են օձերը: Թունավոր սողունների հայտնաբերման վերաբերյալ 8 կանչ է գրանցվել, որից 5-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Ասկերանի շրջանում, մեկը` […]
13:22 05.06.2023
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, […]
12:02 05.06.2023
Մայիսի 29-ից հունիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 157-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 47, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, երկաթգծի ուղիներին պատահարի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կայծակի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 61, թունավորման՝ 10, ինքնասպանության […]
11:54 05.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհի և Շարա Տալյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Սամվել Մխիթարյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
11:49 05.06.2023
Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Մասիս, Աշտարակ, Արմավիր, Վաղարշապատ, Եղեգնաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 2 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
11:41 05.06.2023
Մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1985 թ. ծնված Արտյոմ Օրդյանը, մահացել էր տեղում, իսկ ուղևորը՝ 2011 թ. ծնված Ռոբերտ Ասատրյանը, հիվանդանոցում: Հունիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հունիսի 3-ի ժամը 23.00-ի սահմաններում մահացել է նաև «ՎԱԶ-2106»-ի 7-ամյա ուղևոր Սարգիս Օրդյանը: […]
11:38 05.06.2023
Հնդկաստանի Օդիշա նահանգում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, որտեղ ավելի վաղ տեղի է ունեցել երեք գնացքների բախում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ, հայտնում է Times of India հեռուստաալիքը։ «Բալասորե երկաթուղային ողբերգությունից մի քանի օր անց, երկուշաբթի առավոտյան Օդիշայում հերթական գնացքը դուրս է եկել ռելսերից: Դեպքը տեղի է ունեցել Բարգարհ թաղամասում և […]
11:34 05.06.2023
Հունիսի 3-ին, ժամը 22.25-ի սահմաններում, երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի ավտոկանգառի հարակից տարածքում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Ժորա Պետրոսյանը, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է ընթացող գնացքին, ինչի հետևանքով մահացել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
11:02 05.06.2023
Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:
10:33 05.06.2023
Մասաչուսեթս նահանգի Սփենսեր քաղաքում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել 160-ամյա եկեղեցում։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ABC News-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կրակը պատել աշտարակը, որն այնուհետև ընկել է՝ ճեղքելով տանիքի մնացորդները։ Իշխանությունները հայտնել են, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել, քանի որ հրդեհի պահին այն դատարկ է եղել։ Դեպքի վայրում […]
10:17 05.06.2023
Վլադիվոստոկից Մոսկվա թռչող Airbus A350-900 օդանավն ընկել է ամպրոպի մեջ և կայծակի ենթարկվել, հաղորդում է Vostok-Media պորտալը հունիսի 5-ին։ Ականատեսներից մեկի խոսքով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին թռիչքից հետո՝ խիտ ամպամածության մեջ մտնելուց գրեթե անմիջապես հետո։ Ընդ որում, դա ոչ մի կերպ չի ազդել թռիչքի կամ ուղեւորների վրա։ Ինչպես բացատրեցին բորտուղեկցորդուհիները, ժամանակակից ինքնաթիռները հագեցած են կայծակից […]
08:54 05.06.2023
Կիրակի օրը քարաթափման հետևանքով 19 մարդ է զոհվել Լեշան քաղաքում (Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգ), ևս 5-ը վիրավորվել են։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Փլուզումը տեղի է ունեցել Ջինկոուե քաղաքի շրջանի Յոնշենգ գյուղում, ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարական գործողությունն ավարտվել է հունիսի 4-ի երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 14 զոհի մասին:
08:30 05.06.2023
Առնվազն 15 մարդ է մահացել Հայիթիում այս շաբաթավերջին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով, ևս ութը դեռևս անհետ կորած է համարվում։ Նման տվյալներ է հրապարակել կիրակի օրը Կարիբյան ավազանի երկրի քաղաքացիական պաշտպանության գրասենյակը։ Գործակալության տվյալներով՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ։ Ավելի քան 1,2 հազար տուն մասամբ ջրի տակ է անցել։ Տեղի իշխանությունները զբաղվում […]
08:26 05.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
08:10 05.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 19։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արծվանիկ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են քաղաքացի Ն․ Ս․-ին (ծնված 1992 թ․)՝ […]
21:32 04.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը երեխա)։
21:05 04.06.2023
Հնդկաստանում երեք գնացքների բախման պատճառը եղել է երկաթուղու նախարարի ազդանշանային համակարգի անսարքությունը։Այս մասին նշել է Հնդկաստանի երկաթուղիներ նախարարը։ Հնդկաստանի երկաթուղու վարչությունից հայտնել են, որ տեղի է ունեցել «ինչ-որ ազդանշանային փոփոխություն, այլ այլ ոչ թե ձախողում: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի քննությունից հետո»,- նշել է գեատեսչությնա պատասխանատուն։ Զոհերի թիվը […]
18:58 04.06.2023
Կիրակի առավոտյան Իրանի Քերմանշահ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։21-ին։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Երկրաշարժին հետևել է 4 մագնիտուդով հետցնցում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
14:09 04.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 […]
13:53 04.06.2023
Seavigour նավթատար նավը վթարի է ենթարկվել Սուեզի ջրանցքով Ռուսաստանից Չինաստան ուղևորվելիս։ Ջրանցքի տնօրինությունը դեպքի վայր է ուղարկել երեք քարշակ։ Այս մասին հայտնում է Սուեզի ջրանցքի մամուլի ծառայությունը։ Վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով՝ «նավերի տեղաշարժը ջրանցքի երկայնքով հյուսիսային ուղղությամբ կվերադառնա բնականոն հուն, հենց որ տանկերը քարշակեն»։ Սպասվում է, որ կանոնավոր աշխատանքը կվերսկսվի, երբ կոտրված լցանավը քարշակներով […]
13:34 04.06.2023
ԱՄՆ Լուիզիանա նահանգի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել կայծակի հարվածի հետևանքով, հայտնում է NBC-ն։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Calcasieu Refining ընկերության տարածքում գտնվող Լեյք Չարլզ քաղաքում։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն որոշվել է մարդկանց տարհանել դեպքի վայրից 2,5 կմ հեռավորության վրա։ «Լուիզիանայի նավթի պահեստում հրդեհի բռնկման պատճառը եղել […]
12:35 04.06.2023
Գերմանիայի Ապոլդա քաղաքում հրդեհ է բռնկվել փախստականների կացարանում։ Մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել, հունիսի 4-ին հայտնել է MDR հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Պարզվել է, որ մահացածը երեխա է եղել։ Հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել է, որտեղ ապրում էր մոտ 300 մարդ։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։
11:20 04.06.2023
յրվել են տանիքի կառուցատարրերը Հունիսի 4-ին, ժամը 02:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):
10:43 04.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 01:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում գտնվող սուպերմարկետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 02։11-ին։ Այրվել է սուպերմարկետում գտնվող դեղատունը՝ մասամբ (մոտ 12 քմ), ջերմահարվել […]
10:32 04.06.2023
Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բանդա ծովում, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուալա քաղաքից 281 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 106 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների, ցունամիի սպառնալիք մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
10:19 04.06.2023
Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ., ծնված […]
23:00 03.06.2023
Մոսկվայում էլեկտրագնացքը Տուլսկայա երկաթուղային կայարանում տապալել է երեք դեռահասի, հայտնում է Telegram 112 ալիքը։ Տուժածների վիճակը ներկայումս պարզվում է։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
20:41 03.06.2023
Հունիսի 3-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի թունելի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայադյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:38–ին: Այրվել […]
20:09 03.06.2023
Հունիսի 3-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շենավան գյուղի մոտակայքում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան […]