TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+15.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ղրղզստանում անհայտ նյութից 43 երեխա է թունավորվել

10:42 30.03.2023

Ղրղզստանի Օշի շրջանում անհայտ նյութից ավելի քան քառասուն երեխա է թունավորվել, նրանցից 18-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից։ «Օշի շրջանի Կարա-Սուու շրջանում բուժօգնության է դիմել 43 երեխա»,- հայտնել է նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ տուժածներին նախնական ախտորոշում է տրվել՝ թունավորում։ Բժիշկները որոշել են հոսպիտալացնել 18 տուժածի: Թե կոնկրետ […]

̰
Մթության պատճառով Թասիկ գյուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են. կրակը մեկուսացվել ու մարվել է առավոտյան

10:20 30.03.2023

Մարտի 29-ին, ժամը 18:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թասիկ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12 հա խոտածածկույթ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Մարտի 30-ին, ժամը 08:05-ին հրդեհաշիջման […]

̰
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են երեք մեքենաներ

09:44 30.03.2023

Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Մարգարյանի վարած Mercedes G500 մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հովհաննես Զաքարյանի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Ալավերդյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ […]

̰
Խաբարովսկի երկրամասում քաղցած վագրը հարձակվել է տրակտորիստի վրա

09:19 30.03.2023

Խաբարովսկի երկրամասի Լազո թաղամասում հյուծված Ամուրյան վագրը անտառահատումների ժամանակ հարձակվել է տրակտորիստի վրա, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը։ «Վագրի հարձակումից տուժած ևս մեկ անձի փրկում են Սերգեևի շրջանային հիվանդանոցի բժիշկները։ Տղամարդուն մարզային կլինիկա են տեղափոխել Մուխեն գյուղից մարտի 28-ին։ Դեպքը տեղի է ունեցել գյուղից 40 կմ հեռավորության վրա՝ ծառահատման վայրում», – […]

̰
Ֆիլիպիններում նավում բռնկված հրդեհը 12 մարդու կյանք է խլել

08:25 30.03.2023

Առնվազն 12 մարդ է զոհվել Ֆիլիպիններում մարդատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հինգշաբթի հայտնել է ABS-CBN մեդիա խումբը, զոհվածների թվում առնվազն երեք երեխա կա։ Նրա խոսքով, Lady Mary Joy 3-ում ավելի քան 200 ուղևոր է եղել, երբ այն բռնկվել է Բալուկ-Բալուկ կղզու մոտ: Իշխանությունների կողմից թարմացված տեղեկատվության համաձայն՝ մոտ 200 մարդ փրկվել է, նրանցից […]

̰
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան  դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

08:05 30.03.2023

Մարտի 30-ին, ժամը 01:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1994 թ․) […]

̰
Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է

23:05 29.03.2023

Մարտի 29-ին, ժամը 21:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևկելի հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ […]

̰
Երևան-Սևան ճանապարհին քամուց ծառը տապալվել է. վնասվել է երկու ավտոմեքենա

20:40 29.03.2023

Մարտի 29-ին, ժամը 16:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ծառը տապալվել է. վնասվել է երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ի մոտակայքում քամու հետևանքով ծառը տապալվել է` մասամբ վնասելով «Nissan […]

̰
Խուլիգանություն մարզադաշտի տարածքում

20:11 29.03.2023

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների: Պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով երկու ավտոմեքենա

17:36 29.03.2023

Մարտի 29-ին՝ ժամը 16:31-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։ […]

̰
Վթար Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտ․ կան տուժածներ

16:23 29.03.2023

Մարտի 29-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու վատոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» […]

̰
Սիսիանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

15:31 29.03.2023

Մարտի 29-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 65 քմ) ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին վթարը երկու մարդու կյանք է խլել

13:55 29.03.2023

Մարտի 28-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2105»-ի 65-ամյա վարորդ Վոլոդյա Դանիելյանը և 36-ամյա ուղևոր Ռուբեն Դանիելյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
ՌԴ-ում երեխային վրաերթի ենթարկած և անօգնական թողած նախկին պատգամավորը դատապարտել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքի

12:37 29.03.2023

Նովոսիբիրսկի մարզի թաթարական դատական ​​շրջանի համաշխարհային դատարանը նախկին պատգամավորին դատապարտել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքի՝ անչափահաս երեխային հարվածելու և դժբախտ պատահարի վայրից թաքնվելու համար։ Այս մասին Lente.ru-ին հայտնել են շրջանի դատախազության մամուլի ծառայությունից։ Խոսքը 67-ամյա Սերգեյ Մամոնտովի մասին է։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («Առանց օգնության անձին կյանքի և առողջության […]

̰
Կատարվել է հյուրանոցի աշխատակիցների և հյուրերի տարհանում. ուսումնավարժություն Սյունիքում

12:25 29.03.2023

Ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով Մարտի 28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով: Ուսումնավարժության նպատակն էր նպաստել հրդեհաշիջում իրականացնող անձնակազմի մարտավարական հմտությունների զարգացմանը, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը: Ուսումնավարժության ընթացքում կատարվել է հյուրանոցի աշխատակիցների և հյուրերի տարհանում:

̰
Երևանում 48-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

12:20 29.03.2023

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային Ծառայություն […]

̰
Բալաշիխայում 14-ամյա աղջիկը կոնֆլիկտի պատճառով երկու դեռահասի պատվիրել է կյանքից զրկել իր մորը

11:57 29.03.2023

Բալաշիխայում կնոջ սպանության համար դստեր հրահանգով բերման են ենթարկվել երեք դեռահասներ և մեկ երիտասարդ։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադիյը։ Քննության տվյալներով՝ աղջիկը մոր հետ կոնֆլիկտի պատճառով ընկերոջը խնդրել է գտնել սպանություն կատարողների։ Երիտասարդն այս «աշխատանքն» առաջարկել է իր ծանոթ երկու դեռահասների՝ 350 հազար ռուբլով։ […]

̰
Volkswagen Golf-ը բախվել է բետոնե և երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև հարվածել էլեկտրասյանը և կախվել հողաթմբի վրա

11:48 29.03.2023

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ատոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել մի քանիսը, այնուհետև բախվել երկաթե արգելապատերին ու էլեկտրասյանը և մասամբ կախվել հողաթմբի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan. com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբարխտաբար, տուժածներ չկան։ […]

̰
Աֆղանստանի արևելքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:47 29.03.2023

Աֆղանստանի արևելքում չորեքշաբթի առավոտյան 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Hasht-e Subh Daily աֆղանական թերթը՝ վկայակոչելով սեյսմոլոգներին։ Աֆղանստանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:49-ի սահմաններում: Օջախը գտնվել է Քաբուլից 10 կմ դեպի արեւելք խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքում. Մարտի 21-ի երեկոյան Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը […]

̰
Սողանքից հետո Էկվադորում անհետ կորածների թիվը հասել է 71-ի, ավելացել է նաև կյանքից զրկվածների թիվը

10:30 29.03.2023

Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 71-ի, երեքշաբթի հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Նախկինում տվյալներ էին հաղորդվել 64 անետ կորածների և 7 մահացածների մասին։ «Ութ մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել, 71-ը անհետ կորել են»,- ասվում է ղեկավարության Twitter-ի էջում տեղադրված վերջին զեկույցում։ Գործակալության տվյալներով՝ հաջողվել է փրկել 32 մարդու։ […]

̰

08:34 29.03.2023

Երեքշաբթի երեկոյան 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իտալիայի Մոլիզե շրջանում՝ Կամպոբասո շրջանում։ Այս մասին հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։ Նրա խոսքով՝ աղբյուրը գտնվել է 23 կմ խորության վրա։ Ինչպես հաղորդում է TGcom24 հեռուստաալիքը, ցնցումները զգացել են Աբրուցցոյի եւ Կամպանիայի բնակիչները։ Ավելի վաղ ինստիտուտը հայտնել էր 4,6-ից 5,1 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Եվրոպական-միջերկրածովյան […]

̰
Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին մեքենան մոտ 20 մետր սահել է ձորը

08:22 29.03.2023

Մարտի 29-ին, ժամը 00:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում

01:07 29.03.2023

Մարտի 28-ին, ժամը 22:02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի […]

̰
Ղրիմում գնացքը բախվել է մարդատար մեքենային

23:40 28.03.2023

Ղրիմի Ջանկոյ շրջանում գնացքը բախվել է մարդատար վագոնին, կան զոհեր, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետական ​​ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Նախնական տվյալներով՝ Ջանկոյսկի շրջանում Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ գնացքը բախվել է Skoda մակնիշի ավտոմեքենային Օտրադնոյե գյուղի մերձակայքում գտնվող երկաթուղային անցումում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից պարզաբանել են, որ միջադեպի հետեւանքով չորս մարդ է մահացել։ «Մարտի 28-ին, […]

̰
Բաքվում կյանքից զրկելու նպատակով կրակել են ադրբեջանցի պատգամավորի վրա

23:33 28.03.2023

Ադրբեջանում մահափորձ են կատարել պատգամավորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես Զաբրատ բնակավայրում գտնվող իր տան դիմաց զինված անձի կողմից հարձակման է ենթարկվել Ֆազիկ Մուստաֆան: Պատգամավորի վրա ավտոմատից մի քանի անգամ կրակել են։ Ֆ.Մուստաֆան ստացել է երկու հրազենային վնասվածք։ Պատգամավոի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի և ոտքի շրջանում, շտապօգնության մեքենայով […]

̰
Կատամարանի անձնակազմը փրկել է լողորդին իրեն հետապնդող շնաձկանից

23:20 28.03.2023

ԱՄՆ-ի Հավայան կղզի նահանգում կատամարանի անձնակազմը փրկել է տղամարդուն, որին շնաձուկը հետապնդել է լողալիս։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 60-ամյա տղամարդը լողացել է Անահումալյու ծովածոցում՝ Մեծ կղզու ափին։ Երբ լողորդը գտնվել է ափից 200 մետր հեռավորության վրա, շնաձուկը հետապնդել է նրան։ Գիշատիչ ձկանը հաջողվել է կծել տղամարդուն։ Նրան հաջողվել է լողալով հեռանալ գիշատիչից և հասնել […]

̰
Աջարիայում փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել, կան վիրավորներ. ԶԼՄ-ներ

22:19 28.03.2023

Վրաստանի մաս կազմող Սևծովյան Աջարիայի ինքնավար հանրապետությունում ուժգին փոթորիկ է սկսվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Interpressnews-ը։ «Ըստ տեղի բնակիչների՝ քամուց քշվել են տների տանիքները, տապալվել են ծառեր, վնասվել են ենթակառուցվածքները։ Քոբուլեթիում ծառ է ընկել, շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ մարդու դի։ Բաթումում՝ երեք մարդ վիրավորվել է եղանակային վատ պայմանների […]

̰
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները

21:47 28.03.2023

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմ հատվածում՝ «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ, բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի և Վանաձորի […]

̰
Արտակարգ պատահար Իրանի հյուսիսում գտնվող ձեռնարկությունում. առնվազն երեք մարդ է կյանքից զրկվել

21:16 28.03.2023

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող Բաբոլ քաղաքում (Մազանդերանի նահանգ) ձեռնարկությունում պայթյունի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է IRNA-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան հատվածում։ Պայթյունի պատճառը ձեռնարկության աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների չպահպանումն է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Պայթյունի […]

̰
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

18:09 28.03.2023

Մարտի 28-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «VAZ-2105» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։

̰
BACK_TO_TOP