10:45 25.03.2023
Մարտի 25-ին ժամը 04:30-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և «Ստետանակերտի շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ում հաղորդում է ստացվել, որ Խնածախ համայնքի վարչական տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` ավտոմեքենան ընկել է ձորը և անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ գիշերը` […]
09:55 25.03.2023
Մարտի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են դեռևս անհայտ մակնիշի մոպեդն ու BMW-ն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ու այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոպեդի վրա գտնվող 3 հոգու: 2-ը տեղում մահացել […]
09:15 25.03.2023
Մարտի 24-ին, ժամը 22։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի Ամառանոցային 1-ին փողոցի շինություններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամառանոցային 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող […]
08:58 25.03.2023
Սուդանի արևմտյան Դարֆուր նահանգում բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Sudan Tribune-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին։ Հինգշաբթի Արևմտյան Դարֆուրում արյունալի բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հրատարակության համաձայն՝ Էլ Ժենեյնա քաղաքի (նահանգի մայրաքաղաք) ղեկավարը հայտնել է, որ մինչ այժմ ուժայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել բախումների […]
08:12 25.03.2023
Առնվազն երկու մարդ զոհվել է, յոթը դեռ անհետ կորած են համարվում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի RM Palmer շոկոլադի գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով, հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Նշվում է, որ ևս առնվազն վեց մարդ հոսպիտալացվել է, նրանց վնասվածքների լրջությունը չի նշվում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ականատեսները հայտնել են, որ հրուշակեղենի արտադրամասում պայթյուն են […]
23:55 24.03.2023
Այսօր՝ մարտի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ այրված դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված ջրատարի մեջ հայտնաբերել են ամբողջությամբ այրված, կիսամոխրացած, […]
22:55 24.03.2023
Մարտի 24-ին, ժամը 19։31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 117-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
20:46 24.03.2023
Մարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:
15:43 24.03.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մոտ 2-ամսական երեխա։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամսական Սիլվի Խ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ […]
14:41 24.03.2023
Մարտի 22-ին Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մարտի 16-ին 40-ամյա մի երևանցի Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել էր «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ այն վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով հակառակ դեպքում վնասել նրան: Արմաշցի վարորդը վախից իջել էր մեքենայից և նկատել, որ ուղևորը հափշտակում […]
13:54 24.03.2023
Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։ Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու […]
13:37 24.03.2023
Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թ․-ն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության […]
12:53 24.03.2023
Ղազախստանի Ալմա-Աթայի շրջանում Բելառուսից երթուղի դուրս եկած բեռնատար գնացքի չորս վագոններ՝ կոնտեյներներով, դուրս են եկել ռելսերից: Այս մասին ուրբաթ հայտնել է Ղազախական երկաթուղիներ ընկերության մամուլի ծառայությունը։ Վթարը տեղի է ունեցել նախօրեին ժամը 12:20-ին Կոպա կայարանում։ «Գնացքը Բելառուսից գնում էր Ալտինկոլ կայարան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Միջադեպը չի ազդել գնացքների շարժի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]
12:47 24.03.2023
Մարտի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և հայտնվել ծառի ու բետոնե պատնեշի արանքում. 46-ամյա վարորդ Կարեն Մարտիրոսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
11:45 24.03.2023
Իսմայիլիում երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս մասին APA-ին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։ Երկրաշարժ տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլի շրջանում՝ Իսմայիլի կայարանից 6 կմ հյուսիս։ Երկրաշարժը զգացվել է մինչև 4 բալ ուժգնությամբ։
10:21 24.03.2023
Սվերդլովսկի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել գործարանում. Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում. դեպքի վայրից կադրերը հրապարակում է e1.ru-ն Telegram ալիքում։ Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Արամիլ քաղաքում։ Պարզվել է, որ այրվում է Կլուբնայա փողոցի գիտաարտադրական համալիրը։ Հրդեհի մակերեսն արդեն 3000 քմ է։ Շենքից տարհանվել է 110 մարդ։ Տեղում աշխատում է 49 հրշեջ և 16 հատուկ մեքենա։ […]
09:28 24.03.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկին տեղափոխող կառավարական ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է DPA գործակալությունը։ Նրա խոսքով՝ գերմանական կառավարական ինքնաթիռը ստիպված է եղել երկրորդ շրջան անցնել, քանի որ մեկ այլ ինքնաթիռ փակել է թռիչքուղին։ Երկրորդ փորձով Airbus A340-300 ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել Վրաստանի մայրաքաղաքում։ Հյուսիսային […]
08:57 24.03.2023
Ուրբաթ օրը Ճապոնիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յոկոսուկա քաղաքից 621 կմ հարավ-արևելք՝ մոտ 428 հազար մարդ բնակչությամբ, որը գտնվում է Հոնսյու կղզում։ Օջախը գտնվում էր 60 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
08:21 24.03.2023
Ուրբաթ օրը Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:08 24.03.2023
Մարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1967 թ․) և […]
08:04 24.03.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով […]
08:00 24.03.2023
Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այս մասին ուրբաթ օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Աղետի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Խոյ քաղաքից 35 կմ հարավ (մոտ 175 հազար մարդ բնակչություն)։ Աղբյուրը գտնվել է 30 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։
23:44 23.03.2023
Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության մեջ հայտնաբերել են Opel […]
23:15 23.03.2023
Մարտի 24-ին՝ ժամը 11։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
22:40 23.03.2023
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն է մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու […]
21:42 23.03.2023
Մարտի 23-ին, ժամը 18:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 […]
20:55 23.03.2023
Մարտի 23-ին, ժամը 17:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 25 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 18:41-ին: […]
18:34 23.03.2023
Մարտի 23-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած։
18:07 23.03.2023
Մարտի 23-ին, ժամը 14:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում այրվում է եղեգնուտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է մոտ 9 հա եղեգնուտ և խոտածածկույթ:
17:46 23.03.2023
Մարտի 23-ին` ժամը 17:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը […]