11:53 22.03.2023
Թաիլանդի Կոհ Սամուի մոտ ձկնորսական նավն ու նավթատարը բախվել են, ինչի հետևանքով երեք ձկնորս է փրկվել, իսկ երկուսը մահացել են, հայտնում է Thaiger-ը: Տարածքի անցակետի կառավարման կենտրոնը համապատասխան գերատեսչություններին տեղեկացրել է, որ Talay Nam Chok 8 ձկնորսական նավը անձնակազմի հինգ անդամներով բախվել է Ocean Marine նավթատարին։ Բախումը տեղի է ունեցել Կոհ Սամուի ափից մոտ 70 […]
10:10 22.03.2023
Հարավային Խորասան նահանգի Մոդ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 44-ը վիրավորվել են։ Այդ մասին չորեքշաբթի IRNA գործակալությանը հայտնել է Հարավային Խորասանի ճանապարհային ոստիկանության պետ Ալիռեզա Ռեզայը: Նրա խոսքով, «վթար է տեղի ունեցել այսօր առավոտյան ժամը 04:06-ին Բիրժանդ-Սարբիշ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մոդ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, ավտոբուսի շրջվելու պատճառով»: […]
09:30 22.03.2023
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ուշագնաց է եղել Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևը։ Պրոֆեսորը կորցրել է գիտակցությունը հենց փորձագետների աշխույժ զրույցի ժամանակ։ Հաղորդման հյուրերը և Վլադիմիր Սոլովյովը զանգահարել են բժիշկներին և Անդրեյ Կորնեևին ցուցաբերել առաջին օգնություն։ Միջադեպից հետո բժիշկները հետազոտել են Անդրեյ Կարնեևին, նշվում է, որ այժմ նրա հետ ամեն ինչ […]
09:08 22.03.2023
Մարտի 21-ին, ժամը 21:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է բնակելի տնակը՝ մոտ 18 քմ։
08:53 22.03.2023
Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ «Առավոտյան ժամը 3.55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ագրեսիայի հետևանքով նյութական վնաս է հասցվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի […]
08:43 22.03.2023
ԱՄՆ հյուսիսարևելյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում 15-ամյա դեռահաս է մահացել, ևս հինգը վիրավորվել են, հայտնում է CNBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։ “Միլվուկիում հրաձգության հետևանքով դեռահաս է մահացել, հինգ կանայք վիրավորվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը և փնտրում կասկածյալներին:
08:37 22.03.2023
Աֆղանստանի հյուսիս-արևելքում երկրաշարժի հետևանքով Պակիստանում զոհերի թիվը հասել է 9-ի, տուժել է 44 մարդ, հայտնում է The News-ը՝ հղում անելով Աղետների կառավարման գրասենյակին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ Բադախշան լեռնային նահանգի Իշկաշիմ քաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի հետ սահմանին։ Ցնցումները զգացվել են […]
08:03 22.03.2023
Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները […]
23:35 21.03.2023
Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով: Պարեկները բարձրախոսով «կա՛նգ առ» պահանջ են մի քանի անգամ […]
22:46 21.03.2023
Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի […]
21:20 21.03.2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրին Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։ Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվեց ու տեղափոխվեց Բաղրամյանի բաժին։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։ Նրա […]
20:46 21.03.2023
Մարտի 21-ին, ժամը 18:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված […]
17:24 21.03.2023
Մարտի 21-ին՝ ժամը 16:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
13:01 21.03.2023
Մարտի 21-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. […]
12:47 21.03.2023
2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և […]
12:37 21.03.2023
Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին նորածնի դի կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին, նշված […]
12:29 21.03.2023
Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա Դավիթ Գրիգորյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։
12:04 21.03.2023
Մարտի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սպանդարյան կայարանի 9-րդ կմ վազքուղու 6-րդ պիկետում «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ էլեկտրաքարշի շարժակազմի կողմից մահվան ելքով վրաերթի է ենթարկվել 71-ամյա Ալվարդ Թևանյանը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
10:07 21.03.2023
Cream Soda-ի երկրպագուները 2017 թվականին թողարկված Volga երգը անվանել են «մարգարեական»՝ խմբի հիմնադիր և առաջնորդ Դմիտրի Սվիրգունովի մահից հետո։ Երգի տեսահոլովակի տակ մեկնաբանություններում ունկնդիրները սկսել են ակտիվորեն քննարկել կոմպոզիցիան և վերհիշել դրա տողերը: «Մարգարեաբար. ափսոս», «Դե Վոլգան տարավ», «Տղերք, ի՜նչ ափսոս», «Ո՞վ կարող էր իմանալ, որ երգը մարգարեական է դառնալու»,-գրել են օգտատերերը: Դմիտրի Սվիրգունովը Յարոսլավլի […]
09:28 21.03.2023
Մարտի 20-ին, ժամը 20:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան սահել և թեքվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «Saturn» մակնիշի ավտոմեքենան ուղղել […]
08:52 21.03.2023
Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային […]
08:36 21.03.2023
Կոստա Ռիկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կուեպոս քաղաքից 11 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 7,8 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 35 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել:
08:09 21.03.2023
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոցում սթափ վիճակում գտնվող հիվանդը փակ բաժանմունքում հրկիզել է իր իրերը։ Միջադեպի տեսանյութը հրապարակում է «112» Telegram ալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես է հրկիզողը կանգնած կրակի կողքին։ Սկզբում կրակը չի տարածվում, սակայն որոշ ժամանակ անց հրդեհի տարածքը սկսում է մեծանալ, ամբողջ սենյակը պատվում է ծխով։ Հրդեհի պահին սթափեցման կայանում եղել է […]
23:56 20.03.2023
Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 63 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու […]
21:30 20.03.2023
Մարտի 20-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
16:30 20.03.2023
Մարտի 20-ին՝ ժամը 15:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
14:14 20.03.2023
Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա […]
12:32 20.03.2023
Մարտի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 249-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, թունավորման՝ 5, օձի հայտնաբերման՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, ինքնասպանության փորձի՝ 4, կեղծ ահազանգի՝ 1, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, […]
12:09 20.03.2023
Թուրքիայի տուրօպերատորների միության ղեկավար Ֆիրուզ Բաղլըկայան երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանն առաջարկել է հյուրանոցներին և սննդի օբյեկտներին սեյսմակայունության հավաստագրեր տրամադրել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Hürriyet թերթը։ Ըստ հրատարակության՝ Բաղլըկայան իր նախաձեռնությունը պատճառաբանել է նրանով, որ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո տուրօպերատորները կսկսեն հարցնել՝ արդյոք հյուրանոցները, որտեղ զբոսաշրջիկներ են ուղարկում, ունեն սեյսմակայունության վկայականներ։ «Ուստի […]
11:50 20.03.2023
Տուլայի մարզում հեղեղվել են ինը սակավաջուր կամուրջներ, դրանցով երթևեկությունը դադարեցվել է, սակայն կան շրջանցիկ ճանապարհներ, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունը։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ կամուրջներ են հեղեղվել Եֆրեմով քաղաքում՝ Տուլայում, ինչպես նաև Օդոևսկի, Շչեկինսկի, Բելևսկի, Սուվորովսկի և Կիմովսկի շրջաններում։ «Կամուրջների վրա երթեւեկությունը դադարեցվել է, կան շրջանցումներ»,- հայտնում են վարչությունից։ Նշվում է, որ ջրհեղեղ է […]