08:18 18.05.2023
Մայիսի 18-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ժ․ Հ․), «Toyota Vitz» (վարորդ՝ […]
11:23 17.05.2023
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել […]
10:14 17.05.2023
Առնվազն 10 մարդ է զոհվել Պերուի արևմուտքում միկրոավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Andina գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ, ինը ուղևորներ, որոնք եղել են մեքենայում, ողջ են մնացել։ Ոստիկանությունը չի բացառում, որ վնասվածքների ծանրության պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կարող է աճել։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Ոստիկանության տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է ժայռից, երբ […]
09:45 17.05.2023
Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում չինական ձկնորսական նավը շրջվել է՝ կորցնելով կապը անձնակազմի 39 անդամների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նավում եղել է Չինաստանի 17 քաղաքացի, 17 ինդոնեզացի և 5 ֆիլիպինցի։ Նրանք բոլորը համարվում են անհետ կորած, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնել է հեռուստաալիքը։ Միջադեպից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է […]
09:30 17.05.2023
Ավստրալիայի հարավ-արևելքում բախվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով տուժել է տարրական դպրոցի 45 աշակերտ, որոնցից 18-ը հոսպիտալացվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ABC ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել Մելբուռնի արևմտյան արվարձաններից մեկում։ Ծանր մեքենան մեծ արագությամբ բախվել է տարրական դասարանների աշակերտներ տեղափոխող դպրոցական ավտոբուսին, որից հետո ավտոբուսը դուրս է […]
09:15 17.05.2023
Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
08:31 17.05.2023
Նիգերիայի հարավում գտնվող Անամբրա քաղաքում սպանվել են ԱՄՆ դեսպանատան մի քանի աշխատակիցներ։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Daily Trust թերթի կայքը։ Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մարդասիրական առաքելությամբ Անամբրայում էին։ Նրանց ավտոշարասյունը կրակի տակ է ընկել Օգբարու բնակավայրի մոտ։ Մինչ այժմԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մահվան մասին պաշտոնական հաստատում չկա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
19:15 16.05.2023
Մայիսի 16-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․) […]
18:13 16.05.2023
Գուդամակղարի կիրճում փրկարարները գետից դուրս են բերել օտարերկրյա զբոսաշրջիկների երկու դի։ Առաջինի դին հայտնաբերվել է երեկ, իսկ երկրորդինը՝ այսօր։ Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, տեղեկության համաձայն՝ երեկ գետը նրանց քշել տարել է ռաֆթինգի ժամանակ։ Գուդամակղարիի կիրճը գտնվում է արևելյան Վրաստանում, համարվում է Մթիուլեթիի մաս։
09:59 16.05.2023
Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: Նրանք օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել […]
08:54 16.05.2023
Անհայտ անձինք կրակել են Դուրանի քաղաքապետ Լուիս Չոնիլոյի մեքենայի վրա. Երկուշաբթի օրը ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել է քաղաքապետի թիկնապահներից մեկը, վիրավորվել հինգ մարդ։ «Այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել ավտոմեքենան, որում գտնվել է Դուրանի քաղաքապետ Լուիս Չոնիլոն»,- հայտնել են ոստիկանությունից Twitter-ում։ Հարձակումից հետո իրավապահները հայտնել են վեց տուժածի մասին, այդ թվում՝ քաղաքապետին հսկող […]
08:20 16.05.2023
Երեքշաբթի օրը Վելինգթոնի հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Երկրի ոստիկանության տվյալներով՝ եւս մի քանիսը անհետ կորել են։ Իրավապահների տվյալներով՝ հրշեջներին հաջողվել է այրվող շենքից փրկել 52 մարդու։ «Քանի դեռ մուտք չենք գործել շենք և չենք ճշտել բնակիչների թիվը, անհնար է ճշգրիտ որոշել, թե քանի մարդ է զոհվել կամ անհետ կորել: Այժմ […]
22:57 15.05.2023
Մայիսի 15-ին, ժամը 19:46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. վնասվել են տանը կից հավաբունը և սանհանգույցը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի […]
11:45 15.05.2023
Մայիսի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, երկրաշարժի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես […]
10:04 15.05.2023
Առնվազն մեկ մարդ մահացել է, ևս 24-ը՝ վիրավորվել Մադրիդի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին կիրակի հայտնել է El Mundo թերթը: Հրատարակության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Մադրիդում գտնվող Սուրբ Կառլոսի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում։ Ըստ թերթի աղբյուրների՝ բոլոր տուժածներին օգնություն է ցուցաբերվել։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։
09:30 15.05.2023
Առնվազն 26 մարդ է զոհվել կիրակի Մեքսիկայի արևելքում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է Milenio թերթը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով միկրոավտոբուսն այրվել է։ Փրկվածների մասին տեղեկություններ չկան: Տամաուլիպասի նահանգի դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Հրապարակման համաձայն՝ ժամանած ոստիկանության աշխատակիցներն արտակարգ դեպքի վայրում բեռնատար չեն հայտնաբերել։
09:22 15.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 22։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 55 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։39-ին։ Մասամբ […]
08:48 15.05.2023
Մայիսի 15-ին, ժամը 04:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան առաջին հարկի սենյակներից մեկում: Փրկարարները տան 2-րդ հարկից տարհանել են Պ. Բ.-ին […]
08:34 15.05.2023
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 15-ին, ժամը 02։30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի կենտրոնական հատվածում ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը […]
22:58 14.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
19:29 14.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և […]
17:54 14.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 15:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր […]
17:46 14.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 […]
16:27 14.05.2023
«Մոկա» հզոր ցիկլոնը հարվածում է Բանգլադեշի և Մյանմայի ափերին, որն ուղեկցվում է հորդառատ անձրևներով և մինչև 195 կմ/ժ արագության քամիներով (120 մղոն/ժ), ինչը կարող է վտանգավոր ջրհեղեղների հանգեցնել Բենգալյան ծոցի շրջակայքում գտնվող ցամաքում: Մինչև չորս մետրանոց փոթորիկները կարող են ճահճացնել ցածրադիր վայրերում գտնվող գյուղերը: Մտավախություն կա, որ այն կարող է հարվածել աշխարհում ամենամեծ փախստականներիճամբարին՝ Քոքսի […]
10:40 14.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա […]
10:05 14.05.2023
Մայիսի 14-ին, ժամը 06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել […]
22:34 13.05.2023
Անհայտ անձինք կրակել են Օրեխովո-Զուևոյի գերեզմանատան վրա, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Նրանք փնտրում են հարձակվողներին, շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում։ Հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ գերեզմանոցներից մեկի տարածքից վնասվածքներով 43-ամյա տղամարդ է տեղափոխվել: «Ոստիկանության ծառայողները նախապես պարզել են, որ վերոնշյալ հասցեում հանցագործները խուլիգանական դրդումներից […]
22:16 13.05.2023
Մայիսի 13-ին, ժամը 21:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
21:27 13.05.2023
Շաբաթ օրը Կենտրոնական Բոհեմիայի Կլադնո քաղաքի մերձակայքում երկտեղանոց օդանավի (планер) վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել, լրագրողներին հայտնել է ոստիկանության խոսնակ Իլոնա Գազդոշովան։ «Շաբաթ օրվա երկրորդ կեսին Կլադնո քաղաքի մոտ օդանավի ընկնելու հետևանքով մեկ մարդ մահացել է, մյուսը ծանր վիրավորվել և ուղղաթիռով տեղափոխվել է Պրահայի հիվանդանոցներից մեկը»,- ասել է Գազդոշովան։ Գազդոշովայի […]
21:10 13.05.2023
Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ) ուժեղ քամուց պոկվել […]