TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սանկտ Պետերբուրգի սրճարանում արտակարգ պատահարի հետևանքով տուժածների թիվն աճում է

08:59 03.04.2023

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, 10-ի վիճակը ծանր է, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 30 տուժածի մասին, որից 24-ը հոսպիտալացվել են։ «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է, 10 տուժածի վիճակը գնահատվում […]

̰
Դամասկոսում ականապատ ավտոմեքենա է պայթել

08:18 03.04.2023

Դամասկոսի արևմուտքում գտնվող Մեցցա շրջանում ականապատ մեքենա է պայթել, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը։ «Մեցցա շրջանում կայանված մեքենայում պայթուցիկ սարք է գործի դրվել… Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրը հավելում է, որ հրշեջները փորձում են մարել կրակը, դեպքի վայրում են շտապօգնության մեքենաները։ Աղբյուրը նաև նշել է, որ Mezze […]

̰
Բախվել են «Mitsubishi Pajero»-ն և «Volkswagen Golf»-ը. կան տուժածներ

08:07 03.04.2023

Ապրիլի 3-ին, ժամը 01:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և Մարշալ Խուդյակով 4-րդ նրբանցքի […]

̰
Կամչատկայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:00 03.04.2023

Երկուշաբթի Կամչատկայում  ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, թարմացված տվյալները հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Անընդմեջ երկու ուժեղ ցնցում եղավ: Մենք սրճարանում էինք, երբ պատերը ցնցվեցին: Շենքի պատուհանները շատ սարսափելի դղրդացին: Կամչատկայում իմ կյանքում առաջին անգամ տեսա, […]

̰

23:46 02.04.2023

Կիրակի օրը Պապուա Նոր Գվինեայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ամբունտի քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը 73 կիլոմետր խորության վրա է։ Սկզբում հաղորդվում էր, որ ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ, սակայն ավելի ուշ կենտրոնը ճշտել է տվյալները։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ […]

̰
Հրդեհ է բռնկվել Վանաձորի ռեստորաններից մեկի տանիքում

20:58 02.04.2023

Ապրիլի 1-ին՝ ժամը 17։55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահներից մեկի տանիքում։ […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է Նովոսիբիրսկում ելույթի ժամանակ ակրոբատի վայր ընկնելու պահը

18:12 02.04.2023

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ ֆիքսված է արտակարգ դեպքի պահը, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Նովոսիբիրսկում կրկեսային ներկայացման ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է հնարքի կատարման ժամանակ արտիստը վայր ընկնում և գլխով հարվածում անվտանգության գորգին։ Նրան անմիջապես օգնության են հասնում գործընկերները: Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տղամարդը հետազոտվել է, […]

̰
Էկվադորում սողանքի հետևանքով կյանքից զրկվածների թիվը հասել է 27-ի

17:47 02.04.2023

Էկվադորի կենտրոնում տեղի ունեցած սողանքից հետո փլատակների տակից դուրս է բերվել ևս չորս մարդու մարմին, զոհերի ընդհանուր թիվը հասել է 27-ի, հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։ «Ալաուսիում տեղի ունեցած սողանքից հետո հաստատվել է 27 զոհ: Էկվադորի դատախազությունը կազմակերպել է փլատակների տակ վերջերս հայտնաբերված ևս երկու դիերի դուրսբերում: Նույնականացումից հետո դրանք կհանձնվեն հարազատներին»,- ասվում է դատախազության […]

̰
Վանաձոր քաղաքում բարդու ծառը տապալվել է՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում

17:30 02.04.2023

Ապրիլի 2-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան 1/35 հացեի մոտակայքում բարդու ծառը տապալվել է մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել տապալված ծառի մասնատման […]

̰

16:45 02.04.2023

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժը գրանցվել է Ֆլորես ծովում՝ 66,9 հազար բնակչություն ունեցող Բիմա քաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Տվերում մերկ երեխան հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում

14:16 02.04.2023

Գրեթե մերկ երեխան հանկարծ հայտնվել է Տվերի բանուկ ճանապարհի վրա։ Երեխան հրաշքով չի ընկել մեքենաների անիվների տակ. նրան փրկել են կողքով անցնող վարորդները։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի երեկոյան: Այն ֆիքսել է տեսախցիկը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մերկ երեխան հանկարծակի մայթից վազում և սկսում անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով։ Նրան քիչ էր […]

̰
ԱՄՆ-ում տորնադոն 26 մարդու կյանք է խլել

11:25 02.04.2023

ԱՄՆ մի շարք նահանգներում ուժեղ տորնադոյի զոհերի թիվը հասել է 26-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է CBS News-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։ «Ընդհանուր առմամբ, ութ նահանգում վատ եղանակի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ, տասնյակ հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի»,- հայտնել է հեռուստաալիքը։ PowerOutage.us մոնիտորինգի ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում առանց էլեկտրամատակարարման […]

̰
Մյասնիկյան պողոտայում «Range Rover»-ը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

01:30 02.04.2023

Ապրիլի 2-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) կողաշրջվել է։ Փրկարարները վարորդին դուրս են բերել […]

̰
Սևանում VAZ 2112-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Սևանի ափին

21:34 01.04.2023

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ս.-ն, իր վարած VAZ 2112 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, […]

̰
ԱՄՆ մի շարք նահանգներում տորնադոն 10 մարդու կյանք է խլել

19:01 01.04.2023

  ԱՄՆ մի շարք նահանգներում ուժգին տորնադոյի հետևանքով 10 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է ABC News-ը։ «Առնվազն տասը մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ ուրբաթ գիշերը պտտահողմը տարածվել է Միջին Արևմուտքի և Հարավային շրջաններում», -նշել է հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ տորնադոներ են գրանցվել Արկանզասի, Միսիսիպի, Այովա, […]

̰
ԱՄՆ-ում երեխային հայտնաբերել են ալիգատորի բերանում

18:11 01.04.2023

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ալիգատորի բերանում հայտնաբերել են երկու տարեկան երեխայի մնացորդները, ով անհետացել էր այն բանից հետո, երբ մորը սպանված էին գտել իր բնակարանում, հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանությունը սոցիալական ցանցերում հայտնել է, որ այն բանից հետո, երբ երեխայի 20-ամյա մորը սպանված են հայտնաբերել հինգշաբթի օրը, մի շարք տեղական և դաշնային գործակալությունների օգնությամբ տղայի նկատմամբ  որոնումներ […]

̰
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

15:45 01.04.2023

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։ Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փլուզման […]

̰
Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

14:56 01.04.2023

Ապրիլի 1-ին՝ ժամը 12։45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13։40-ին, մարվել՝ 13։56-ին։

̰
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին

14:11 01.04.2023

Մարտի 24-ին՝ ժամը 18.00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ՝ միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն պրոթեզներ։ «Տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43, 0231-5-29-14, 094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
Հրդեհ Կապան քաղաքում

13:20 01.04.2023

Ապրիլի 1-ին՝ ժամը 12։45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
ԱՄՆ-ում համերգի ժամանակ տանիքը փլվել է հանդիսատեսի վրա. մեկ մարդ զրկվել է կյանքից

11:05 01.04.2023

Առնվազն մեկ մարդ մահացել է, ևս 28-ը վիրավորվել են Իլինոյս նահանգի Բելվիդեր քաղաքում համերգի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով, երբ փոթորիկը անցել է տարածքով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ABC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։ Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ եղել են թատրոնի ներսում՝ տեսնելու Morbid Angel համերգը, երբ տանիքը փլուզվել է։ Շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ […]

̰
Էկվադորում սողանքի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 23-ի

10:05 01.04.2023

Էկվադորի կենտրոնում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։ «Էկվադորի դատախազությունը կազմակերպել է ևս երկու դիերի դուրսբերում, որոնք վերջերս հայտնաբերվել են Ալաուսիում սողանքից հետո փլատակների տակ։ Նույնականացումից հետո դրանք կհանձնվեն հարազատներին։ Այս պահին գրանցվել է մահվան 23 դեպք»,–ասել է դատախազությունը։ գրել է Twitter-ում։ Ավելի վաղ Էկվադորի դատախազությունը հայտնել էր 21 […]

̰
Արկանզասում տորնադոն երկու մարդու կյանք է խլել

09:08 01.04.2023

Ուրբաթ օրը Արկանզասում տեղի ունեցած մի քանի տորնադոների հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նահանգապետ Սառա Սանդերսը, հաղորդում է CBS հեռուստակայանը։ ABC հեռուստաընկերության տվյալներով՝ տարերքի հարվածը, որը զգալի ավերածությունների է հանգեցրել, ընկել է նահանգի կենտրոնական հատվածի վրա։ Ավելի քան 50 մարդ Պուլասկի շրջանում հոսպիտալացվել է, ABC-ին հայտնել է շրջանի […]

̰
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:47 01.04.2023

Ապրիլի 1-ին, ժամը 06:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ […]

̰
Բրազիլիայում գերեզմանափորները գերեզմանոցում ողջ-ողջ թաղված կնոջ են գտել

08:15 01.04.2023

Բրազիլիայի Վիսկոնդե դու Ռիո Բրանկո մունիցիպալիտետի Սեմիտերիո քաղաքային գերեզմանատանը ողջ-ողջ թաղված 36-ամյա կնոջը փրկել են։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Գերեզմանափորները կնոջը գտել են դամբարանում. Նրանք օգնության կանչեր են լսել ու, գտնելով տուժածին, ոստիկանություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները տուժածին բաց են թողել։ Ավելի ուշ նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ գլխի վնասվածքների պատճառով […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար. ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

23:55 31.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի […]

̰
Դիլիջանների ոլորաններում մեքենան, մոտ 4-5 մետր սահելով, հայտնվել է ձորակում

23:46 31.03.2023

Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» […]

̰
Թուրքիայում ամուսինը վիճաբանությունից հետո սպանել է իր ռուս կնոջը

23:33 31.03.2023

Թուրքական Էսքիշեհիրում ամուսնու հետ վեճից հետո Ռուսաստանի բնակչուհին սպանվել է դանակի բազմաթիվ հարվածներով, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը: «Անհայտ պատճառներով Աթիլա Ս.-ի և նրա կնոջ՝ ծնունդով Ռուսաստանից Ելենա Սամսանովայի միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության թեժ պահին Աթիլա Ս.-ն խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ Սամսանովային: Երբ հարևանները ձայներ են լսել և հայտնել կատարվածի մասին, դեպքի […]

̰
Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է

22:39 31.03.2023

Մարտի 31-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին տեղի է ունեել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս., ծնված 1989 թ.) […]

̰
Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում բռնկված հրդեհը մարվել է

16:05 31.03.2023

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ […]

̰
BACK_TO_TOP