14:43 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ […]
13:44 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 12:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 61 հասցեում գտնվող երկհարկանի շինության (1-ին հարկը ծառայում է որպես ավտոլվացման կետ, իսկ 2-րդ հարկը՝ բնակելի) 1-ին հարկի առաստաղը փլուզվել է (մոտ 35 քմ)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]
11:12 31.03.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, որ կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է՝ կրկին վիրահատվի»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, […]
10:45 31.03.2023
Պրիմորսկի երկրամասի Սպասսկի շրջանային դատարանում հրդեհ է բռնկվել, այն արագ մարվել է, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։ Դատարանը հրդեհել է տեղի 28-ամյա բնակիչ Պյոտր Տիմոֆեևը, որը դատապարտվել է սպանության համար։ Նա դատարան է տեղափոխվել դատավճռի դեմ բողոքը քննելու համար։ Սակայն նիստին տղամարդը հանել է մարզաշապիկը և լուցկիով այրել այն։ Հրդեհ է բռնկվել, դատարանի […]
10:24 31.03.2023
Ամերիկյան Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում հինգ տարեկան երեխան սպանել է իր 16 ամսական եղբորը՝ հրազենով կրակելով նրա վրա, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։ 16 ամսական տղան սպանվել է հինգ տարեկան եղբոր կողմից այն բանից հետո, երբ ավագ երեխան ատրճանակ է հայտնաբերել Ինդիանայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակարանում: Դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են, կատարվում է հետաքննություն։
10:15 31.03.2023
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ – Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին։ Իրավիճակը նկարագրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական […]
09:25 31.03.2023
Հնդկաստանի Ինդորե (Մադհյա Պրադեշ) տաճարում տեղի է ունեցել վթար. մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը, դեպքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, ուրբաթ հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր պաշտոնական աղբյուրին: Ավելի վաղ ANI գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։ «Մահացել է երեսունհինգ մարդ, մեկ մարդ անհետ կորել է», – AFP-ին ասել […]
08:00 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 04։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները […]
23:30 30.03.2023
Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ […]
18:30 30.03.2023
Մարտի 30-ին՝ ժամը 14։57-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի քաղաքապետարանի ետնամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հրազդանի ՀԷԿ»-ին հարակից սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 16։20-ին: Այրվել է մոտ 10 […]
14:59 30.03.2023
Մարտի 30-ին, ժամը 14:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռաֆֆու փողոցում այրվում է երկհարկանի շինության տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
12:26 30.03.2023
ԱՄՆ-ի երկու ռազմական ուղղաթիռներ երկնքում բախվել են Կենտուկիի Ֆորտ Քեմփբել ռազմաբազայում վարժանքների ժամանակ։ Այս մասին հինգշաբթի ասված է Facebook-ում ռազմաբազայի հայտարարության մեջ։ «Երեկ, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին 101-րդ օդադեսանտային դիվիզիայի երկու ուղղաթիռ է կործանվել Կենտուկիի Տրիգ կոմսությունում,- ասվում է հաղորդագրության մեջ:- Անձնակազմի անդամները գտնվում էին HH60 Black Hawk երկու ուղղաթիռներում սովորական ուսումնական առաքելության ժամանակ, […]
11:47 30.03.2023
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել, հայտնում է Ալիք մեդիան։ Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։ Հետագայում […]
10:42 30.03.2023
Ղրղզստանի Օշի շրջանում անհայտ նյութից ավելի քան քառասուն երեխա է թունավորվել, նրանցից 18-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից։ «Օշի շրջանի Կարա-Սուու շրջանում բուժօգնության է դիմել 43 երեխա»,- հայտնել է նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ տուժածներին նախնական ախտորոշում է տրվել՝ թունավորում։ Բժիշկները որոշել են հոսպիտալացնել 18 տուժածի: Թե կոնկրետ […]
10:20 30.03.2023
Մարտի 29-ին, ժամը 18:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թասիկ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12 հա խոտածածկույթ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Մարտի 30-ին, ժամը 08:05-ին հրդեհաշիջման […]
09:44 30.03.2023
Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Մարգարյանի վարած Mercedes G500 մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հովհաննես Զաքարյանի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Ալավերդյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ […]
09:19 30.03.2023
Խաբարովսկի երկրամասի Լազո թաղամասում հյուծված Ամուրյան վագրը անտառահատումների ժամանակ հարձակվել է տրակտորիստի վրա, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը։ «Վագրի հարձակումից տուժած ևս մեկ անձի փրկում են Սերգեևի շրջանային հիվանդանոցի բժիշկները։ Տղամարդուն մարզային կլինիկա են տեղափոխել Մուխեն գյուղից մարտի 28-ին։ Դեպքը տեղի է ունեցել գյուղից 40 կմ հեռավորության վրա՝ ծառահատման վայրում», – […]
08:25 30.03.2023
Առնվազն 12 մարդ է զոհվել Ֆիլիպիններում մարդատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հինգշաբթի հայտնել է ABS-CBN մեդիա խումբը, զոհվածների թվում առնվազն երեք երեխա կա։ Նրա խոսքով, Lady Mary Joy 3-ում ավելի քան 200 ուղևոր է եղել, երբ այն բռնկվել է Բալուկ-Բալուկ կղզու մոտ: Իշխանությունների կողմից թարմացված տեղեկատվության համաձայն՝ մոտ 200 մարդ փրկվել է, նրանցից […]
08:05 30.03.2023
Մարտի 30-ին, ժամը 01:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1994 թ․) […]
23:05 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 21:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևկելի հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ […]
20:40 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 16:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ծառը տապալվել է. վնասվել է երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ի մոտակայքում քամու հետևանքով ծառը տապալվել է` մասամբ վնասելով «Nissan […]
20:11 29.03.2023
Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների: Պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի […]
17:36 29.03.2023
Մարտի 29-ին՝ ժամը 16:31-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։ […]
16:23 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու վատոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» […]
15:31 29.03.2023
Մարտի 29-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 65 քմ) ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
13:55 29.03.2023
Մարտի 28-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2105»-ի 65-ամյա վարորդ Վոլոդյա Դանիելյանը և 36-ամյա ուղևոր Ռուբեն Դանիելյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
12:37 29.03.2023
Նովոսիբիրսկի մարզի թաթարական դատական շրջանի համաշխարհային դատարանը նախկին պատգամավորին դատապարտել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքի՝ անչափահաս երեխային հարվածելու և դժբախտ պատահարի վայրից թաքնվելու համար։ Այս մասին Lente.ru-ին հայտնել են շրջանի դատախազության մամուլի ծառայությունից։ Խոսքը 67-ամյա Սերգեյ Մամոնտովի մասին է։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («Առանց օգնության անձին կյանքի և առողջության […]
12:25 29.03.2023
Ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով Մարտի 28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով: Ուսումնավարժության նպատակն էր նպաստել հրդեհաշիջում իրականացնող անձնակազմի մարտավարական հմտությունների զարգացմանը, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը: Ուսումնավարժության ընթացքում կատարվել է հյուրանոցի աշխատակիցների և հյուրերի տարհանում:
12:20 29.03.2023
Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային Ծառայություն […]
11:57 29.03.2023
Բալաշիխայում կնոջ սպանության համար դստեր հրահանգով բերման են ենթարկվել երեք դեռահասներ և մեկ երիտասարդ։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադիյը։ Քննության տվյալներով՝ աղջիկը մոր հետ կոնֆլիկտի պատճառով ընկերոջը խնդրել է գտնել սպանություն կատարողների։ Երիտասարդն այս «աշխատանքն» առաջարկել է իր ծանոթ երկու դեռահասների՝ 350 հազար ռուբլով։ […]