TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կոմիտասի պողոտայում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենայի վրա

08:04 06.04.2023

Ապրիլի 5-ին, ժամը 23։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի բակում, ուժեղ […]

̰
Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել

23:52 05.04.2023

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են պարեկներին ու հայտնել, որ նշված պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և կարծես հանկարծամահ է եղել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին […]

̰
Վարդենիսում ուսուցիչը 07-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

23:14 05.04.2023

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել […]

̰
Բրազիլիայում տղամարդը կացնով հարձակվել է մանկապարտեզի վրա և կյանքից զրկել չորս երեխայի

19:09 05.04.2023

Բրազիլիայում տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա  և սպանել չորս երեխա յի. Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, հայտնում է The Mirror-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան երկրի հարավում գտնվող Բլումենաու քաղաքում։ Տղամարդը, պատի վրայով ցատկելով, մտել է մանկապարտեզի տարածք և սկսել կացնով հարվածել  երեխաներին։ Նրանցից չորսը մահացել է, հինգը՝ վիրավորվել, նրանցից մեկի վիճակը […]

̰
Հրդեհ է բռնկվել Կոտայքի Զառ գյուղում

18:24 05.04.2023

Ապրիլի 4-ին՝ ժամը 16։15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղում այրվում է չշահագործվող խանութի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 15 քմ հատված։

̰
Նաիրի Զարյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

15:55 05.04.2023

Ապրիլի 5-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:05-ին:

̰
Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները

12:05 05.04.2023

Ապրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
5 կրակոց է արձակել սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբ՝ կյանքից զրկելով կնոջ ծնողներին. ավարտվել է դեպքի նախաքննությունը

11:58 05.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ […]

̰
Էկվադորի բանտում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է կյանքից զրկվել

11:02 05.04.2023

Էկվադորի Գուայաս նահանգի տղամարդկանց բանտում բանտարկյալների միջև փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Ազգային պատժիչ ծառայությունը։ «Ազգային ոստիկանության և զինված ուժերի մարտավարական ստորաբաժանումները ակտիվացրել են անվտանգության միջոցառումները և վերականգնել վերահսկողությունը R7 և Los Lobos կազմակերպված հանցավոր խմբերի անդամների միջև բախումներից հետո Գուայասի թիվ 3 տղամարդկանց կալանավայրում:…Միջադեպից հետո մի վիրավոր […]

̰
Մեքսիկայի արևելքում զինված անձինք առևանգել են լրագրողին

10:37 05.04.2023

Մեքսիկական Presente Veracrus-ի տարածաշրջանային պարբերականի 27-ամյա թղթակից Ռիկարդո Վիլանուևան առևանգվել է զինված անձանց կողմից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ասել են նրա գործընկերները: «Լրագրող Ռիկարդո Վիլանուևան իր առևանգումից 15 ժամ անց կապի մեջ չի մտել… Հրացաններով գլխարկավոր մարդիկ բռնել են մեր ոստիկանության քրոնիկոն թղթակցին, երբ նա վերանորոգում էր իր մոտոցիկլետը Լազարո Կարդենաս թաղամասի Ագրիկուլտուրա […]

̰
Պանամայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:42 05.04.2023

Երեքշաբթի օրը Պանամայի հարավային ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեյվիդ քաղաքից 94 կմ հարավ՝ մոտ 82 հազար բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել։

̰
Հրդեհ Սևքարեցի Սաքոյի փողոցում. այրվել է երկհարկանի տուն

08:22 05.04.2023

Ապրիլի 5-ին, ժամը 02:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել […]

̰
Ռուսն ընկել է 19-րդ հարկից, վեր է կացել ու երգել բժիշկների մոտ

08:10 05.04.2023

Վորոնեժի բնակիչն ընկել է 19-րդ հարկի պատուհանից, վեր կացել և բժիշկների մոտ  երգել է «Սերը երազի պես» երգից մի հատված. Միջադեպի կադրերը հրապարակում է Shot Telegram ալիքը։ Հրատարակության տվյալներով՝ հարբած տղամարդուն հաջողվել է վայրէջք կատարել բնակելի համալիրի պատուհանների տակ կայանված մեքենայի վրա։ Հրապարակված կադրերում երևում է, որ միայն նրա դեմքն է քերծվել։ Բժիշկները, ովքեր եկել […]

̰
Հրդեհ Եղցահող համայնքի վարչական տարածքում

22:27 04.04.2023

Ապրիլի 4-ին ժամը 14:56-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրդեհը շիջելու և դրա տարածումը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների օպերատիվ գործողությունների և բարդ ռելիեֆային […]

̰
Վթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

15:17 04.04.2023

Ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996 […]

̰
Նոր Մոսկվայում կապիկը կծել է երեխայի մատները

12:32 04.04.2023

Նոր Մոսկվայի կենդանաբանական այգում կապիկը կծել է չորս տարեկան երեխայի մատները, հայտնում է Mash Telegram ալիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ Կալուգայի մայրուղու վրա գտնվող Կապիկների մոլորակի կենդանաբանական այգում հայրը դստերը տարել է հատուկ ցանկապատի միջով՝ անտեսելով արգելող նշանը։ Արական սևամորթ մանգաբեյը նրանց մոտեցումն ընկալել է որպես սպառնալիք և հարձակվել է երեխայի վրա։ Կենդանաբանական այգու աշխատակիցները տուժածին […]

̰
Հարսը մետաղյա շերեփով պարբերաբար խփել էր 62-ամյա սկեսրոջ գլխին, դեմքին, ինչի հետևանքով կինը զրկվել է կյանքից

11:34 04.04.2023

Ապրիլի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, սակայն մինչ շտապօգնության ժամանումը 62-ամյա Վարսենիկ Մ.-ն հանկարծամահ էր եղել: Նշված հասցե մեկնած Դիլիջանի բաժնի օպերատիվ-քննչական խմբին մահացածի որդին հայտնել էր, որ ժամը 15.30-ի սահմաններում մայրը […]

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

10:43 04.04.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): «3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06.19-ին Գոքսունի շրջանում»,- հայտնել են վարչությունից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի […]

̰
Վոլգոգրադում բերման են ենթարկել տղամարդուն Անմար կրակից ծխախոտը վառելու համար

10:37 04.04.2023

Ոստիկանությունը ձերբակալել է հարբած տղամարդուն, ով Վոլգոգրադի Հերոսների ծառուղում ծխախոտը վառել է Հավերժական կրակից, երեքշաբթի հայտնել է Վոլգոգրադի շրջանի GUMVD-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: «2023 թվականի ապրիլի 2-ի առավոտյան Վոլգոգրադի Ռուսաստանի ՆԳՆ վարչության ոստիկանը քաղաքի Կենտրոնական թաղամասի Հերոսների ծառուղում գտնվող զանգվածային գերեզմանում ձերբակալել է մի տղամարդու, ով ծխախոտ է վառել Անմար կրակից»,- ասված […]

̰
Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 137 ուղևոր, հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի հարավում

09:26 04.04.2023

Հնդկական IndiGo ավիաընկերության ինքնաթիռը երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի հարավում՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին ասվում է երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության (DGCA) մամուլի հաղորդագրության մեջ։ Օդանավում եղել է 137 ուղևոր։ «Բանգալորից Վարանասի չվերթն իրականացնող IndiGo 6E897 չվերթը տեխնիկական անսարքության պատճառով այսօր՝ ժամը 06:15-ին հարկադիր վայրէջք է կատարել Տելանգանա նահանգի Շամշաբադի օդանավակայանում»,- հայտնել են գործակալությունից: […]

̰

09:12 04.04.2023

Մեքսիկայի Օախակա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Էսկոնդիդո քաղաքից 49 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Նիդեռլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ

08:58 04.04.2023

Նիդեռլանդներում մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Նիդեռլանդներում երեքշաբթի առավոտյան ուղևորատար գնացքը, որը տեղափոխում էր առնվազն 50 մարդ, ռելսերից դուրս է եկել գծի վրա շինարարական տեխնիկայի հետ բախվելուց հետո, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, շատերը՝ ծանր, հայտնել են հոլանդական շտապօգնության ծառայությունները: Ինչպես […]

̰
Ամրակից գյուղում այրվել է ավտոմեքենա

08:20 04.04.2023

Ապրիլի 4-ին, ժամը 04:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող կիսակառույց ավտոտնակում այրվում է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Աբովյանում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս արմատախիլ է արել եղևնին, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը. կան վիրավորներ

23:42 03.04.2023

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա և Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները, մինչև հիվանդանոց […]

̰
Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը խափանողները կպատժվեն. Ավինյան

21:53 03.04.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքին և կոչ արել պարզել մեղավորների շրջանակն ու պատժել իրենց աշխատանքն անփույթ իրականացնողներին: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև նոր ներկրված ավտոբուսների շահագործման հետ կապված մասնրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փլուզում Բաշինջաղյան 1-ին նրբանցքում

19:55 03.04.2023

  Ապրիլի 3-ին, ժամը 17:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող քարե ավտոտնակը մասնակի փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է ավտոտնակի կողային պատը՝ […]

̰
Վանում հանրային շուկա է հրդեհվել

18:09 03.04.2023

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը հաղորդել է, որ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։ Այս պահին հրդեհաշիջման գործընթացը շարունակվում են: Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ […]

̰
Սեբաստիայի փողոցում մեքենան բախվել է երկաթե սյանը․ 39-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

15:40 03.04.2023

Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը: 39-ամյա վարորդ Գևորգ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Վթար Նորապատ-Արմավիր ավտոճանապարհին․ տուժածի վիճակը միջին ծանրության է

15:35 03.04.2023

Ապրիլի 3-ին, ժամը 12:35-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Հ․) և […]

̰
Հրդեհ Նոր Նորքի 8-րդ զանգվածում

14:02 03.04.2023

Ապրիլի 3-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 13։50-ին։

̰
BACK_TO_TOP