TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է երկրաշարժի 3 դեպք, 193 արտակարգ պատահար

10:29 30.01.2023

Հունվարի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 125, փլուզման, մերկասառույցի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 137, ինքնասպանության փորձի՝ 6, որոնողափրկարարական և զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 22 […]

̰
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

09:34 30.01.2023

Հունվարի 29-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ «Renault Clio» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Արցախի պողոտայի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

18:59 29.01.2023

Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային […]

̰
Կուբանում հրդեհի հետևանքով երեք մանկահասակ երեխաները ողջ-ողջ այրվել են

17:41 29.01.2023

Կրասնոդարի երկրամասի Օկտյաբրսկոյե գյուղում տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետեւանքով երեք մանկահասակ երեխաներ ողջ-ողջ այրվել են, տեղեկացնում է Interfax-ը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ բազմազավակ ընտանիքի տան ծուխը նկատել են հարևանները և անմիջապես կանչել հրշեջներին։ Հրդեհը մարելուց հետո շենքում գտել են զոհված երեխաների մարմինները։ Նրանց մայրը, ինչպես նաև նրա 7 և 12 տարեկան դուստրերը հոսպիտալացվել են։

̰
Արցախի պողոտայում ավտոպահեստամասերի շուկայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

15:42 29.01.2023

Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային […]

̰
Հրդեհ Արցախի փողոցի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

14:11 29.01.2023

Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է ՌԴ-ում 20-ամյա աղջիկը վրաերթի ենթարկում 4 հետիոտնի

13:35 29.01.2023

Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Եկատերինբուրգում 20-ամյա աղջիկը Chevrolet մեքենայով հայտնվել մայթում և վրաերթի ենթարկել չորս հետիոտների: Տեսագրությունը տարածել է տեղի պետավտոտեսչությունը։ Գերատեսչությունում հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Գոթվալդի փողոցում։ Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում ՝ 17-ամյա մի տղա։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

̰
Աշտարակի խճուղում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

22:13 28.01.2023

Հունվարի 28-ին՝ ժամը 17։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Tesla Energy» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1996 […]

̰
Վթար Պարույր Սևակ փողոցում․ կա 3 տուժած

21:00 28.01.2023

Հունվարի 28-ին՝ ժամը 19:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակ 5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգեկափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։

̰
Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ճանապարհին բախվել է 7 ավտոմեքենա

20:15 28.01.2023

Հունվարի 28-ին` ժամը 19:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր-Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 7 ավտոմեքենա։

̰
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ կա տուժած

19:46 28.01.2023

  Հունվարի 28-ին, ժամը 17։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին, «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. […]

̰
ԱՄՆ-ում մառախուղի պատճառով 85 մեքենաներ են բախվել

18:32 28.01.2023

  Վիսկոնսիի միջնահանգային մայրուղում 85 ավտոմեքենաներ են բախվել մառախուղի պատճառով: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտնել է NBC News հեռուստաալիքը։   Պատահարի վայր ժամանած զինվորականները պարզել են, որ միջպետական ​​ճանապարհն արգելափակված է երկու ուղղություններով։ Վթարի պատճառ են հանդիսացել մերկասառույցը, ձյունը և սպիտակ մշուշը։ Միջադեպի հետևանքով տուժել է 21 մարդ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց […]

̰
Թուրքիայում տուրիստական երկու ​​ավտոբուս է վթարի ենթարկվել

18:21 28.01.2023

Շաբաթ օրը Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում զբոսաշրջային երկու ավտոբուսներ են վթարվել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, հայտնում է DHA-ն։ Տուրիստական միկրոավտոբուսը մայրուղու վրա բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնում է գործակալությունը։ Շտապօգնության մեքենան, որը մեկնում էր տուժածներին օգնության, նույնպես վթարի […]

̰
Զառիթափ գյուղում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտում․ օգնության են հասել փրկարարները

18:10 28.01.2023

Հունվարի 28-ին, ժամը 13։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի վարչական տարածքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զառիթափ գյուղում՝ «Լամիձոր» կոչվող տարածքում, արգելափակվել են […]

̰
Երուսաղեմի «Դավթի քաղաք» հնավայրի մոտ հրաձգության հեղինակը 13-ամյա դեռահաս է

17:43 28.01.2023

Արևելյան Երուսաղեմում «Դավթի քաղաք» հնավայրի վայրում հրաձգությունը կազմակերպել է 13-ամյա դեռահասը, նրա ինքնությունը պարզվել է։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտնել է The Jerusalem Post թերթը։ Նշվում է, որ հարձակվողի անունը Մուհամմեդ Ալիյաթ է, նա Արևելյան Երուսաղեմի բնակիչ է։ Կրակոցների ժամանակ հարձակվողը վիրավորվել է միջադեպի ականատեսների կողմից, որոնք զենք կրելու իրավունք են ունեցել, նա  […]

̰
Հրեա ծայրահեղականները սադրել են ռեստորանի աշխատակիցներին և հաճախորդներին. նոր մանրամասներ Երուսաղեմում հայկական ռեստորանի վրա հարձակման միջադեպից

12:43 28.01.2023

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը: «Այդ պահին ռեստորանում նստած են […]

̰
Համացանցում տարածվել է Մոսկվայի «Կուրսկայա» մետրոյի կայարանում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի մասին տեսանյութ

12:18 28.01.2023

Մոսկվայի մետրոյում ծեծկռտուք է եղել. Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել դեպքը, չի հաղորդվում, սակայն ծեծկռտուքի տեսանյութը սոցցանցերում տարածվել է շաբաթ օրը՝ հունվարի 28-ին։ Կադրերում երևում է, թե ինչպես է կռվարարը ոտքով հարվածում երկու տղամարդու։ Տուժածներից մեկը պառկած է հատակին, երկրորդը փորձում է հեռանալ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Կուրսկայա» կայարանում։ Ագրեսորի […]

̰
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա

12:10 28.01.2023

Լրագրող Լիանա Մարգարյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Նա նաև կից ռեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»: The Armenian restaurant Taboon Wine Bar in Jerusalem was just attacked this evening by […]

̰
Հնդկաստանում կործանվել են Су-30 և Mirage 2000 կործանիչներ

11:10 28.01.2023

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում միաժամանակ կործանվել են հնդկական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ՝ ռուսական արտադրության Սու-30-ը և ֆրանսիական Mirage 2000-ը, հայտնում է Ani-ն հունվարի 28-ին։ «Երկու ինքնաթիռները օդ են բարձրացել Մադհյա Պրադեշի Գվալիոր ավիաբազայից, որտեղ անցկացվում էին զորավարժությունները», – գործակալությանը հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, վթարի պատճառները պարզվում են։ […]

̰
Թուրքիայում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

10:44 28.01.2023

Վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է Ստամբուլից Անթալիա թռչող ինքնաթիռի թևին։ Այս մասին ուրբաթ՝ հունվարի 27-ին, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Միջադեպի արդյունքում ինքնաթիռը մնացել է անվնաս, իսկ ուղևորները սարսափահար իջել են։ Վերջին օրերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել Անթալիայում՝ Կոնյաալթիի ափին, ալիքի բարձրությունը հասել է 5 մ-ի, իսկ հենց քաղաքում իշխանությունները վտանգի «նարնջագույն» մակարդակ են մտցրել։ […]

̰
Հրդեհ Մեղրաձոր գյուղի անտառում. այրվել է 5000 քմ տարածք

09:15 28.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 20։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաձոր գյուղի անտառում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Այգիներ» կոչվող հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։18-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ: […]

̰
Իսրայելի բանակը ձերբակալել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի ծնողներին. Նեթանյահուն «անհապաղ» քայլեր է ձեռնարկում

09:04 28.01.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է մի շարք անհապաղ որոշումների ընդունման մասին, որոնք կսկսվեն կյանքի կոչվել այսօր երեկոյան՝ Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է Times of Israel թերթը։ Պարբերականի տվյալներով՝ Նեթանյահուն արդեն այցելել է հարձակման վայր, հրատարակությունը լուսանկար է հրապարակել Իսրայելի վարչապետի հետ։ «Մենք որոշել ենք մի քանի անհապաղ միջոցներ, որոնք կսկսվեն այսօր […]

̰
Զարիշատ գյուղի վարչական տարածքում քաղաքացին մոլորվել է

08:53 28.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 19։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի վարչական տարածքում քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Երիզակ գյուղի մոտակայքում հայտնաբերել են Մ․ Ս․-ին (ծնված 1947 թ.)՝ «VAZ-21012» մակնիշի ավտոմեքենայով և ուղեկցել […]

̰
Հրդեհ «Զվարթնոց» օդանավակայանում. այրվել են ավտոմեքենաներ

08:35 28.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 22:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի փակ ավտոկայանատեղիում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։18-ին, մարվել՝ 23։50-ին։ Այրվել են կայանած «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և դիմային հատվածը ու «Toyota Camry» […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. Toyota Land-ը վարելիս ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանի մոտ սրտի կանգ է գրանցվել

22:57 27.01.2023

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հատուկ փրկարարական […]

̰
Աշտարակ քաղաքում հայտնաբերվել է հակատանկային ական

22:27 27.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, […]

̰
Հրդեհ Արշալույս գյուղում. այրվել է պահեստի տանիքը

21:52 27.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 18։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում այրվում են եղեգնուտ և պահեստային տարածքի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 19-րդ փողոցում գտնվող չշահագործվող պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:09-ին: […]

̰
Արմանիս գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

17:27 27.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 14:50-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմանիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 16։05-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Խոտի դեզը հրկիզել էր 21-ամյա հարսը

17:00 27.01.2023

Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը: Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ […]

̰
Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտ բեռնատարներ են բախվել

16:33 27.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1963 թ․) […]

̰
BACK_TO_TOP