TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ստամբուլում 1,5 մլն տուն կվերաբնակեցվի շենքերի փլուզման վտանգի պատճառով

22:17 01.03.2023

Թուրքական իշխանությունները ծրագրում են վերաբնակեցնել Ստամբուլի 1,5 միլիոն տների բնակիչներին՝ երկրաշարժի ժամանակ դրանց փլուզման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։ «Մենք պատրաստվում ենք Ստամբուլի 1,5 միլիոն բնակելի տների բնակիչներին տեղափոխել երկու հատուկ արգելոցային գոտիներ՝ ինչպես Անատոլիայի, այնպես էլ եվրոպական մասում», – ասել է նա Հաթայում կայացած մամուլի ասուլիսում։ Նախատեսվում […]

̰
Արտակարգ դեպք Արարատի մարզում. տան բակում այրվել են 12 խոտանված ավտոմեքենաներ

22:05 01.03.2023

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում խոտանված ավտոմեքենաներ են այրվում, հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են ՓԾ Արարատաի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել […]

̰
Տավուշի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

19:56 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 18։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Ստամբուլի իշխանությունները երկրաշարժի դեպքում 90 հազար շենքի փլուզում են կանխատեսում

18:39 01.03.2023

Եթե ​​Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենա, դա կարող է հանգեցնել մոտ 90 հազար շինությունների փլուզման, մարտի 1-ին ասել է քաղաքի շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչության ղեկավար Այշեն Էրդինչլերը։ Այս հարցը քննարկվել է Ստամբուլի քաղաքապետարանում՝ երկրաշարժերի նախապատրաստման ծրագրերի շրջանակում։ «Առաջին փուլում, ասենք, 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո կարող է փլուզվել 90 հազար շենք, ինչի հետևանքուվ […]

̰
Վեդիում այրվել է 12 խոտանված ավտոմեքենա

17:57 01.03.2023

Մարտի 1-ին՝ ժամը 13։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։ […]

̰
Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

16:50 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ջ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

16:15 01.03.2023

Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 85-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը. 49-ամյա վարորդ Ավետիք Օսեյանը և 20-ամյա ուղևոր Հայկազ Առաքելյանը մահացել են: Կատարվում է նախաքննություն։

̰
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել

13:44 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 11։46-ին Արգածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տառերի պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1973 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։20-ին, մարվել՝ 12։25-ին։

̰
Նոր տվյալներ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ

09:23 01.03.2023

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45089-ի։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 1-ին, հայտնել է Hürriyet թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) տվյալները։  «Վերջին տեղեկությունների համաձայն՝ Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադիյաման, Օսմանիյե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգներում ընդհանուր առմամբ զոհվել է 45089 մարդ»,- նշել է AFAD-ը։ Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, Թուրքիայի կենտրոնական […]

̰
Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

09:15 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 01։03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Փ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: […]

̰
Վերջին տվյալներով՝ Հունաստանում գնացքների վթարը 32 մարդու կյանք է խլել, կան արգելափակված քաղաքացիներ

08:50 01.03.2023

Հունաստանում բեռնատար գնացքի և մարդատար գնացքի բախման հետևանքով 32 մարդ է զոհվել, 85 վիրավորներից 53-ը մնում են հիվանդանոցներում, մնացածը օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, Հունաստանի հանրային ERT հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ «Այս պահին հաստատվել է 32 մարդու մահը, հիվանդանոցներ տեղափոխված 85 վիրավորներից 53-ը հոսպիտալացվել են, մնացածը դուրս […]

̰
Վլադիվոստոկի դատարանի շենք մտած ավտոբուսում վարորդ չի եղել

08:43 01.03.2023

Վլադիվոստոկի կենտրոնում գտնվող դատարանի շենք մտած ավտոբուսի ղեկին ոչ ոք չի եղել, հաղորդում է Պրիմորսկի երկրամասի ՆԳՆ վարչությունը։ Չորեքշաբթի օրը առանց ուղևորների ավտոբուսը մխրճվել է Վլադիվոստոկի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքի մեջ։ Պրիմորսկի շրջանային դատարանում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պատմական շենքում է գտնվում Քաղաքացիական գործերի դատական ​​կոլեգիան, վթարը չի ազդել դատարանի աշխատանքի վրա։ «Ուղևորատար ավտոբուսի […]

̰
Հրդեհ Ակնաշեն գյուղում. այրվել են ավտոմեքենաներ

08:27 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 02։34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հ․ Ավետիսյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակում (մոտ 13 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները. 16 մարդու կյանք փրկել չի հաջողվել

08:00 01.03.2023

Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում գտնվող Տեմպի քաղաքում երկու գնացք՝ բեռնատար և մարդատար, բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ Միջադեպը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, մեկնել է Աթենք-Սալոնիկ երթուղով։ […]

̰
Ավտովթար Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

23:47 28.02.2023

Փետրվարի 28-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) և «Hyundai Elantra» […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

23:34 28.02.2023

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի […]

̰
Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելանում են սթրեսից և մաշկային հիվանդություններից բողոքները

23:23 28.02.2023

Սարսափելի երկրաշարժերից փրկված Թուրքիայի հարավարևելյան շրջանների բնակիչների շրջանում ավելանում են սթրեսի և մաշկային հիվանդությունների հետ կապված բողոքները։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է Yeni Şafak թերթը։ Հաղորդվում է, որ Կահրամանմարասի տուժած տարածքում շատ մարդիկ էկզեմա ունեն: «Կահրամանմարասի երկրաշարժից հետո, որը կոչվում է դարի աղետ, սթրեսի հետ կապված որոշ հիվանդությունների բողոքները սկսեցին աճել։ Հատկապես հաճախ մարդկանց […]

̰
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. աները կրակել է 31-ամյա փեսայի վրա

23:12 28.02.2023

Այսօր՝ փետրվարի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի Թումանյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն գյուղ են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արամավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի […]

̰
Թուրք սեյսմոլոգը ձերբակալվել է ատելություն սերմանելու կասկածանքով

22:48 28.02.2023

Ոստիկանությունը երեքշաբթի օրը ատելություն սերմանելու կասկածանքով ձերբակալել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաֆիզիկայի պրոֆեսոր Ահմեթ Էրջանին՝այն բանից հետո, երբ Twitter-ում գրառում է կատարել կանանց բռնաբարության մասին, հայտնում է TGRT-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրջանը Twitter-ում գրառում է կատարել, որ երկրաշարժի գոտում կանայք բռնաբարվել են առաջին երկու օրերին՝ զինվորականների՝ իբր ուշ ժամանման պատճառով։ Այս պահին պրոֆեսորի Twitter-ից բացակայում է […]

̰
Նալբանդյան գյուղում էլեկտրական սյուն է այրվել

21:42 28.02.2023

Փետրվարի 28-ին, ժամը 14։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվում են էլեկտրական սյուն և ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 15:22-ին: Գյուղի 3-րդ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց այրվել են մոտ 270 […]

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

20:31 28.02.2023

Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։ Ցնցումը գրանցվել է Կադիրլիի շրջանում՝ 12,93 կմ խորության վրա, Երևանի ժամանակով 16:42-ին: Տեղական լրատվամիջոցները չեն հաղորդել ավերածությունների կամ տուժածների մասին: Ավելի վաղ նույն օրը Ստամբուլի պետական հիվանդանոցը տարհանվել էր անբավարար սեյսմակայունության պատճառով։ Այն կառուցվել է […]

̰
Սյունիքի Տեղ գյուղում «Opel»-ը գլորվել է ձորը

17:04 28.02.2023

Փետրվարի 28-ին՝ ժամը 15։19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը։

̰
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

15:35 28.02.2023

Փետրվարի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Նորամարգ գյուղի 34-ամյա մի բնակիչ: Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված տղամարդը գյուղի ակումբի մոտ անձնական հարցի շուրջ վիճաբանել է 36-ամյա համագյուղացու հետ, այդ ընթացքում էլ 36-ամյա տղամարդը դանակահարել է […]

̰

11:01 28.02.2023

Ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Hershel Williams նավը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում, երեքշաբթի առավոտյան կկանգնի Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նավահանգստում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մարդասիրական օգնության և աջակցության USS Hershel Williams նավը ակնկալվում է, որ Մերսին նավահանգիստ կհասնի փետրվարի 28-ի առավոտյան», – ասվում […]

̰
Տաջիկստանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:55 28.02.2023

Տաջիկստանում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Գործակալության տվյալներով՝ ցնցումների աղբյուրը գտնվել է 20 կմ խորության վրա՝ Մուրղաբ բնակավայրից 74 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է գրեթե 11 հազար մարդ։ Sputnik Տաջիկստանի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Վախանի շրջանում, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է տաջիկ-աֆղանական սահմանի մոտ։ Երկրաշարժը գրանցվել է նաև […]

̰
Բելգորոդում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակարաններից մեկի պատուհանի մեջ

10:25 28.02.2023

Բելգորոդի վրա հարձակված երեք անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է բնակարանի պատուհանի մեջ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է քաղաքի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Բնակիչները տեղափոխվել են անվտանգ տարածք. Մնացած անօդաչու թռչող սարքերը նույնպես ընկել են բնակելի թաղամասերում՝ պատճառելով աննշան վնասներ՝ կոտրվել են մոտակա տների ապակիները, վնասվել են մեքենաներ։ […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել օգնել Սիրիային երկրաշարժից հետո՝ առանց հարաբերությունների կարգավորման

08:56 28.02.2023

ԱՄՆ-ը կոչ է անում համաշխարհային հանրությանը երկրաշարժերից հետո Սիրիայի իշխանությունների հետ հարաբերություններ կարգավորելով՝ օգնություն չուղարկել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ ԱՄՆ-ն ասում, որ օգնում է սիրիացիներին բարեկամ հասարակական կազմակերպությունների միջոցով։ «Մենք հավատում ենք, որ մենք և աշխարհի բոլոր երկրները կարող ենք միաժամանակ բավարարել երկու հրամայականները՝ բավարարել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները՝ առանց վերանայելու կամ բարձրացնելու […]

̰
Նոր երկրաշարժ Թուրքիայի Մալաթիա նահանգում

08:34 28.02.2023

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է AFAD-ը։ «Մալաթիայի Էշիլյուրթ շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 05.18-ին երկրաշարժը գրանցվել է 7 կիլոմետր խորության վրա։

̰
Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգության հետևանքով իսրայելցի է զրկվել կյանքից

08:18 28.02.2023

Երկուշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է իսրայելի մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով՝ մի խումբ զինված մարդիկ նախ կրակ են բացել իսրայելական մեքենայի վրա Երիքով քաղաքի մերձակայքում գտնվող թիվ 90 մայրուղու վրա։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է իսրայելցի մի […]

̰
ԱՄՆ-ում շան հարձակման թիրախ դարձած 80-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, ևս երկու մարդ հոսպիտալացվել է

23:51 27.02.2023

Տեխասում 80-ամյա տղամարդը մահացել է շան հարձակման հետևանքով, ևս երկու մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Անտոնիոյում փետրվարի 24-ին։ Հայտնի է, որ երկու Staffordshire Terriers, որոնք պատկանում են տեղի բնակիչներին, հարձակվել են տարեց տղամարդու վրա։ Ստացած վնասվածքների հետևանքով նա հիվանդանոցում մահացել է։ Միջադեպի հետևանքով տուժել է ևս […]

̰
BACK_TO_TOP