16:21 27.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Երևանի գնդի պարեկները, որոնք խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել ու Շենգավիթի բաժին են ներկայացրել երկու երիտասարդի՝ երկուսն էլ Ալավերդի քաղաքի բնակիչ: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին: Բժշկական կենտրոնի անվտանգության պետից ընդունվել […]
15:10 27.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները: Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական […]
14:20 27.01.2023
Հունվարի 27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։18-ին, մարվել՝ 10։53-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
13:45 27.01.2023
Հունվարի 27-ին, ժամը 08։53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաթև գյուղին հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:
11:56 27.01.2023
2023թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի […]
10:28 27.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության, […]
09:21 27.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցի 60 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։58-ին։ Այրվել է «VAZ-2108» մակնիշի ավտոմեքենան։
23:25 26.01.2023
Մախաչկալայից Մոսկվա մեկնած ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մախաչկալայի միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Սաիդ Ռամազանովը։ «Տեխնիկական խնդիրների պատճառով Մախաչկալայից Մոսկվա թռչող ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ վայրէջքը բարեհաջող է անցել, տուժածներ չկան։ «Պահեստային ինքնաթիռով ուղևորները մոտ ապագայում կմեկնեն Մոսկվա»,- հավելել է […]
20:46 26.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 16:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վանաձորի անտառպետություն» 4-րդ պահաբաժնի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել […]
19:58 26.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 16:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Արձագանք» արձանի մոտակայքում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ., ծնված 1961 […]
19:53 26.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզման վտանգ։ Տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, […]
17:52 26.01.2023
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ ինը պաղեստինցի, այդ թվում՝ մի տարեց կին, սպանվել է օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինվորականների հարձակման հետևանքով՝ իսլամիստ զինյալներին որոնելու համար, հաղորդում է BBC-ին։ Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ կարողացել են կանխել «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման «ահաբեկչական ջոկատի» խոշոր հարձակումները: Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ գործողության արդյունքում երեք […]
13:41 26.01.2023
Հունվարի 25-ին՝ ժամը 20.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արագածի փողոցում բախվել է հյուրանոցի պատին: Վարորդը՝ 22-ամյա Հայկ Բալեյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։
11:52 26.01.2023
Հունվարի 25-ին, ժամը 17։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 60 խմ շինարարական աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
10:39 26.01.2023
Հունվարի 12-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում իրար էին բախվել «Կիա Ռիո», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 26-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 43-ամյա Անուշավան Գրիգորյանը, մահացել է: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
00:03 26.01.2023
Նիգերիայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 27 հովիվ է զոհվել։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս մի քանի մարդ վիրավորվել է։ Նիգերիայում հաճախակի են վեճերը ֆերմերների և հովիվների միջև հողի իրավունքների և ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ: Այս վեճերը երբեմն ուղեկցվում են բռնությամբ և հանգեցնում զինված բախումների։
23:24 25.01.2023
Ողբերգական ավտովթար Երևանում․ Ford Fusion-ը բախվել է «Լյուքս» հյուրանոցի պատին․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագածի փողոցում բախվել է «Լյուքս» հյուրանոցային համալիրի պատին, ահյտնում է shamshyan.com-ը: Վթարի […]
18:29 25.01.2023
Հունվարի 25-ին, ժամը 16։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին՝ անատառամերձ հատվածում, խոտածածկույթ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անռատամերձ հատվածում այրվում է մոտ 9 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
18:23 25.01.2023
Հունվարի 19-ին Չարենցավանի ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի 8-րդ փողոցի իր տանը 56-ամյա մի տղամարդ պահում է խոշոր չափերի թմրանյութ: Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց խուզարկել նշված տունը: Հունվարի 21-ին կատարված խուզարկության ժամանակ 56-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակից իրավապահներին ներկայացրեց պոլիէթիլենային […]
13:51 25.01.2023
Հունվարի 24-ին՝ ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: 39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ […]
10:59 25.01.2023
Գանայի արևելքում տարրական դպրոցի առնվազն ութ աշակերտ խեղդվել է, երբ նրանց նավը շրջվել է լճի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին Վոլտա լճում, որն աշխարհի ամենամեծ ներալիքային ջրամբարն է և գտնվում է համանուն գետի վրա, նշում է ռադիոկայանը։ Նավում եղել է 20 աշակերտ՝ հինգից 12 տարեկան։ […]
10:47 25.01.2023
Հունվարի 23-ին, ժամը 23.55-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Ռեփսիկ Մինասյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:56 25.01.2023
Հունվարի 25-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ղազար Փարպեցի փողոցի 9Բ շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, […]
09:02 25.01.2023
Ձյան առատ տեղումները, որոնք հարվածել են Ճապոնիային ցուրտ ճակատի ժամանումով, հանգեցրել են առնվազն մեկ մարդու մահվան, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Ըստ ստացված տեղեկությունների՝ ձյան տեղումների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, պարզվում է նաև, թե արդյոք ևս երկու հոգու մահվան պատճառը եղել են ձյան տեղումները, տուժածների մասին տեղեկություններ […]
23:55 24.01.2023
Ութ և տասը տարեկան քույրերին հաջողվել է դուրս գալ մեքենայից, որն ընկել է Միչիգանի արևմտյան Մակատավա լիճը (ԱՄՆ)։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Աղջիկները մեքենա են նստել իրենց 52-ամյա հոր հետ, երբ գիշերը ժամը երկուսին մեքենան ընկել է ջուրը Park Township-ի մոտ։ Մեքենան սկսել է լցվել ջրով, սակայն վթարից առաջ քնած աղջիկներին, այնուամենայնիվ, հաջողվել […]
23:43 24.01.2023
Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, Օրբելու թունելի հարևանությամբ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։ BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Volkswagen-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախումից հետո Kia-ն ամբողջությամբ ճանապարհը փակել է, և երթևեկությունը դարձել է անանցանելի։ Վնասվածքներ […]
23:37 24.01.2023
Արգենտինայի Սանտյագո դել Էստերո նահանգում երեքշաբթի 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլ Հոյո քաղաքից 23 կմ հյուսիս՝ մոտ 2 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվում էր 611 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:52 24.01.2023
Ուղիղ եթերի ժամանակ գողացել են Twitch-ի հայտնի հեռարձակող Ջինիթիի սմարթֆոնը: Այս մասին հայտնում է VGTimes ցանցային հրատարակությունը։ Հայտնի է, որ Ջինինթին հեռարձակում է IRL-ը Twitch հարթակով՝ Բուենոս Այրեսում շրջելիս: Հանկարծ, երբ աղջիկն անցնում էր մետրոյի մուտքի մոտով, կողոպտիչը խլում է նրա սմարթֆոնն ու մտնում մետրո։ Հեռարձակողին անակնկալի չի գալիս և հետապնդում գողի հետևից։ Շուտով աղջիկը […]
22:28 24.01.2023
Աղջիկը ողջ է մնացել Մոսկվայի մարզում 16-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո, հունվարի 24-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Մերձմոսկովյան Բալաշիխայում՝ Գրանիչնայա փողոցում։ Տուժածի հայրը շտապ օգնություն է կանչել, աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Միջադեպի պատճառները պարզվում են։
18:53 24.01.2023
Հունվարի 24-ին, ժամը 17:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած: