TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.6 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ է մեկնել Վահագնաձոր գյուղի անտառածածկ տարածք. հրդեհը մարել չի հաջողվում

11:32 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]

̰
64-ամյա տղամարդն ընկել է նորակառույց շենքի 5-րդ հարկի ջեռուցման հորանից

11:21 25.11.2022

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քնիչները պարզել են, […]

̰
Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող մեքենան հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկում կնոջը

10:05 25.11.2022

Մոսկվայի Կրասնոյարսկայա փողոցում մեծ արագությամբ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ, հայտնում է Metropolitan Deptrans-ի Telegram ալիքը։ «Կրասնոյարսկայա փողոցում՝ թիվ 9 տան մոտակայքում, հետիոտնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Դեպքի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Deptrans-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդիկ իջնում ​​են ավտոբուսից […]

̰
«Դիլիջանի ազգային պարկ»-ի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը

09:16 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է N զորամասի 15 զինծառայող։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:51 25.11.2022

Նոյեմբերի 19-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Հրդեհի երկրորդ ահազանգը Դիլիջանից. այրվել է «Թաղտա» կոչվող հանդամասի խոտածածկույթը

23:54 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 20։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Թաղտա» կոչվող հանդամասի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին։ Մոտ 4 հա տարածքում այրվում են խոտածածկույթ, չորացած ծառեր և կոճղեր։

̰
Վրաստանում շան կծելու հետևանքով կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

20:02 24.11.2022

Վրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել: Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, ըստ առկա տեղեկությունների՝ թափառող շունը կնոջը կծել է հոկտեմբերի 31-ին Սամտրեդիա քաղաքում: Կինը ստացել է կատաղության դեմ պատվաստանյութի թերի կուրս, որն էլ, հավանաբար, առաջացրել է բարդությունը: Բուժող բժշկի խոսքով, հիվանդն ունեցել է կատաղությանը բնորոշ ախտանիշներ և մահացել […]

̰
Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է

18:28 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Հրդեհը […]

̰
Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:21 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 08։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Մոտ 100 հա տարածքում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գյումրիում 2 մարդու կյանք խլած հրդեհից

16:47 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ․-ի (ծնված 1980 թ.) և […]

̰

16:00 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

̰
Ողբերգական դեպք Գյումրիում․ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին

15:16 24.11.2022

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած վթարից

14:04 24.11.2022

Նոյեմբերի 23-ին` ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Subaru» և […]

̰
Ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

11:29 24.11.2022

Նոյեմբերի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել: 38-ամյա ուղևորը՝ Սերգեյ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ 49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Վերսկսվել են Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքները

09:02 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 08։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական […]

̰
Երրորդ օրն է` չի հաջողվում մարել Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը

08:16 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։ Դեպքի […]

̰
Վթար «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում

23:58 23.11.2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

̰
Վթար Ոսկետափ գյուղի մոտակայքում․ ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

22:33 23.11.2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է […]

̰
Բերդ քաղաքի անտառածածկ տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:58 23.11.2022

Նոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» […]

̰
Գործարկվելու են Արագածոտնի մարզի Վարդենիս և Կայք բնակավայրերի շչակները

17:49 23.11.2022

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Անապայում ութամյա տղան իր վարած միկրոավտոբուսով վթարի է ենթարկվել

11:07 23.11.2022

Անապայում ութամյա տղան գործի է դրել հոր միկրոավտոբուսը և սկսել մանևրել տան մոտակայքում՝ հարվածելով երկու մեքենաների, հայտնում է Կրասնոդարի երկրամասի GUMVD-ն։ Այս արտակարգ դեպքի տեսանյութը սկսել է տարածվել սոցցանցերում չորեքշաբթի գիշերը, և դեպքը տեղի է ունեցել, ըստ ոստիկանության, անցած երկուշաբթի ուշ երեկոյան։ «Անապայի ոստիկանության աշխատակիցները պարզել են Անապայի խճուղում գտնվող տներից մեկի բակում վթարի ենթարկված […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է. գրանցվել է 70 հետցնցում

10:58 23.11.2022

Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD): Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 35 զոհի մասին։ «AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի, նրանցից 37-ը գտնվում են Դյուզջեում, վեցը վիրավորվել են Զոնգուլդաքում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Սաքարիայում»,- հայտնում է TRT-ն։ AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժից հետո […]

̰
Ավտոբուսի մոտ պայուսակի մեջ տեղադրված է եղել ռումբ. ոստիկանությունը պարզում է Երուսաղեմում արտակարգ պատահարի պատճառները

10:51 23.11.2022

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մոտ պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել ավտոբուսներից մեկի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբի պատճառով, հայտնում է Jerusalem Post-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի օրը Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել, մեկը՝ կենտրոնական ավտոկայանի մոտ, երկրորդը՝ մոտակայքում գտնվող ավտոբուսում։ Բժիշկները հայտնել են առնվազն յոթ զոհի մասին: Ավելի ուշ […]

̰
Երուսաղեմի ավտոկայանում միմյանց հաջորդած երկու արտակարգ պատահարները տասնյակ մարդկանց կյանք են խլել

10:31 23.11.2022

Երուսաղեմի ավտոկայանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո հաղորդվել է մոտակայքում գտնվող ավտոբուսի պայթյունի մասին, հայտնում է Jerusalem Post-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանի մոտ, հաղորդվում է մեծ թվով զոհերի մասին։ Բժիշկները հայտնել են առնվազն յոթ զոհի մասին: «Առաջին պայթյունից կարճ ժամանակ անց երկրորդ պայթյուն է գրանցվել […]

̰
Բուրյաթիայում չորսամյա աղջիկը գիշերը մենակ դուրս է եկել տնից ու սառել. նրա կյանքը փրկել չի հաջողվել

09:57 23.11.2022

Քննիչները պարզում են Բուրյաթիայում չորսամյա աղջկա մահվան հանգամանքները, ով գիշերը, երբ բոլորը քնած են եղել, մենակ դուրս է եկել տնից և մահացել հիպոթերմիայից, հայտնում է հանրապետության ՔԿ-ն։ Հետաքննության տվյալներով՝ աղջիկն ապրում էր փոքր գյուղում՝  հինգ անչափահաս երեխաներով մեծ ընտանիքում։ Հայրն աշխատել է ռոտացիոն սկզբունքով, դեպքի ժամանակ տանը չի եղել։ Ըստ նախնական տվյալների՝ նոյեմբերի 21-ի երեկոյան […]

̰
Սիլիկյան թաղամասում մեքենան գլխիվայր շրջվել է. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

09:38 23.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում, Աջափնյակ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ Nissan March մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած […]

̰
Վիրջինիայում խանութներից մեկում հրաձգությունը մոտ 10 մարդու կյանք է խլել

09:24 23.11.2022

ԱՄՆ Վիրջինիա նահանգում Walmart խանութում հրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, հայտնում է տեղական WAVY-TV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանության ներկայացուցիչը (թղթակցին) հայտնել է WAVY-ին, որ զոհվել է ոչ ավելի, քան 10 մարդ»,- հայտնում է հեռուստաալիքը, փոխանցում է Ռիա Նովոստին: Հրաձգությունը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Չեսապեյք քաղաքի Walmart խանութում, ավելի վաղ հաղորդվում էր, […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի. կան մասնակի ավերածություններ

09:16 23.11.2022

Թուրքիայի Մարմարա ծովի շրջանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վերջին տեղեկությունների համաձայն՝ 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը, որի աղբյուրը եղել է Դյուզցե-Գյոլակում եւ զգացվել է բազմաթիվ շրջաններում, կազմում է 35 մարդ, Դուզչում տուժել է 32 մարդ, մեկը՝ […]

̰
Երկրաշարժ Թուրքիայի արևմուտքում. կան մի քանի տասնյակ տուժածներ

08:55 23.11.2022

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01.08-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրաշարժից հետո տուժածների թիվը: Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի […]

̰
Բերդի անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել. աշխատանքները վերսկսվել են

08:46 23.11.2022

Նոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։ Դեպքի […]

̰
BACK_TO_TOP