17:51 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան – Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան […]
15:27 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ո․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
14:13 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 12։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Ա․ Ա., ծնված 1994 թ.) և ուղևորը (Կ․ Տ․, ծնված 1995 […]
12:21 16.01.2023
Հունվարի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 361 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, փլուզման՝ 2, պայթյունի՝ 1, մերկասառույցի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 36, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, ինքնասպանության փորձի՝ 9, դժբախտ պատահարի և կեղծ ահազանգի՝ 2-ական, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
12:09 16.01.2023
Հունվարի 16-ին՝ ժամը 10։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության տարածքում։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։59-ին, մարվել՝ 11։26-ին։
11:00 16.01.2023
Հունվարի 4-ին հաղորդվել էր, որ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի 60-ամյա ուղևոր Մնացական Հայրապետյանը մահացել էր, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 14-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Հայրապետյանը, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
10:49 16.01.2023
Նիգերիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 մարդ է զոհվել. Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը։ Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Պլատո նահանգում։ Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը, որում մարդիկ են եղել, գերազանցել է թույլատրելի արագությունը և կորցրել կառավարումը։ Արդյունքում մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով տուժել է նաև 83 մարդ։ Նրանց բոլորին […]
10:43 16.01.2023
Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
10:37 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 03։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։42-ին, մարվել՝ 03։47-ին: Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը և մոտակայքում գտնվող […]
10:22 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 02։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի խանութի տանիքում (մոտ 110 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ […]
09:50 16.01.2023
Հունվարի 15-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1972 թ․), «BMW» (վարորդ՝ Մ․ Ռ․), […]
09:04 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 02։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
21:54 15.01.2023
Ցխինվալի (Հարավային Օսիա) փողոցներից մեկում անհայտ անձը գործի է դրել պայթուցիկ սարքը, վնասվել է երեք մեքենա և բազմաբնակարան շենքի ապակիներ։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունում։ «Գուբաև եղբայրներ փողոցի բազմաբնակարան շենքի բակում անհայտ քաղաքացին գործի է դրել պայթուցիկ սարքը, պայթյունի հետևանքով բեկորներից վնասվել են տան մոտ կայանված երեք մեքենաներ, կոտրվել են […]
21:33 15.01.2023
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է ABC News-ը։ «Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ զինված անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Հյուսթոնի գիշերային ակումբում»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, մինչդեռ […]
21:00 15.01.2023
Օբնինսկի կոյուղու հորում անհայտ տղամարդկանց և կանանց դիեր են հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Կալուգայի մարզի Քննչական կյոմիտեի մամուլի ծառայությունում։ Ըստ տվյալների՝ հունվարի 15-ին Օբնինսկի Լուբոգո փողոցի կոյուղու հորում ղամարդկանց և կանանց դիեր են հայտնաբերվել։ Պարզվում են մահացածների ինքնությունը և հանցագործության հանգամանքները։
19:27 15.01.2023
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 15-ին, ժամը 11։51-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ […]
17:58 15.01.2023
Սանկտ Պետերբուրգում երկու անհայտ անձինք հարձակվել են Պերմի շրջանի բնակչի վրա և դանակահարել նրան, հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ 2023 թվականի հունվարի 14-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի հանրակացարանի 62-ամյա աշխատակիցը ոստիկանություն է զանգահարել։ Ադմինիստրատորն ասել է, որ իրեն մոտեցել է Պերմի շրջանից 32-ամյա զբոսաշրջիկը, ով վիրավորվել է դանակով։ Իրավապահները պարզել են, որ սպանվածի […]
17:37 15.01.2023
Նեպալյան Yeti Airlines ավիաընկերության կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր 72 մարդիկ մահացել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ընկերության ներկայացուցիչ Պեմբա Շերպային հղումով։ «Բոլորը զոհվել են՝ 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ինքնաթիռում գտնվող բոլորը մահացել են»,- ասել է Շերպան: Բա պարզաբանել է, որ ողջ մնացածների մասին տվյալները կեղծ են։ Ավելի վաղ Նեպալի ավիացիոն իշխանությունները հրապարակել […]
17:24 15.01.2023
Հունվարի 14-ին ժամը 19:20-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են ընդունվել Ստետանակերտ քաղաքի 48 և 38 տարեկան 2 քաղաքացի` Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն։ Մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը ժամը 19:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Ա.Զ.-ն իր վարած «Nissan X- Trail» ավտոմեքենայով Մարտունի […]
17:12 15.01.2023
Բելգորոդի շրջանի գյուղական մշակույթի տանը զինծառայողը նռնակ է պայթեցրել, հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Նախնական տեղեկություններով՝ առնվազն տասը մարդ տուժել է: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Telegram-ի 112 ալիքի տվյալներով՝ RGD-5 նռնակի պայթյունը տեղի է ունեցել ստորաբաժանման տարածքում, այն կատարվել է հունվարի 14-ին […]
16:34 15.01.2023
Այսօր՝ հունվարի 15-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաթյան փողոցի թիվ 32 տան մոտակայքում կուտակցված փայտեր են այրվում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Օպերատիվորեն ժամանել […]
16:04 15.01.2023
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը […]
15:39 15.01.2023
Սոմալիի կենտրոնական Հիրան շրջանի երկու քաղաքներում վերջին 24 ժամում ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել է։ Այս մասին կիրակի հայտնել է Somali Guardian լրատվական պորտալը։ Հունվարի 15-ի գիշերը Բուլոբուրդ քաղաքում մեքենա է պայթեցվել թաղապետարանի շենքի մոտ, նշում է աղբյուրը։ 11 մարդ մահացել է. Մեկ այլ ականապատ մեքենա շաբաթ […]
14:41 15.01.2023
Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնել է վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։ Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։ 1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ […]
13:10 15.01.2023
Նեպալում վթարից առաջ կործանված ինքնաթիռը կորցրել է արագությունը և ընկել թեւին, վթարից առաջ կրակ ու ծուխ չի եղել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ դրության ականատես Ալեքսանդր Կովալևը։ «Ինքնաթիռը վայրէջք էր կատարում և շատ ցածր էր գնում։ Այդ ժամանակ մենք երկրորդ ռուս օդաչուի հետ Նեպալի ավիացիոն ակումբում թև էինք հավաքում։ Տեսնում ենք՝ հին օդանավակայանի տարածքում այն […]
12:42 15.01.2023
Նեպալում ավիավթարի պահը ցուցադրող տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում։ Կադրերում երևում է, թե ինչպես է Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռը արագորեն իջնում գետնին և կտրուկ շրջվում՝ արդեն շատ ցածր բարձրության վրա։ Լսվում է նաև ինքնաթիռի կործանման ձայնը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը, որում եղել է 68 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, կործանվել է Նեպալի Պոխարա […]
12:29 15.01.2023
Հունվարի 15-ին, ժամը 03։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, այրվում է կուտակած աղբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։49-ին։ Այրվել են կիսակառույց շինության փայտե առաստաղը (մոտ […]
12:03 15.01.2023
Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ […]
11:39 15.01.2023
Նեպալի վարչապետ Պուշպա Քամալ Դահալը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել տեղական ավիաընկերության ATR 72 Yeti Airlines ինքնաթիռի վթարից հետո, որում եղել է 72 մարդ: «Վթարի պատճառով ափսոսանք հայտնելուց հետո վարչապետ Դահալը ներքին գործերի նախարարությանը, անվտանգության անձնակազմին և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է արդյունավետ փրկարարական գործողություններ իրականացնել»,- հաղորդում է Pardafas-ը՝ վկայակոչելով Նեպալի կաբինետի հայտարարությունը: Կիրակի օրը […]