TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում 3000 դոլար է եղել

13:13 02.12.2022

Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային: Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին: Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը […]

̰
Հայտնի է օդաչուների ինքնությունը. Քաղավիացիան Ջրաբերի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել

13:05 02.12.2022

Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում ենք ձեզ, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուներն հանդիսանում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկոն՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկինը՝ ծնված 1983 թվականին:

̰
Սպիտակ քաղաքում փայտաշեն տնակ է այրվել

12:07 02.12.2022

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07։19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 09։45-ին։ Այրվել են փայտաշեն տնակը (մոտ 60 քմ) և գույքը՝ մասամբ:

̰
Ավտովթար Լեռնաձոր գյուղի մոտակայքում. տուժածին ծանր վիճակում տեղափոխել են Քաջարանի ԲԿ

09:52 02.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Volvo XC60» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia Rio» […]

̰
Հրդեհ Սպիտակ քաղաքում. այրվել է տնակ

09:35 02.12.2022

Դեկտեմբերի 2-ին, ժամը 07։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին։

̰
Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

22:44 01.12.2022

Այսօր ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Գրիգոր Ա-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Արտյոմ Ս-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները,  հայտնում էshamshyan.com-ը: Վթարի հետևանքով Գրիգոր Ա-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Արևիկ Ս-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ […]

̰
Ինքնաթիռն ընկել է Ջրաբերի ավազի հանքի մոտ․ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել

21:54 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք, բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման […]

̰
 Այգեհովիտ գյուղում ավտոմեքենան մոտ 20 մ սահել է դեպի ձորը և շրջվել

20:32 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 20 մ սահել […]

̰
Ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում

16:14 01.12.2022

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում. «Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են […]

̰
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

15:54 01.12.2022

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ բացի երկու […]

̰
Հրապարակվել են Ջրաբերի տարածքում կործանված ինքնաթիռի լուսանկարները

15:12 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]

̰
Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցում այրվել է վագոն-տնակ

09:46 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 2 շենքի դիմաց այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:51-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 15 քմ)՝ գույքով։

̰
Ստեփանակերտ քաղաքում այրվել է աշտարակային կռունկ

09:30 01.12.2022

Նոյեմբերի 29-ին ժամը 22:32-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել`Վ. Մամիկոնյան 21 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աշտարակային կռունկ: Ժամը 22:33-ին հրշեջ փրկարարական մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր։ Հրդեհը մեկուսացվել է 22:54-ին, լիկվիդացվել՝ 23:12-ին: Այրվել է շինարարական կազմակերպությանը պատկանող աշտարակային կռունկի խցիկը` լրիվությամբ: Դեպքի առթիվ ստուգումներ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահար Մարտունու շրջանում. կա տուժած

08:19 01.12.2022

Նոյեմբերի 30-ին ժամը 19:15-ին ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ «Ավոյի աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Անմիջապես կանչի վայր են մեկնել ՆԳ նախարարության Մարտունու շրջբաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները։ Պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի 51-ամյա բնակիչ […]

̰
Վթար Վաղաշեն գյուղի մոտակայքում. փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի մարմինը

22:50 30.11.2022

Նոյեմբերի 30-ին, ժամը 20։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2101» և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […]

̰
«Վստրեչի» կամուրջի մոտակայքում բախվել են «BMW»-ներն ու «Infiniti»-ն. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

22:29 30.11.2022

Նոյեմբերի 30-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Վստրեչի» կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW X3» (վարորդ` Տ. Վ. ), «Infiniti» (վարորդ` Կ. […]

̰
Գազի բալոնից հրդեհ էր բռնկվել բնակարանի խոհանոցում

18:21 30.11.2022

Նոյեմբերի 30-ին, ժամը 14։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազի բալոնից (3 կգ-անոց) հրդեհ է բռնկվել բնակարանի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Վարդաքարում մտել են տուն և գողացել 200 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչքների հավաքածուն

14:33 30.11.2022

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց Վարդաքար գյուղի մի բնակիչ. նոյեմբերի 16-ից տնից բացակայել էր, իսկ օրեր անց վերադառնալով՝ տեսել էր, որ հյուրասենյակի պահարանից բացակայում է ալկոհոլային խմիչքների հավաքածուն: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր և պարզեց, որ տուն էին մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով: Վնասի չափը մոտ 200 հազար դրամի էր: […]

̰
Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

11:43 30.11.2022

Նոյեմբերի 29-ին` ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը: Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Լոռու մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

23:45 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել […]

̰
Daweoo Laganza-ն Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող ամուսիններին

22:59 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Daweoo Laganza մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, փոխանցում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի […]

̰
Նոր Խարբերդի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ կա տուժած

21:41 29.11.2022

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

̰
Արտակարգ պատահար Նոր Խարբերդի տներից մեկում․ կա տուժած

20:14 29.11.2022

Նոյեմբերի 29-ին` ժամը 19։43-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։

̰
Ոսկեհասկ գյուղում այրվել է ավտոմեքենա

18:07 29.11.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին։

̰
Մայակովսկի գյուղում այրվել է ավտոմեքենա

09:32 29.11.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ […]

̰
Մարվել է Ձորամուտ գյուղում բռնկված հրդեհը

22:44 28.11.2022

Նոյեմբերի 28-ին, ժամը 14։13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրդեհ Ձորամուտ գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

15:48 28.11.2022

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

11:26 28.11.2022

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել է ծառին. 29-ամյա վարորդ Աղաբեկ Սահակյանը և ուղևոր Միքայել Անանյանը մահացել են, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Մոսկվայում մեքենան վրաերթի է ենթարկել մորը երկու երեխաների հետ. ողջ է մնացել միայն մանկասայլակով երեխան

10:51 28.11.2022

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում մարդատար մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաների հետ փողոցն անցնող կնոջը, կինը տեղում մահացել է. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում։ «Կիրակի երեկոյան Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սվոբոդա փողոցի թիվ 12 հասցեում կորցրել է կառավարումը և վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով կինը մահացել է»,- ասել է […]

̰
28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել էր 66-ամյա տղամարդուն

10:04 28.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.23-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Խուդյակովի փողոցի տներց մեկում վիճաբանություն և դանակահարություն է եղել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խուդյակովի փողոցի նշված տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել […]

̰
BACK_TO_TOP