22:51 26.11.2022
28-ամյա երիտասարդը ծովն է ընկել ամերիկյան զբոսաշրջային նավից և 15 ժամ անցկացրել Մեքսիկական ծոցի ջրերում, մինչ առափնյա պահպանությունը փրկել է նրան: Այս մասին հայտնում է New York Post-ը։
Carnival Valor նավի ուղեւորի կորուստը նկատել է նրա քույրը. Նրանք միասին խմում էին նավի բարերից մեկում չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյան։ Ժամը 23։00-ի սահմաններում տղամարդը գնացել է զուգարան ու չի վերադարձել։ Անհայտ կորածի հարազատներից մեկը, չգիտես ինչու, հայտնել է նրա անհետացման մասին միայն հաջորդ օրվա կեսին։
Դրանից հետո նավը հետ է շարժվել դեպի Նոր Օռլեան, և փրկարարները սկսել են տղամարդուն որոնել օվկիանոսում։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ին Լուիզիանայի ափերի մոտ նրան հայտնաբերել և բարձրացրել են առափնյա պահպանության ուղղաթիռում: Հատուկ ծառայությունների աշխատակիցները հրաշք են անվանել, որ տղամարդը ողջ է մնացել։
Տուժածին տեղափոխել են Նոր Օռլեանի հիվանդանոց։ Տղամարդը տառապել է ծանր հիպոթերմիայով, շոկով և ջրազրկմամբ, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բաց ծով տարված զբոսաշրջիկը ողջ է մնացել մանկական խաղալիքի շնորհիվ։ Հյուսիսային Մակեդոնիայից տղամարդը մանկական գնդակի շնորհիվ կարողացել է 18 ժամ ջրի վրա մնալ բաց ծովում։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...