17:16 04.01.2025
Հունվարի 4-ին՝ ժամը 13:42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է շինություն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել են շինության (մոտ 370 քմ) առաստաղի մոտ 90 քմ հատվածը, տանիքի […]
16:34 04.01.2025
Վաշինգտոնի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ հոսպիտալացվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է չափահաս տղամարդ և չափահաս կին՝ վիրավոր վիճակում: Հիվանդանոց է տեղափոխվել ևս երկու տղամարդ: Դեպքի վայրում են հետախույզները և հետաքննություն են իրականացնում»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
14:35 04.01.2025
Երեկ` հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսօրին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Ա․ Վ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ […]
14:10 04.01.2025
Հունվարի 4-ին` ժամը 00:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել է տան ննջասենյակի (8 քմ) բաղդադե և լամինատե հատակը, մասնակի ջերմահարվել՝ […]
13:22 04.01.2025
Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են […]
12:14 04.01.2025
Հունվարի 3-ին` ժամը 22։17-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է […]
11:36 04.01.2025
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
21:45 03.01.2025
Հունվարի 3-ին, ժամը 13։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» կոչվող գերեզմանատան տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։31-ին: Գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
21:32 03.01.2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ Ամանորի գիշերը տեղի ունեցավ ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 14 մարդ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից, հեռացող վարչակազմի ղեկավարը և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մտադիր են հանդիպել ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքների, ինչպես նաև տեղական […]
19:05 03.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 28, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 20-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, […]
18:45 03.01.2025
Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա հանգստավայրում, ուրբաթ հայտնել են երկրի իշխանությունները։ Աղետների կառավարման վարչությունը հաղորդել է, որ 4,5 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 16.51-ին, օջախը գտնվում է մոտ յոթ կիլոմետր խորության վրա՝ Ալանիա հանգստավայրի ափերի մոտ: Զոհերի կամ գույքային վնասների մասին տվյալներ այս […]
15:42 03.01.2025
Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա 3 տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը մեկուսացվել է։ Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական […]
14:49 03.01.2025
Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից […]
14:07 03.01.2025
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում տղամարդ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մամուլի ծառայությունից, որն էլ իրականացրել է չվերթը։ Ավիաընկերությունից տեղեկացրին, որ մոտ 50 տարեկան տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Մինչ չվերթը նա առողջական վիճակի հետ կապված որևէ բողոք չի հայտնել։ Ուղևորին առաջին օգնություն են ցուցաբերել ոչ միայն օդանավի անձնակազմի անդամները, այլև […]
13:31 03.01.2025
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության […]
10:11 03.01.2025
Հունվարի 2-ին, ժամը 22:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «VAZ» (վարորդ՝ Ա․ […]
21:34 01.01.2025
Հունվարի 1-ին, ժամը 18։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Mercedes-Benz» […]
10:50 01.01.2025
Դեկտեմբերի 31-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան, Սևան քաղաքների և Կայք գյուղի ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:35 01.01.2025
Հունվարի 1-ին, ժամը 00:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1986 թ.). […]
10:11 01.01.2025
Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:
22:25 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում այրվում է չրանոց: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Երկհարկանի շինության առաջին հարկում (30 քմ) այրվել են ստվարաթղթե և պլաստմասսե արկղեր […]
20:55 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1987 […]
16:10 31.12.2024
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 36 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
10:45 31.12.2024
Ալյասկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջունո քաղաքից 177 կմ դեպի արեւելք՝ մոտ 32,7 հազար մարդ բնակչությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
08:19 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1986 […]
23:37 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 2002 թ․): Հրդեհը մեկուսացվել է […]
23:07 30.12.2024
Ռուսաստանի օդային տարածքում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի «սև արկղերը» ուսումնասիրության համար կտեղափոխվեն Բրազիլիա: Բաքուն ու Մոսկվան Ղազախստանի այս որոշմանը հավանություն են տվել: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է զանգահարել Իլհամ Ալիևին: Կրեմլում փորձում են նվազեցնել միջադեպի շուրջ առաջացած լարվածությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:16 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 […]
21:00 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։