09:41 28.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
09:25 28.12.2024
Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտո-ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե.)։
08:41 28.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, […]
22:47 27.12.2024
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]
22:35 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ․), […]
16:54 27.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 21, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության ու պետական սահմանն ապօրինի հատելու` 7-ական, հոգեկան ներգործության ու համակարգչային […]
16:50 27.12.2024
Ադրբեջանական ավիաուղիները (AZAL), որին պատկանում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռը, վթարի նախնական պատճառն է անվանել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունը»։ «Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության հետ համաձայնությամբ «Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ թռիչքները չեղարկելու մասին» որոշումը հիմնված է J2 չվերթն իրականացնող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքների վրա։ Խոսքը ֆիզիկական և […]
13:56 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): […]
13:24 27.12.2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է հրապարակել Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։ Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային […]
12:42 27.12.2024
Խաղաղ օվկիանոսի ճապոնական Իձու կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 21.02-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:35 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում։
10:23 27.12.2024
Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
22:45 26.12.2024
Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել […]
20:40 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են չշահագործվող անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած անասնակեր […]
14:06 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, […]
12:27 26.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական […]
11:48 26.12.2024
Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը վարում է Ղազախստանի ազգային հանձնաժողովը։ Հետաքննությանը նաև կմասնակցեն Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են Ղազախստանի տրանսպորտի նախարարությունում։ «Ղազախստան են ժամանել Ադրբեջանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության պատվիրակությունը, ինչպես նաև Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ներկայացուցիչները: Տեղում աշխատանքները տարվում են Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: […]
22:31 25.12.2024
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ […]
21:38 25.12.2024
Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ իրավիճակի պատճառները հետաքննող պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։ «Իրավիճակը այնքան էլ լավ չէ, 38 զոհ կա»,- ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա պարզաբանել է, որ դիակների ինքնությունը պարզելու համար կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։
21:20 25.12.2024
Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել սև արկղը, հայտնել է Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազ Թիմուր Սուլեյմենովը։ «Սև արկղը հայտնաբերվել և ներգրավվել է որպես ապացույց», – չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Սուլեյմենովը։ Արտակարգ իրավիճակների օպերատիվ շտաբից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ վթարի վայրում հայտնաբերվել է ձայնագրիչ: «Վիզուալ առումով այն գտնվում է նորմալ վիճակում և հնարավոր […]
19:22 25.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական […]
19:12 25.12.2024
«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը։ «Ադրբեջանական ավիաուղիների թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել են մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է AZAL-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավիաընկերությունից պարզաբանել են, որ այլ ուղղություններով չվերթներն իրականացվում են ըստ կանոնավոր չվացուցակի։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական […]
17:55 25.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել առվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Քաղաքացիները օգնության են հասել վարորդին և ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր:
16:18 25.12.2024
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի հետ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ստեղծվել է նաև պետական հանձնաժողով՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ, ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
13:59 25.12.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին։ Այս մասին վարչապետը գրել է «X»-ի իր էջում։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է Փաշինյանը։
13:31 25.12.2024
Հրապարակվել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ Embraer 190 մարդատար ինքնաթիռի կործանման նոր կադրեր։ Դրանք ներկայացրել է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, այդ թվում՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներ։ Հաղորդվում է 28 փրկվածների մասին։
12:56 25.12.2024
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.20-ին, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցում միմյանց են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Հոնդայի» վարորդ 32-ամյա Արմինե Ա.-ն և ուղևոր 20-ամյա Սուրեն Հ.-ն տեղում մահացել են: Կազմված փասթաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
12:50 25.12.2024
Ակտաու քաղաքի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 28 մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։ «Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները»,-նշված է հաղրդագրության մեջ։ Նշվում է, որ դեպքի վայրում ներգրավված են 150 փրկարար և 45 միավոր տեխնիկա։ Ուղևորների ցուցակները թարմացվում են։
12:15 25.12.2024
Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տարածաշրջանային հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ «Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Չորեքշաբթի առավոտյան Ղազախստանի Ակտաուի մերձակայքում կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Գրոզնի չվերթով թռչող ինքնաթիռը։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ պատճառը օդանավի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել […]