TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա

18:50 30.12.2024

Ղազախստանը Բրազիլիա է ուղարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռի սև արկղերը, հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վթարի հետաքննության հանձնաժողովը մեկնել է Բրազիլիա, սև արկղերը կտարվեն ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման բրազիլական կենտրոն»,-պարզաբանում են վարչությունից։ Նախօրեին տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ իրենք այս որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության […]

̰
Հրդեհ Խարբերդի ամառանոցներում

16:24 30.12.2024

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։

̰
Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն

14:36 30.12.2024

Դեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Նույն օրը Արմավիրի քրեական ու Վաղարշապատի համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե։ Բակի տեսանելի մասերում հայտնաբերել են առանց […]

̰
Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցում

14:12 30.12.2024

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման […]

̰
2 զոհ, 2 վիրավոր. վթար Գյումրի-Բավրա ճանապարհին

13:45 30.12.2024

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ին, Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները։ «ՎԱԶ-21099» մեքենայի վարորդ 34-ամյա Սևակ Վ.-ն և ուղևոր 31-ամյա Անի Է․-ն տեղում մահացել են, իսկ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության

12:45 30.12.2024

Դեկտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել է հաղորդում «Արթիկ» բժշկական կենտրոնից․ «պարանոցի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 30-ամյա մի տղամարդ։ Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում՝ տղամարդը հոսպիտալացվել էր, և կատարվում էր շտապ վիրաբուժական միջամտություն: Շիրակի մարզի քրեական և Արթիկի համայնքային ոստիկանության, ինչպես նաև մարզի պարեկային ծառայության համատեղ միջոցառումների շնորհիվ ստացվում է տեղեկություն, որ […]

̰
Վրաերթի ենթարկված 65-ամյա կինը մահացել է

12:20 30.12.2024

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19․10-ին «Հյունդայ Սոնատա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Կ․ Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Մարգարիտ Ք․-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Չիլիի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:54 30.12.2024

Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի կենտրոնական ափերի մոտ, 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբո քաղաքից 61 կմ հյուսիս-արևմուտք: Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «շատ ուժեղ»։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,5 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության […]

̰
Ղազախստանը Բրազիլիա կուղարկի կործանված ինքնաթիռի սև արկղերը

00:00 30.12.2024

Ղազախստանը որոշել է կործանված ինքնաթիռի սեւ արկղերը Բրազիլիա՝ ինքնաթիռի վթարների հետաքննության եւ կանխարգելման կենտրոնուղարկել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։ «Վթարների հետաքննության հանձնաժողովը՝ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի գլխավորությամբ, որոշել է թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) ուղարկել Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն, որը նաև Embraer ինքնաթիռի ծագման երկիրն է»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Անչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

23:18 29.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

̰
ԱՄԷ-ում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

18:45 29.12.2024

Երկու մարդ է զոհվել ԱՄԷ-ի ափերի մոտ թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։ ««Ալ Ջազիրա» ավիացիոն սպորտային ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ, օդաչուն և նրա ուղեկիցը զոհվել են», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է WAM-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությանը, […]

̰
Հարավային Կորեայում հայտնել են ավիավթարի հետևանքով զոհերի վերջնական թիվը

17:47 29.12.2024

Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, զոհվել է 179 մարդ։ Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվողներից բոլորը զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամների, որոնք գտնվում էին պոչի հատվածում: Ինքնաթիռում եղել է 181 մարդ։  

̰
Հարավային Կորեայում ավիավթարի կադրերն են հայտնվել

15:51 29.12.2024

Տեսանյութ է հայտնվել Հարավային Կորեայի Մուան քաղաքում Jeju Air Boeing 737-800 Flight 7C 2216 ինքնաթիռի վթարից։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը շարունակում արագ շարժվել թռիչքուղու վրա վայրէջք կատարելուց հետո՝ նախքան ցանկապատին բախվելը։

̰
Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել է

15:05 29.12.2024

Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 167-ի, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությունները։ «Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 167-ի»,- հայտնել են հրշեջ-փրկարարները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով […]

̰
Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվել է ավտոմեքենա

13:37 29.12.2024

Դեկտեմբերի 28-ին, ժամը 22:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին այրվում է «IVECO» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Կանադական ինքնաթիռը թևով հարվածել է թռիչքուղուն

12:30 29.12.2024

Կանադական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հալիֆաքսի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը թևով հարվածել է թռիչքուղուն։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։  

̰
Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվել է ավտոմեքենա

11:43 29.12.2024

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է․ ՆԳՆ-ն՝  շղթայական ավտովթարի մասին

11:34 29.12.2024

Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները […]

̰
Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ

10:50 29.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում պարզվել է, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, […]

̰
Ավիավթար Հարավային Կորեայում․ կա 100-ից ավելի զոհ

10:29 29.12.2024

Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է Yonhap գործակալությունը։ Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.07-ի սահմաններում: Խոսքը Jeju Air 7C 2216 չվերթի մասին է, ինքնաթիռը  թռչում էր Բանգկոկից Մուան: Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

10:18 29.12.2024

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 […]

̰
Բեռնատարը դուրս է բերվել ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածից

19:25 28.12.2024

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը, ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի, առկա է կուտակված մոտ 30 բեռնատար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «MAN» մակնիշի […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցած ողբերգական վթարից

17:50 28.12.2024

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ […]

̰
Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև էլեկտրական մալուխը կվերանորոգվի կես տարվա ընթացքում՝ տասնյակ միլիոնավոր եվրոյով

16:55 28.12.2024

Ֆիննական ծոցում մեկնարկել են Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև վնասված Estlink 2 հոսանքի մալուխի վերանորոգման աշխատանքները։ «Ըստ տեղեկությունների՝ մալուխի վնասի վերացումը կտևի մինչև հուլիսի վերջ»,-շաբաթ օրը հայտնել է Fingrid էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Կիմո Նեպոլան։ Նրա խոսքով, մալուխի վերանորոգման արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո, ծախսերը կկիսեն Fingrid-ը և Էստոնիայի փոխանցման համակարգի օպերատոր Elering-ը։ «Տեղում իրականացվում է […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «Mercedes G»-ն ու «ՎԱԶ 21099»-ը

16:51 28.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]

̰
Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

15:30 28.12.2024

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից: «Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։ Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի […]

̰
ՃՏՊ՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցում. կա տուժած

14:50 28.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա` նստարանը, հետո բախվել ծառին, առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 […]

̰
Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Scania» բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

13:57 28.12.2024

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ձնագնաց և 1 տրակտոր

13:40 28.12.2024

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 05։12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից […]

̰
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

10:16 28.12.2024

Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ […]

̰
BACK_TO_TOP