10:48 05.11.2022
Ոստիկանությունը ձերբակալել է ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի երեկոյան, Ռիվնո քաղաքի խաղահրապարակում նռնակի պայթյունին մասնակից անձին։
Հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ անչափահաս երեխա և մեկ ոստիկան, հաղորդում է Ռիվնոյի շրջանի պարեկային ոստիկանությունը։
«Ռիվնոյում պարեկները բերման են ենթարկել նռնակի պայթյունի մասնակից քաղաքացիների, մեկ պարեկ բեկորային վիրավորում է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ բժիշկները տուժածներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը անհայտ տղամարդը զինամթերք է նետել խաղահրապարակ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մի փոքր երեխա։
10:52 04.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...
10:45 04.07.2025
Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...
10:39 04.07.2025
Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...