20:53 05.02.2025
Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […]
19:17 05.02.2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […]
18:06 05.02.2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին […]
14:46 05.02.2025
Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
14:00 05.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի […]
13:53 05.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։
12:05 05.02.2025
Հունվարի 4-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը: Վարորդը՝ 22-ամյա Նարեկ Գ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
11:25 05.02.2025
Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։
21:26 04.02.2025
Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ոստիկանները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, սպանվել է մոտ 10 մարդ: Եվս 6-ը հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են ոստիկաններ, բժիշկներ ու փրկարարներ։ Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու […]
16:42 04.02.2025
Փետրվարի 4-ին՝ ժամը 13:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:
14:38 04.02.2025
Փետրվարի 4-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ […]
12:28 04.02.2025
Միացյալ ազգերի կազմակերպության կողմերի կլիմանական կոնֆերանսին (COP) ներկայացվել է զեկույց կլիմայական աղետների զարգացման և դրանց հետևանքների վերաբերյալ։ Փոթորիկների, տորնադոների, ջրհեղեղների, երաշտների և հրդեհների վերաբերյալ ուշագրավ փաստերը բերված են ստորև․ 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բոլոր օվկիանոսների վրա՝ բացառությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, ձևավորվեցին 5-րդ կարգի ուժգնության արևադարձային ցիկլոններ։ Օվկիանոսի տաքացման շնորհիվ ավելի շատ խոնավություն է […]
10:20 04.02.2025
Փետրվարի 3-ին, ժամը 21:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում` «Առուշանի ձոր» կոչվող տարածքի մոտակա սարալանջում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 22:59-ին: Այրվել է խոտածածկույթ։
01:31 04.02.2025
Փետրվարի 3-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:42 03.02.2025
Վաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […]
19:50 03.02.2025
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի կենտրոնական բանտից զանգվածային փախուստի հետևանքով զոհվել է մոտ 170 բանտարկյալ, երբ փողոցներում մարտեր են տեղի ունեցել «Մարտի 23-ի շարժման» ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը։ Հունվարի 27-ին փախուստի պահին բանտում գտնվել է մոտ 4400 բանտարկյալ: Պահակները փորձել են կանգնեցնել նրանց՝ կրակ […]
19:12 03.02.2025
Առնվազն 67 խաղաղ բնակիչ է զոհվել Արևմտյան Սուդանի Դարֆուր շրջանի Էլ Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի գնդակոծության հետևանքով, հայտնել է Սուդանի բանակի 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ «Գնդակոծության հետևանքով զոհվել է 67 քաղաքացի, որից 30-ը կին է, 17-ը՝ երեխա, 20-ը՝ տղամարդ»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում։ Հրամանատարության տվյալներով՝ սա Էլ Ֆաշերում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացված […]
16:06 03.02.2025
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամադու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա […]
12:12 03.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` […]
12:05 03.02.2025
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 192, քարաթափման, բնական հրդեհի, որոնողափրկարարական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 1-ական, պայթյունի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 130, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 19, […]
23:45 02.02.2025
Փետրվարի 2-ին` ժամը 16։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին հարակից սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, […]
22:58 02.02.2025
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում […]
22:37 02.02.2025
Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ ««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
19:14 02.02.2025
Փետրվարի 1-ին` ժամը 20։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության […]
18:50 02.02.2025
Փետրվարի 2-ին՝ ժամը 12:31-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ): Հրդեհը […]
17:00 02.02.2025
Սանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։ «Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ […]
15:38 02.02.2025
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «Mitsubishi» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։
13:28 02.02.2025
Երեկ՝ փետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։ Ժամը 07:30-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների […]
12:10 02.02.2025
Թուրքիայի հարավ-արևելքում միջքաղաքային ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել, հայտնում է IHA գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Գազիանթեփ նահանգի Նուրդաղը քաղաքի մոտակայքում: «Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել բեռնատարին: Բեռնատարն ու մեքենան այրվել են»,- հայտնում է գործակալությունը։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, 20 […]
11:57 02.02.2025
Փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են 65-ամյա […]