10:33 30.01.2025
Հունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […]
10:12 30.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից կարելի էր խուսափել՝ նշելով, որ ինքնաթիռը ստանդարտ ուղու վրա էր, և ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ուղղությունը։ «Ինքնաթիռը իդեալական և սովորական մոտեցում էր ցուցաբերում դեպի օդանավակայան: Ուղղաթիռը երկար ժամանակ ուղղվում էր ուղիղ դեպի այն: Գիշերը պարզկա էր, […]
09:47 30.01.2025
Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մերձակայքում գտնվող Պոտոմակ գետի տարածքում ինքնաթիռի և ուղղաթիռի վթարի զոհերի թվում փրկարարները դեռ չեն գտել ողջ մնացածների, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ չի հաջողվել ջրից հանել մեկ մարդու, ով ողջ մնացած կլիներ աղետից։ Նա նաև պարզաբանել է, որ […]
09:38 30.01.2025
Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Պոտոմակ գետը, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Ռեյգանի օդանավակայանի մոտ օդում բախվել են Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում […]
18:12 29.01.2025
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» […]
18:06 29.01.2025
Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգում Կումբհ Մելա կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 40-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։ Կումբհ Մելա հինդուական տոնախմբությունն անցկացվում է Հնդկաստանի հյուսիսում 6, 12 և 144 տարին մեկ անգամ, ինչը համընկնում է Արեգակի շուրջ Յուպիտերի մասնակի կամ ամբողջական պտույտի հետ։ Հունվարի 13-ին տոնի մեկնարկից ի վեր արդեն […]
16:26 29.01.2025
Հունվարի 29-ին, ժամը 07։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:37-ին, մարվել՝ 10։10-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներից մեկի թիթեղյա տանիքի […]
15:03 29.01.2025
Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 21 մարդ։ Այս մասին հայտնում է South Sudan Eagles Media տեղական պորտալը։ Զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու։ Եվս երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։ Վթարը տեղի է ունեցել Unity նավթահանքից օդ բարձրանալիս։
13:48 29.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության` 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու` 7, սառը […]
17:10 28.01.2025
Հունվարի 28-ին՝ ժամը 15:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի […]
16:10 28.01.2025
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Hyundai»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում […]
12:12 28.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «MAZ» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան։ […]
10:23 28.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 23։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին «TESLA» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
19:30 27.01.2025
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան բարձված է եղել մի […]
17:12 27.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող «ՌաֆԷլԳրիգ» ՍՊԸ-ն ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակներում կատարել է քարաթափման մաքրման աշխատանքներ։
15:22 27.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 13:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին: Նկուղում այրվել է կուտակած շինարարական աղբ:
13:03 27.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 257 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու` 25, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության` 14, զենք-զինամթերքի […]
11:17 27.01.2025
Հունվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Արտանիշ, Նուռնուս գյուղերում, Նորաշեն-Հնաբերդ, Վարդաղբյուր-Տաշիր և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:48 27.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 08:00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Խ․) և «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ` […]
10:23 27.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 22։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1995 թ․) և […]
10:15 27.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 17։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաշատ գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ […]
23:30 26.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։
20:28 26.01.2025
Երեկ՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ […]
20:07 26.01.2025
Կամչատկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 48 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 107 կմ հեռավորության վրա։
19:17 26.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 14։37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Իսակովի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:14: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։
18:17 26.01.2025
Թայվանում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թայնան քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 771 հազար մարդ բնակչությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
16:40 26.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։
12:55 26.01.2025
Հունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:24 26.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է […]