TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կալիֆոռնիայի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

11:10 02.02.2025

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կոնտրա Կոստա շրջանի Մարտինես քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, առնվազն վեց մարդ տուժել է, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին։ «Բնակիչներին խորհուրդ է տրվել զբաղեցնել մոտակա ապաստարանները. վեց աշխատակից տուժել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Martinez Refining Company գործարանում։ Վեց տուժածից չորսին […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:26 02.02.2025

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

01:11 02.02.2025

Փետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ […]

̰
Ֆիլադելֆիայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել է

23:26 01.02.2025

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […]

̰
Երևանում «Mitsubishi»-ն բախվել է արագաչափ սարքի համար տեղադրված երկաթե սյանը

16:55 01.02.2025

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հարությունյանը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի համար օգտագործվող երկաթե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել […]

̰
Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-ն

16:17 01.02.2025

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

̰
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին

14:00 01.02.2025

Երեկ՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ […]

̰
Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ

13:08 01.02.2025

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք։ Ինչպես հայտնում է […]

̰
Թրամփը ցավակցություն է հայտնել Ֆիլադելֆիայում ավիավթարի կապակցությամբ

09:30 01.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ցավակցությունն է հայտնել Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ «Այնքան տխուր էր տեսնել ինքնաթիռի կործանումը: Ավելի շատ անմեղ հոգի զոհվեց», – գրել է նա Truth Social-ում: Learjet 55-ը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում Ֆիլադելֆիայի Հյուսիսարևելյան օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ։

̰
Ֆիլադելֆիայում ավիավթարից զոհված աղջիկը բուժման նպատակով էր մեկնել ԱՄՆ

09:12 01.02.2025

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում ավիավթարի հետևանքով զոհված աղջիկը թռել էր ԱՄՆ՝ կենսական բուժման նպատակով, և վերադառնում էր Մեքսիկա, հայտնում է Jet Rescue Air Ambulance ինքնաթիռի սեփականատեր ընկերության ներկայացուցիչ Շայ Գոլդը։ Ընկերությունն ավելի վաղ հաստատել էր, որ օդանավը բժշկական է և հայտնել էր անձնակազմի չորս անդամի, մեկ երեխայի և ուղեկցող անձի մասին։ Ինչպես Գոլդը պատմել է հեռուստաալիքին, […]

̰
Հրապարակվել է Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

08:57 01.02.2025

Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման պահը ֆիքսել են ականատեսները։ Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը ընկնում մեծ արագությամբ և պայթում՝ ստեղծելով հսկայական հրե գնդակ: Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել ՝ ընկնելով բնակելի շենքերի վրա, որոնք հրդեհվել են։ Ինչպես հայտնում է Fox News-ը, դա Lear 55 ինքնաթիռն […]

̰
Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

08:42 01.02.2025

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի տների վրա, որոնք հրդեհվել են, հայտնում է CBS-ը։ «Արտակարգ իրավիճակների բրիգադները արձագանքում են Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունին այն բանից հետո, երբ փոքր ինքնաթիռը կործանվել է Ռուզվելտ բուլվարի և Քոթման պողոտայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Fox News-ի տվյալներով՝ խոսքը Lear 55 բժշկական ինքնաթիռի մասին է, […]

̰
ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ և տուժած

08:23 01.02.2025

Փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Maserati» մակնիշի […]

̰
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

16:34 31.01.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից (Սումատրա կղզի) 103 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

̰
Ադրբեջանում բնակելի շենքի պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել

13:35 31.01.2025

Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Խինդարխ գյուղում, որը գտնվում է Բաքվից 300 կմ հեռավորության վրա, բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է հինգ և տուժել երկու մարդ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ։ Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։ Աղջաբեդիի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։ «Ներկայումս […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:22 31.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […]

̰
Վաղատուր գյուղում այրվել է անասնակեր

12:05 31.01.2025

Հունվարի 30-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատուր գյուղի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր, և ջերմահարվել […]

̰
ՃՏՊ Վանաձոր քաղաքում

11:52 31.01.2025

Հունվարի 30-ին, ժամը 23:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2002 թ․) ճանապարհի երևեկելի հատվածում շրջվել է. ավտոճանապարհը […]

̰
ՃՏՊ Սարամեջ գյուղի խաչմերուկում

11:43 31.01.2025

Հունվարի 31-ին, ժամը 00:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի […]

̰
Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը

10:18 31.01.2025

Հունվարի 31-ին, ժամը 05։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

10:09 31.01.2025

Հունվարի 30-ին, ժամը 23:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2003 թ․), «Mercedes-Benz» […]

̰
ՃՏՊ Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին. կա տուժած

10:00 31.01.2025

Հունվարի 30-ին, ժամը 16:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1980 թ․) կողաշրջվել […]

̰
Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել է

19:30 30.01.2025

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Նամդար Գիգլոուն իր վարած «Foton» մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]

̰
Վաշինգտոնում հայտնաբերվել է ավիավթարի զոհերի ավելի քան 30 դի

17:00 30.01.2025

Վաշինգտոնում ավիավթարի վայրից դուրս են բերվել ավելի քան 30 զոհերի մարմիններ։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Ավելի քան 30 դի է դուրս բերվել Պոտոմակ գետից, որտեղ գտնվում են American Eagle Flight 5342 ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բեկորները», – հայտնում է NBC-ն։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

̰
Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ

14:00 30.01.2025

Հունվարի 29-ին, ժամը 13:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բլագոդարնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17։28-ին։ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվել է խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել […]

̰
Այրվել է խոտածածկույթ

13:44 30.01.2025

Հունվարի 29-ին, ժամը 15:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։41-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։

̰
Ալյասկայում երկրաշարժ է տեղի ունեցել

13:36 30.01.2025

ԱՄՆ Ալյասկա նահանգում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC ժամանակով 4.40-ին Նիկոլայ քաղաքից 71 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 0,1 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Հրդեհ Նավուր գյուղում

12:27 30.01.2025

Հունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ […]

̰
Հրդեհ Դդմաշեն գյուղում

11:43 30.01.2025

Հունվարի 30-ին, ժամը 04:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի առաջին փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում ռուս գեղասահորդներ ու մարզիչներ կային․ ՏԱՍՍ

11:15 30.01.2025

Վաշինգտոնի օդում կործանված ինքնաթիռում եղել են մի քանի գեղասահորդներ, զոհերի թվում կարող են լինել ծագումով ռուս մարզիչներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աշխարհի չեմպիոն Իլյա Մալինինի մենեջեր Արի Զաքարյանը։ «Մենք գիտենք, որ օդանավում եղել են մեր գեղասահորդները։ Այնտեղ եղել են ռուսական արմատներով մարզիչներ, մենք սպասում ենք պաշտոնական հայտարարության»,- ասաց Զաքարյանը: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ […]

̰
BACK_TO_TOP