TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հունաստանում տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ․ նոր տվյալներ

15:49 03.03.2021

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը Կենտրոնական Հունաստանի Լարիսա քաղաքից հյուսիս գտնվող Էլասսոնա քաղաքից 21 կիլոմետր հարավ-արևմուտք: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սկզբում այն տեղեկատվություն էր տարածել 5,9 մագնիտուդի մասին, ապա հայտնել 6,9-ի մասին: Փոխվել են նաև օջախի խորության վերաբերյալ տվյալները՝ 10-ից 2 կմ: Ըստ առկա տեղեկությունների՝ երկրաշարժը շատ ուժեղ զգացվել […]

̰
Հունաստանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:41 03.03.2021

Մարտի 3-ին Հունաստանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նրանց տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 144 հազար մարդ բնակչություն ունեցող Լարիսա քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 1 կմ խորության վրա:

̰
Մոսկվայում տղամարդը ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո

12:32 03.03.2021

Տղամարդը վայր է ընկել Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակելի շենքի 18-րդ հարկի բնակարանի պատուհանից և ողջ է մնացել: Այդ մասին մարտի 2-ին հաղորդել է մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Դեպքը տեղի է ունեցել Բելոմորսկայա փողոցում գտնվող բազմահարկ բնակելի շենքում: Տղամարդն ընկել է ձնակույտի վրա, ինչն էլ փրկել է նրա կյանքը, թեև ընկնելիս ստացել է տարբեր […]

̰

12:23 03.03.2021

Մարտի 3-ին, ժամը 07:52-ին Արմավիրի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 37 շենքի հետնամասում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տանիքից (125 քմ) մոտ 80 քմ հատված […]

̰
Գորի քաղաքում հարձակվել են Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա

12:02 03.03.2021

Գորիում հարձակվել են Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա, կոտրել ապակիները, վնասել գույքը։ Այս մասին հայտնում է apsny.ge-ն։ Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների շրջանակներում, ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ՝ 1994 թ. ծնված Գ.Կ.-ն և 1996 թ.-ին ծնված Գ.Բ.-ն: Հանցագործությունը նախատեսում է 3 տարվա ազատազրկում։ «Սա 2012-ից ի վեր […]

̰
Ճաղավանդակի փլուզման հետևանքով ուսանողներ են զոհվել. ողբերգական դեպք Բոլիվիայում

11:29 03.03.2021

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում: Էլ Ալտոյի համալսարանում, հինգերորդ հարկում հավաքված են եղել մեծ թվով ուսանողներ: Սկսվել է հրմշտոց ու հարկի պաշտպանիչ ճաղավանդակը ճնշումից փլուզվել է: Մի քանի ուսանողներ երկաթյա ճաղավանդակների հետ ընկել են 5-րդ հարկից: Հաղորդվում է 7 զոհի մասին։ Նախագահ Լուիս Արսեն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: «Մենք սպասում ենք փաստերի շուտափույթ […]

̰
Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ

22:50 02.03.2021

Այսօր՝ մարտի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Opel-ը բախվել է ծառին․ուղևորը տեղում մահացել է

20:50 02.03.2021

Այսօր՝ մարտի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով […]

̰
Վիետնամում առաքիչը փրկել է 12-րդ հարկից վայր ընկնող աղջնակին

13:59 02.03.2021

Հանոյ քաղաքում 2 տարեկան մի աղջիկ բարձրացել է պատշգամբի ճաղավանդակին, մեծ բարձրությունից կախվել, ապա ցած ընկել: Մարդիկ բղավել են, օգնություն կանչել։ Այդ պահին կայծակնային արագությամբ արձագանքել է մոտակայքում գտնված առաքիչը՝ Նգուեն Նգոկ Ման։ Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը: «Ես դուրս ցատկեցի մեքենայից, բարձրացա ցանկապատի վրա, հասա տանիք, և ինչպես պարզվեց, ես ընտրեցի ճիշտ տեղը, […]

̰
Ինդոնեզիայում հրաբուխը 5 կմ բարձրության հասնող մոխրի ամպ է առաջացրել

13:30 02.03.2021

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում գտնվող Սինաբունգ հրաբուխը երեքշաբթի օրը մոխրի ու ծխի ամպ է առաջացրել մոտ 5 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է ինդոնեզական «Կոմպաս» հրատարակությունը: Տուժածների մասին տեղեկություններ չկան, իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են մնալ խառնարանից 3 կմ հեռավորության վրա: Վերջին անգամ հրաբուխը նման ակտիվություն ցուցաբերել է 2020-ի օգոստոսին. այն ժամանակ ևս մոխրի […]

̰
Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկում «BMW»-ն բախվել է լուսացույցին, կոտրել հեռախոսային ապարատը, գովազդային վահանակը

11:07 02.03.2021

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Աթաբեկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, այնուհետև կոտրել ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսային ապարատն ու գովազդային վահանակը, ապա առաջ […]

̰
Վթար Զոլաքար գյուղում․ կան տուժածներ

09:50 02.03.2021

Մարտի 1-ին, ժամը 22։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1954 թ․) և […]

̰
Բաղրամյան պողոտայում երիտասարդ աղջիկ է վրաերթի ենթարկվել, որը հիվանդանոցում մահացել է

23:45 01.03.2021

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 30-35 տարեկան աղջիկ հետիոտնի։ Այս մասին հայտնում  է shamshyan.com–ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել […]

̰
Ծաղկահովիտ-Արթիկ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

23:27 01.03.2021

Մարտի 1-ին, ժամը 21։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գյումրի ավտոճանապարհին՝ Գեղաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1995 թ.) դուրս […]

̰
Դավթաշենում մեքենաներ են բախվել․ տուժածի վիճակը ծանր է

22:55 01.03.2021

Մարտի 1-ին` ժամը 19:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel […]

̰
Երևանում այրվել են երկու տների տանիքների կառուցատարրեր

19:45 01.03.2021

Մարտի 1-ին՝ ժամը 17։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը […]

̰
Հրդեհ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում

17:58 01.03.2021

Մարտի 1-ին՝ ժամը 17։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 17-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպքեր Ստեփանակերտում

17:22 01.03.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:45-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչներ՝ 1940թ. ծնված Ա. Բ.-ն և 1975թ. ծնված Է. Ս.-ն: Ստուգմամբ պարզվել է, որ նշված […]

̰
Հանրապետությունում գրանցվել են մահվան ելքով վրաերթեր

11:46 01.03.2021

Փետրվարի 27-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև քաղաքացիներից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. կրկնակի վրաերթի ենթարկված 66-ամյա Անուշ Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ Փետրվարի 28-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]

̰
Աշտարակի խճուղում BMW-X5-ը բախվել է երկաթե ցանկապատին և բարձրությունից ընկել ու կողաշրջվել

11:07 01.03.2021

Փետրվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Shamshyan.com-ի […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը մահացել է

11:00 01.03.2021

Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:35 28.02.2021

Փետրվարի 27-ից 28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Բազմաղբյուր գյուղում՝ 3 հա, […]

̰
Տաշքենդում անհայտ նյութից թունավորման հետևանքով 5 ուսանող է մահացել

14:29 28.02.2021

Տաշքենդում երեք բուհերի հինգ ուսանողներ, որոնք միասին են ապրել մասնավոր տներից մեկում, մահացել են անհայտ նյութից թունավորման հետևանքով։Այս մասին է հաղորդել  Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Փետրվարի 27-ին, ժամը 20.50-ին (Երեւանի ժամանակով 19.50-ին) Տաշքենդի Յունուսաբադ շրջանի առնաձնատներից մեկում հայտնաբերվել են Ուզբեկստանի մայրաքաղաքի 3 բուհերի  5 ուսանողների մարմինները: «Դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացությամբ՝ ուսանողների մահվան պատճառ է […]

̰
Հրդեհ Երևանի տներից մեկում․տան բնակչին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն

10:45 28.02.2021

Փետրվարի 28-ին, ժամը 04:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։36-ին, մարվել՝ 04։40-ին։ Երկհարկանի տան 1-ին հարկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է կահույք, ջերմահարվել՝ հյուրասենյակի […]

̰
Երևանի Ավան Առինջ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կա տուժած

00:05 28.02.2021

Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ […]

̰
Արագածոտնում բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը․ վերջինը հայտնաբերվել է վթարի վայրից 1,5 կմ հեռու՝ կողաշրջված վիճակում

23:48 27.02.2021

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են Land Rover և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Land Rover-ին բախվել է ԶԻԼ-ը և նշված ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով, ոստիկանները […]

̰
Երևանի Ավան Առինջի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

22:44 27.02.2021

Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ բնակարաններից […]

̰
Շղթայական ավտովթար Երևանում․ միմյանց է բախվել 7 մեքենա

21:15 27.02.2021

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և բեռնատար ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը […]

̰
Վերին Շեն գյուղում այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր

18:45 27.02.2021

Փետրվարի 27-ին, ժամը 13։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Շեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:45-ին, մարել՝ 16։17-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր:

̰
Հրդեհ Կոտայք գյուղի տներից մեկի տանիքում

15:50 27.02.2021

Փետրվարի 27-ին, ժամը 12։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայք գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

̰
BACK_TO_TOP