16:38 21.02.2021
Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրի վրա (Հրազդան քաղաքի մոտ) տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար, ինչի հետևանքով որոշակի խոչընդոտներ են առաջացել երթևեկության համար։
12:52 21.02.2021
Սեյսմոլոգները կիրակի օրը գրանցել են 5 մագնիտուդով երկրաշարժ Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանի մոտ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիվայի Հանրապետության Կիզիլ քաղաքից 195 կմ հյուսիս-արևելք: Օջախը տեղակայված է եղել 60 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել:
11:41 21.02.2021
Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վ. Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով […]
23:39 20.02.2021
Փետրվարի 20-ին` ժամը 19:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
21:33 20.02.2021
Փետրվարի 20-ին, ժամը 09:40-ին Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է […]
14:02 20.02.2021
Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի տներից մեկում միայնակ ապրող տարեց տղամարդու վրա հարձակվել են, դանակով հարվածել ոտքին և տնից գումար հափշտակել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 22.30-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանի ցանցը պոկել և մտել է նշված […]
11:35 20.02.2021
Հնդկաստանի Անդրա Պրադեշ նահանգի Մայլավարամ քաղաքում շաղափուկները (տերմիտ կամ սպիտակ մրջյուն) թափանցել են սնդուկ և կերել ֆերմերի կես միլիոն ռուփի խնայողությունը, հաղորդում է Newsflare- ը: Խոզաբուծությամբ զբաղվող 52-ամյա Բիժիլի Ջամալայան իր փողերը պահում էր հին երկաթե սնդուկում: Նրան հաջողվել էր կուտակել 500 հազար ռուփի (510,2 հազար ռուսական ռուբլի) գումար, որը նախատեսում էր ծախսել տուն կառուցելու […]
10:44 20.02.2021
ԱՄՆ Ալաբամա նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է 2 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Մոնթգոմերի օդանավակայանի մոտակայքում: Համաձայն տեղի արտակարգ իրավիճակների ծառայության՝ վթարվել է երկտեղանոց T-38 ինքնաթիռը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
10:27 20.02.2021
Նորիլսկի լեռնահարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել: Երկու մարդ ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից, չորսին դուրս են բերել փրկարարները, ևս երկու հոգու որոնումները շարունակվում են: Ավելի ուշ փլատակների տակից դուրս բերվածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել կոնստրուկցիաների ամրացման աշխատանքների ժամանակ: […]
18:10 19.02.2021
Այսօր Դիլիջանի ոլորաններում խոշոր վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ ծանր բեռնատար է շրջվել: Վթարի հետևանքով ոլորաններում տևական ժամանակ խցանում է առաջացել: Ներկայացնում ենք կադրեր՝ առանց մեկնաբանության:
16:36 19.02.2021
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1958 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։27-ին։ Այրվել […]
13:40 19.02.2021
Թերթերի շրջանի դատախազությունը հաղորդում է ստացել, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Թերթերի շրջանի Թալիշ գյուղի տարածքում ականի վրա պայթել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվել են ադրբեջանցիներ Բախտիյար Մահմուդովը և Էլշան Աբասովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թերթերի շրջանի դատախազությունից հայտնել են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մահմուդովն ականի վրա պայթել է, երբ դուրս է եկել […]
09:55 19.02.2021
Փետրվարի 19-ին, ժամը 02:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիդ-Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ողջի գետից դուրս են բերել Է․ Ղ․-ին (ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։
10:40 18.02.2021
Փետրվարի 18-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է տեխնիկայով բեռնված բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել […]
10:25 18.02.2021
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի՝ մի քանի շղթայական վթարների պատճառով, հայտնում է «Արմենպրես»-ը։ Մի հատվածում բախվել են 11-ից ավելի մեքենաներ, մյուս հատվածում՝ 7 մեքենա: Նշված հատվածում երթևեկությունը լիովին դադարեցված է: Հասարակական տրանսպորտը չի գործում:
23:45 17.02.2021
Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
18:30 17.02.2021
Փետրվարի 16-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։ Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 […]
16:40 17.02.2021
Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։ Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին պաշտպանության նախարարության […]
15:32 17.02.2021
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։53-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 1-ին փողոցի թիվ 36 տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։05-ին, մարել՝ 12։15-ին։ Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների […]
15:26 17.02.2021
Փետրվարի 17-ին Հունաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պատրի քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտք: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել:
14:57 17.02.2021
Փետրվարի 17-ին, ժամը 12։38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի գերեզմանատան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ առկա է ձորը սահելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:
14:10 17.02.2021
Ալթայի Հանրապետությունում ՌԴ քննչական կոմիտեի համաձայն, անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գոռնո-Ալթայսկի բնակչուհու նկատմամբ. նա ալկոհոլ օգտագործելուց հետո կրծքով կերակրել է երեխային, և վերջինս մահացել է: «Ալթայի Հանրապետությունում Ռուսաստանի քննչական կոմիտեի Գոռնո-Ալթայսկ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հանրապետության մայրաքաղաքի 32-ամյա բնակչի նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ մասի (անզգուշությամբ […]
12:57 17.02.2021
ԱՄՆ-ում առնվազն 21 մարդ է մահացել սաստիկ ցրտի պատճառով, որը պատուհասել է մի քանի նահանգի, այդ թվում՝ Տեխասին, Լուիզիանային և Կենտուկիին: Այս շրջաններում բնակելի ենթակառուցվածքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Այսպիսով, երեքշաբթի, փետրվարի 16-ի երեկոյան, մի քանի միլիոն տնային տնտեսություններ զրկվել են էլեկտրականությունից: Արձանագրվել են ձմեռային կործանարար պտտահողմեր: Որոշ շրջաններում ցուրտ եղանակի պատճառով կորոնավիրուսի դեմ […]
19:05 16.02.2021
Փետրվարի 16-ին՝ ժամը 15:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 14-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ […]
17:18 16.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 13:43-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է վագոն-տնակ՝ մոտ 27 քմ։ Հրդեհը մեկուսացվել […]
10:06 16.02.2021
Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը և ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։ […]
09:47 16.02.2021
Փետրվարի 15-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1995 թ․) դուրս է […]
23:59 15.02.2021
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
23:53 15.02.2021
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց նաև բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով մի տղամարդու հիվանդանոց է տեղափոխել։ Օպերատիվ խմբի […]
23:48 15.02.2021
Փետրվարի 15-ին, ժամը 15։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի պոչամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: