15:50 27.02.2021
Փետրվարի 27-ին, ժամը 12։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայք գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։
15:40 27.02.2021
Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել: Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ երկու եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և […]
12:11 27.02.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները փետրվարի 26-ին Սայաթ-Նովայի պողոտայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել չորս պատանիների: Նույն օրը, ժամը 19.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված պատանին հայտնել է, որ Օպերայի բակում իրեն դանակահարել են: Ոստիկանության Կենտրոնական բաժնի […]
10:51 27.02.2021
Փետրվարի 27-ին, ժամը 06։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 08։13-ին։ Այրվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինության տանիքը (մոտ 9 քմ): *** Փետրվարի 27-ին, […]
23:47 26.02.2021
Փետրվարի 26-ին, ժամը 22։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգունի գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23:44-ին։
23:27 26.02.2021
Փետրվարի 25-ից 26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2 հա, Հայանիստ գյուղում՝ 6 հա, Ազատավան գյուղում՝ 400 քմ, Սյունիքի […]
14:18 26.02.2021
Նիժնի Նովգորոդի շենքերից մեկի նկուղում պայթյուն է տեղի ունեցել: Այնտեղ սուշի բար էր: Երկու մարդ վիրավորվել է, ևս երկուսը, նախնական տվյալներով, փլատակներում են: Մեկ կին արդեն հայտնաբերվել է, և փորձում են նրան հասնել: Գրեթե 70 մարդ տարհանվել է շենքից: Տունը, ինչպես բացատրել է Նիժնի Նովգորոդի շրջանի ԱԻՆ-ի ղեկավար Վալերի Սինկովը, գազաֆիկացված չէր: ՔԿ-ը քրեական գործ […]
11:08 26.02.2021
Փետրվարի 26-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Դ․) վրաերթի է ենթարկել Գ․ Հ․-ին։ Փրկարարները տուժածին մոտեցրել են […]
23:30 25.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 25-ին` ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
22:32 25.02.2021
Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […]
22:12 25.02.2021
Անցած գիշեր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մահվան ելքով: Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերին։ 27-ամյա Մարտին Դանիելյանը «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել, գետնանցումի երկու հենապատերին, դրանց վրայով թռիչք կատարել և հարվածել «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Մեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Բախման հետևանքով […]
09:19 25.02.2021
Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […]
01:59 25.02.2021
Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Մարդատար ավտոմեքենան տապալել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկը։ Լուսանկարները’ օգտատեր Դավիթ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:
23:32 24.02.2021
Փետրվարի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, 3500 քմ, Արարատ քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, 1500 քմ, Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 […]
22:34 24.02.2021
Փետրվարի 24-ին` ժամը 17:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
20:54 24.02.2021
Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 […]
20:47 24.02.2021
Փետրվարի 24-ին, ժամը 14:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։
11:12 24.02.2021
Փետրվարի 23-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Երեկոյան ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և […]
10:49 24.02.2021
Փետրվարի 24-ին, ժամը 05:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
23:44 23.02.2021
Փետրվարի 23-ին՝ ժամը 20:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի […]
19:42 23.02.2021
Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված ուժեղ քամին այսօր ամբողջ օրը շարունակվել է՝ զգալի վնաս հասցնելով մայրաքաղաքին: Քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր: Նորակառույց տան պատուհանը պոկվել և ընկել է փողոցի երթևեկելի մասում: Արձանագրվել է նաև պատի փլուզման դեպք: Գիշերը Թբիլիսիում քամու արագությունը գերազանցել է վայրկյանում 30 մետրը, իսկ այժմ այն վայրկյանում 20-25 մետր է: «Քաղաքային […]
17:37 23.02.2021
Փետրվարի 23-ին՝ ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «FORD» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1988 թ․) […]
14:14 23.02.2021
«Այս պահին զանգվածային հարձակում է իրականացվում «Վրացական երազանքի սոցցանցերի էջերի և կայքերի, ինչպես նաև պետական գերատեսչությունների կայքերի վրա»,- երեքշաբթի օրը հատուկ ճեպազրույցում ասաց Մդինարաձեն: Իշխող կուսակցությունը կարծում է, որ հաքերային հարձակումը «այն ծրագրի մի մասն է, որն այսօր նեոբոլշևիկները չեն կարողանում իրականացնել»: Նա հույս է հայտնել, որ հետաքննող մարմինները շուտով կպարզեն մանրամասները:
23:51 22.02.2021
Փետրվարի 22-ին՝ ժամը 20:03-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավտոկայանի Բանավան թաղամասի տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել […]
23:40 22.02.2021
Թբիլիսյան խճուղու 29/13 հասցեի դիմաց այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում բախվել են Opel Zafira-ն եւ ВАЗ 2345 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, ВАЗ–ը կողաշրջվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
15:58 22.02.2021
ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա զինված խմբի հարձակման ժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատտանասիոն սպանվել է։ Այս մասին հայտնել է Կոնգոլի Actualite լրատվական պորտալը։ Հարձակումը կատարվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ավտոմեքենաների շարասյան վրա Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքի շրջանում, նշում է պորտալը: Երկու մեքենաներ ընկել են դարան, որը կազմակերպել են անհայտ անձինք։ Նրանց նպատակը […]
15:37 22.02.2021
Առնվազն 49 սև դելֆին է ափ դուրս եկել Նոր Զելանդիայի Գոլդեն Բեյ քաղաքում: Նրանցից ինը մահացել են, հայտնում է Radio New Zealand-ը: 40 կենդանի ողջ է մնացել: Դելֆիններին օգնություն են ցուցաբերում շուրջ 65 կամավորներ: Մարդիկ պատրաստվում են նրանց ջրի մեջ ուղարկել, երբ մակընթացությունը սկսվի: Նավակների վրա հատուկ անձինք կհետևեն կենդանիներին մինչև մթնելը: Կամավորներից ոմանք գիշերը […]
13:00 22.02.2021
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ՝ Երևանի Սարալանջի փողոցում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի որոշ վայ վարորդներ չխանգարեն օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհին քարաթափման հետևանքով կուտակված քարերն ու հողաշերտը։ Ֆոտոլրագրողը հայտնում […]
12:49 22.02.2021
Միջերկրական ծովում՝ Իսրայելի ափերի մոտ, նավթի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով ափամերձ գծի 150 կմ-ն աղտոտվել է, իսկ կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված, սատկել են: Երկրի էկոլոգիայի նախարարությունը հայտարարել է բնապահպանական աղետի մասին, հաղորդում է Euronews- ը: Նախնական տվյալներով՝ արտահոսքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Իսրայելի առափնյա ջրերի մոտակայքում գտնվող նավից: Երկրի […]
09:47 22.02.2021
Փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elison» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» […]