TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Նեշվիլում երեկ տեղի ունեցած պայթյունի վայրում մարդու մարմնամասեր են հայտնաբերվել

12:19 26.12.2020

Երեկ հզոր պայթյուն էր որոտացել ԱՄՆ Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում: Համաձայն նախնական տվյալների՝ պայթյունի վայրում իրավապահ մարմինները հայտնաբերել են մարդու մնացորդներ: Վիրավորվել է 3 մարդ: Ըստ տեղի ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել կանխամտածված գործողությունների հետևանքով: Պայթել է ֆուրգոն: Նշվում է, որ պայթյունը հանգեցրել է կապի զանգվածային խափանումների, ինչի հետևանքով անջատվել է ոստիկանության արտակարգ օգնության համակարգը: […]

̰
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 221015–ը. կա 4 վիրավոր

23:04 25.12.2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում Մեծամորի վարչական տարածքում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արայիկ Հակոբյանի վարած ВАЗ 221015 մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Եղիազար Մելիքյանի վարած […]

̰
Հրդեհ Մրգաշատ գյուղում

19:21 25.12.2020

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11։55-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել՝ 16:04-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 140 […]

̰
Սպանության մեղադրանքով դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Շիրակամուտ գյուղում

18:15 25.12.2020

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Պ.-ն, որը դեկտեմբերի 14-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր որպես ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանություն) մեղադրանքով դատաքննությունից խուսափող ամբաստանյալ: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազություն և […]

̰
ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է սևամորթ տղամարդու

13:43 25.12.2020

Ամերիկյան Կոլումբուս քաղաքում ոստիկանը գնդակահարել է սևամորթ անզեն տղամարդու, նրան հեռացրել են, իսկ տեղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել, հայտնում է CNN- ը: Հաղորդվում է, որ ոստիկանին զանգահարել է հարևաններից մեկը, որը հայտնել է ավտոտնակից մեքենայի շարժիչի աղմուկի մասին: Երբ ոստիկանը հասել է դեպքի վայր, տեսել է, որ ավտոտնակներից մեկի մուտքը բաց է: Այնտեղից նրա […]

̰
Լոռու մարզում «Գազել»-ը զառիվայրից ընկել է երկաթգծերի հարակից տարածքում

11:53 25.12.2020

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում՝ ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում: Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը` ուշադությունը շեղելով իր բջջային հեռախոսին: Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական […]

̰
Շիրակի փողոցում վթար է տեղի ունեցել․ կա զոհ

22:50 24.12.2020

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Honda […]

̰
Արմավիրում տղամարդու են սպանել ու դին այրել․ տեղի ոստիկանների բացահայտումը

18:30 24.12.2020

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։ Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության […]

̰
ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

17:56 24.12.2020

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։43-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

21:23 23.12.2020

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են […]

̰
Հրդեհ Ծերենցի փողոցում․ այրվել են ավտոմեքենաներ

16:47 23.12.2020

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 7ա շենքի բակում այրվում է չշահագործվող ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։36-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել են «Lincoln» մակնիշի չշահագործվող 3 ավտոմեքենաներ։

̰
Ինքնաթիռի ուղևորը լռել է կորոնավիրուսի ախտանշանների մասին և վարակել իրեն փրկող բժշկին

15:40 23.12.2020

Ինքնաթիռի ուղևորը լռել է կորոնավիրուսի ախտանշանների մասին՝ նախքան United Airlines-ի ինքնաթիռ նստելը և վարակել է բժշկին, որը ստիպված էր նրան վերակենդանացնել թռիչքի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը: Ըստ թերթի՝ Լոս Անջելեսից 69-ամյա Իսայաս Էրնանդեսը հանկարծակի ինքնաթիռում վատ է զգացել ու դադարել է շնչել: Այնուհետև առաջին բուժօգնության հմտություններ ունեցող երեք ուղեկիցներ փորձել են փրկել նրա կյանքը, […]

̰
Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում. Հենրիխ Մխիթարյան

15:20 23.12.2020

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել։ «Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս: Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի […]

̰
Մակրոնը մեկնաբանել է ոստիկանների սպանությունը երկրի կենտրոնում

14:43 23.12.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է երկրի կենտրոնական մասում գտնվող Պյուի դե Դոմի բաժանմունքի ոստիկանների սպանության դրաման, ասելով, որ ազգը կիսում է նրանց ընտանիքների վիշտը։ «Նրանք միջամտեցին Պյուիդե Դոմում ընտանեկան բռնության զոհ դարձած մի կնոջ փրկելու համար, երեք ոստիկան սպանվեց և չորրորդը վիրավորվեց: Մեզ պաշտպանելու համար մեր իրավապահ ուժերը կյանքի վտանգի են ենթարկում: Նրանք մեր […]

̰
Վթար Շիրակի մարզում. կա 4 տուժած

12:35 23.12.2020

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի 112-րդ կիլոմետրին՝ Շիրակի մարզի Բենիամին գյուղի հատվածում: Բախվել են «Վազ 21-15» և «Օփել» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքում 4 մարդ է տուժել: Երկու մեքենաների վարորդները և «Օփելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանությունից Shantnews-ին փոխանցել են, որ վթարի […]

̰
Աբելյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes C 200»-ը և «Opel Astra G»-ն, վերջինս բռնկվել է

10:26 23.12.2020

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 200» (վարորդ` Արայիկ Ա.) և «Opel Astra G» […]

̰
Վթար Շիրակի մարզում․ բախվել են «ՎԱԶ 21-09» և Opel մակնիշի մեքենաները

20:23 22.12.2020

Այսօր ժամը 18-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Արմավիր ճանապարհին՝ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի հատվածում։ Բախվել են «ՎԱԶ 21-09» և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վնասվել է «ՎԱԶ 21-09»-ի դիմային հատվածը, և Opel-ի դիմապակին։   Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության ջոկատը։ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից SHANTNEWS.am-ին փոխանցել են, որ փրկարարները հոսանքազրկել […]

̰
Ողբերգական պատահար Ֆրանսիայի առաջնության «Լորյան»–«Ռեն» հանդիպումից հետո

15:36 22.12.2020

Ֆրանսիայի Լիգա 1-ի «Լորյան» – «Ռեն» հանդիպումից հետո ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հանդիպման ավարտից մոտ տաս րոպե անց մեծ լուսարձակը, որն օգտագործվում էր խաղադաշտի խոտածածկը լուսավորելու համար, ընկել է 38-ամյա աշխատակցի վրա: Նա հասցրել է ձայն հանել, որը լսել են գործընկերները: Նրանք շտապել են տուժածի մոտ և փորձել են դուրս բերել լուսարձակի տակից: Սկզբում […]

̰
Սպանություն Արտաշատում․ տեղի ոստիկանների բացահայտումը

12:21 22.12.2020

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանություն է զանգահարել Արտաշատի Մարքսի փողոցի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, թե տանը հյուր ունի, որն արդեն 20 րոպե ոչ մի ազդակի չի արձագանքում, ենթադրում է, որ մահացել է: Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված հասցե: Ոստիկանները տեղ են հասնում բժիշկների հետ միասին. տղամարդն ահազանգել էր […]

̰
Փլուզում Արցախի Իվանյան համայնքում

11:06 22.12.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ լուսադեմին՝ ժամը 07:32-ին, Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին: Նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը: Փրկարարները […]

̰
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ

10:10 22.12.2020

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ն․, ծնված 1982 թ.) դուրս […]

̰
Մասիսում «Ford Transit»-ն ընկել է ջրատարը․ կա զոհ

09:44 22.12.2020

Դեկտեմբերի 22-ին, ժամը 01։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ […]

̰
Հավայան կղզիներում հրաբուխ է ժայթքել, որի հետևանքով 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:35 21.12.2020

Հավայան կղզիներում սկսվել է Կիլաուեա հրաբխի ժայթքումը ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը ։ Կիլաուեա հրաբուխը Հավայան կղզիներում ամենամեծ եւ ակտիվ հրաբուխներից մեկն է: HVO հրաբխային աստղադիտարանը շարունակում է հետեւել հրաբխին, քանի որ ժայթքման պատճառով իրավիճակը սրընթաց է զարգանում: Ժայթքումը 4,4 մագնիտուդով երկրաշարժ է առաջացրել։ Սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Video of the […]

̰
Փլուզում Եղեգիս գյուղի չգործող դպրոցում․ կա զոհ

20:07 21.12.2020

Դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է 2-րդ հարկի ներքին […]

̰
81-ամյա ուղևորը մահացել է, վարորդները և 1 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

15:44 21.12.2020

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 81-ամյա ուղևոր Կալիփսիկ Գափեյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագենի» 35-ամյա վարորդը, «Օպելի» 38-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն։

̰
Անցած շաբաթ գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

12:10 21.12.2020

Դեկտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 44, քարաթափման 2, ինքնասպանության փորձի 10 դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 119 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել […]

̰
Մահվան ելքով վրաերթ Էջմիածին-Մարգարա ճանապարհին

11:30 21.12.2020

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 07.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Ալեքսեյ Խաչատուրովին, որը տեղում մահացել է: «Ֆորդի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Վայքում բռնկված հրդեհը 570 հակ անասնակեր է ոչնչացրել

10:00 21.12.2020

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16։02-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Իսրայել Օրու փողոցում այրվում են տուն և տանը հարակից անասնագոմը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իսրայել Օրու փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող չբնակեցված կիսակառույց տան առաջին հարկում այրվում […]

̰
Երևանի տներից մեկի բակում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մեքենա այրվել է, ևս մեկը՝ ջերմահարվել

09:46 21.12.2020

Դեկտեմբերի 21-ին, ժամը 04:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան և Արարատյան փողոցների խաչմերուկում այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։34-ին, մարվել՝ […]

̰
Կոտայքի մարզում Opel-ը մխրճվել է բենզատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

22:38 20.12.2020

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, 37-ամյա Սոս Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բենզատարի հետնամասի մեջ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]

̰
BACK_TO_TOP