TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

53-ամյա տղամարդու դանակահարություն Իջևանում․ տեղի ոստիկանների բացահայտումը

17:13 30.12.2020

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11։45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Անկախության փողոցում դանակահարություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ Անկախության փողոցում բնակվող երկու տղամարդ վիճել են իրար հետ, ինչն ավարտվել է մյուսի դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեց նաև նրանց ինքնությունը։ Դեպքից ժամեր անց 32-ամյա կասկածյալը հայտնաբերվեց։ Վնասվածք կար նաև նրա […]

̰
Եմենի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել նոր կառավարության ժամանման պահին. կան զոհեր ու վիրավորեր

14:58 30.12.2020

Ադենի օդանավակայանում (Եմեն) հզոր պայթյուն է որոտացել նոր կառավարության ժամանման պահին։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է աղբյուրը, կան զոհեր ու վիրավորներ: Կառավարության անդամները չեն տուժել:  

̰
Վթար Արաքս-Սարդարապատ ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

12:00 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին` ժամը 01.00-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդ Էդգար Կոստանյանը մահացել է, իսկ 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Վթար Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

09:46 30.12.2020

Դեկտեմբերի 29-ին` ժամը 23:05-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ռազմիկ Պ․, ծնված 1978 թ.) և «Toyota RAV4» […]

̰
Խորվաթիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

22:36 29.12.2020

Խորվաթիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում են ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Վեց զոհերի մասին տեղեկատվությունը հաստատել է լրագրողներին Խորվաթիայի վետերանների գործերի նախարար Տոմո Մեդվեդը: Նշվում է, որ ևս մեկ տուժած ծանր վիճակում պայքարում է կյանքի համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին), […]

̰
Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենայի ձորն ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել

21:22 29.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար­հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Դիլիջանի ոստիկանները փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք են բացահայտել

17:56 29.12.2020

Դեկտեմբերի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ փայտանյութի ապօրինի տեղափոխման հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 8-ի սահմաններում ոստիկանները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Իջևան քաղաքի 45-ամյա բնակչի կողահատ տախտակներով բեռնված «ԳԱԶ-3302» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել Իջևանից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է […]

̰
Խորվաթիայում տեղի է ունեցել 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ. ТАСС

17:05 29.12.2020

Խորվաթիայում այսօր գրանցվել է 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 46 կմ հարավ-արևելք (բնակչությունը մոտ 698 հազար մարդ) և Բոսնիայի Բանյա Լուկա քաղաքից (բնակչություն՝ 150 հազար մարդ) 100 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա, նախկինում հաղորդվել էր 10 կմ: Ինչպես հաղորդում […]

̰
Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան զոհեր

11:15 29.12.2020

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար­հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել […]

̰
Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

20:51 28.12.2020

Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20։15-ին։

̰
ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

16:36 28.12.2020

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi iO» (վարորդ՝ Էդգար Ս․, ծնված 1990 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են […]

̰
Հրդեհ Բերդավան գյուղում

16:09 28.12.2020

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։56-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 20-րդ փողոցում այրվում է տուն․ ներսում կա տարեց քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Բերդավանի հենակետի […]

̰
Վրաերթի ենթարկված 9-ամյա երեխան մահացել է

14:36 28.12.2020

Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին` ժամը 13։30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին  մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի

13:29 28.12.2020

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Անի-Աղին հատվածում, Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից։ «Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի ժամանեց 1 ժամ ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է […]

̰
Բագրատունյաց փողոցում քաղաքացուն վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

12:05 28.12.2020

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդը՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, նա ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։ Քննությունը շարունակվում է։

̰
Անցած շաբաթ գրանցվել է 369 դեպք, որից 143-ն՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

10:50 28.12.2020

Դեկտեմբերի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 143-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 55, փլուզման 2, մերկասառույցի 4, ինքնասպանության փորձի 13 դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 127 կենցաղային կանչ. տուժել է 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 […]

̰
Հրդեհ Սարի Թաղի տներից մեկի բակում՝ փայտամշակման արտադրամասում

10:44 28.12.2020

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 02:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 8-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ […]

̰
Օշականում մեքենա է այրվել

09:36 28.12.2020

Դեկտեմբերի 27-ին, ժամը 23։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքից Օշական գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28-ին, ժամը 00:15-ին, մարվել` 00:24-ին: Օշական գյուղի Դպրոցականների փողոցում այրվել է «Lada 2114» մակնիշի ավտոմեքենա. […]

̰
Վարդաքար գյուղում հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել բնակելի տան տանիքում բռնկված հրդեհը

20:13 27.12.2020

Դեկտեմբերի 27-ին, ժամը 13։38-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաքար գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել՝ 16:36-ին: Այրվել են գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը և տանիքում կուտակած անասնակեր […]

̰
Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի. մեկը մահացել է, մյուսի կյանքի համար բժիշկները պայքարում են. shamshyan.com

18:31 27.12.2020

Այսօր Երևանում ժամը 13:30-ի սահմաններում 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է […]

̰
Օրենբուրգում Անմար կրակը մարած երեխաների մայրը կտուգանվի

17:40 27.12.2020

Ոստիկանությունը վարչական գործ է հարուցել Օրենբուրգի բնակչուհու դեմ. նրա երեխաներն իր ներկայությամբ ձյան միջոցով մարել են Անմար կրակը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Օրենբուրգի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը: Դեկտեմբերի 26-ին Օրենբուրգի Հաղթանակի պողոտայում գտնվող հուշահամալիրում կնոջ ներկայությամբ երեխաները մարել են կրակը: Կառույցից հայտնել են, որ մոր համար կազմվել է վարչական արձանագրություն անչափահասների պահելու և […]

̰
100 կմ / ժ արագությամբ «Բելլա» փոթորիկը հասել է Բելգիա և Ֆրանսիա

17:23 27.12.2020

«Բելլա» փոթորիկը Բրիտանական կղզիներից հասել է Բելգիա: Գրում է «Ինտերֆաքս» -ը: Երկրի տարբեր շրջաններում, ներառյալ Բրյուսելում, քամու ուժգնությունը հասնում է 80-100 կմ / ժամի: Ափին քամու արագությունը հասնում է 120 կմ / ժամի: Բելգիայում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան: Բրյուսելում քամու պատճառով այգիներն ու անտառային տարածքները փակ են այցելությունների համար: Փոթորիկը հասել է նաև Ֆրանսիա: […]

̰
Թուրքիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:05 27.12.2020

6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է շուրջ 5,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

̰
Եգիպտոսի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

20:40 26.12.2020

Եգիպտոսի Կալյուբիա նահանգում կորոնավիրուսից բուժվող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է առնվազն 7, վիրավորվել՝ 5 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության մեքենաներ: Մի քանի հիվանդի հաջողվել է փրկվել: Տեղի ունեցածի կապակցությամբ կատարվում է […]

̰
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում հրդեհվել է տան ձեղնահարկը

20:00 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնակերտ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնակերտ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի ձեղնահարկում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 13։17-ին։ Այրվել են ձեղնահարկի առաստաղը (մոտ 50 քմ) […]

̰
Արծվանիստ գյուղում տանիքում բռնկված հրդեհից 200 հակ անասնակեր է այրվել

18:45 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 14։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի գյուղապետարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը […]

̰
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել․ տուժածներ չկան

18:00 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 15-րդ փողոցի թիվ 49 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:29-ին, մարել՝ 15:34-ին։  Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Գոհար Կ․) սրահը […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին․ կան տուժածներ

16:44 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի ներսում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Գետիկ գյուղում այրվել է մթերային խանութ

14:55 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին, ժամը 10:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է մթերային խանութ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։23-ին, մարել՝ 12։04-ին։ Այրվել է տան բակում գտնվող խանութը (մոտ 40 քմ): […]

̰
ԿԱՀ-ում զինված հարձակման արդյունքում ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել

14:00 26.12.2020

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում անհայտ զինյալների հետ բախման ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի երեք խաղաղապահ, ևս երկուսը վիրավորվել է: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դուժարիկի հայտարարությունը: «Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է անհայտ զինված անձանց հարձակումները ԿԱՀ ազգային պաշտպանության ուժերի և ԿԱՀ-ում ՄԱԿ-ի կայունացման բազմապրոֆիլային համալիր առաքելության խաղաղապահների վրա Դեկոայում […]

̰
BACK_TO_TOP