TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Իջևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 30 մ սահել է դեպի ձորը և մխրճվել ծառերի մեջ․վարորդը տեղում մահացել է

11:30 03.01.2021

Հունվարի 2-ին, ժամը 23:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին  «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիշե Մ․, […]

̰
Գեղարքունիքի մարզում 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ

21:49 02.01.2021

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Արգիշտի Մինասյանը Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում՝ քարերի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Մինասյանն ու […]

̰
Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ կենտրոնը տոնական օրերին ստացել է 600 ահազանգ

19:55 02.01.2021

2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 2-ի ժամը 18:00-ի  դրությամբ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն քաղաքացիներից  ստացվել  է 600 ահազանգ:Մեծ մասը եղել է տեղեկատվական բնույթի, քաղաքացիները հետաքրքրվել են ճանապարհների վիճակից: «Դեկտեմբերի 31-ին ստացել ենք երկու կանչ, մեր ջոկատները  ահազանգով մեկնել են դեպքի վայրեր,բայց, բարեբախտաբար, հրդեհի բռնկումներ չեն եղել, մի զանգ էլ ստացել ենք […]

̰
Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորում ․ կա զոհ և վիրավորներ 

18:30 02.01.2021

Այսօր , հունվարի 2-ին,Ժամը 15:50-ի սահմաններում, Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ օպերատիվորեն […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում

16:50 02.01.2021

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում հայտնաբերել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության Զոլսկի շրջանի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռազմիկ Շ․-ն։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Աֆղանստանում ազատել են գրոհայինների կողմից առևանգված ավտոբուսի ուղևորներին

16:16 02.01.2021

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում հունվարի 2-ին ոստիկանությունը կարողացել է անվտանգ ազատել զինյալների կողմից առևանգված ավտոբուսի ուղևորներին և վարորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բասիր Ռասուլիին: Նրա խոսքով՝ ազատ են արձակվել 15 ուղևորներ, այդ թվում չորս կին և մեկ երեխա, ինչպես նաև ծայրահեղականների կողմից առավոտյան առևանգված […]

̰
Գավառի ոստիկանները բացահայտել են 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

15:59 02.01.2021

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով տուժածն ու 22-ամյա մի երիտասարդ վիճաբանել են։ Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով մեկ […]

̰
Կրակել էր գազային ատրճանակից․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

14:40 02.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 16.00-ին, Ֆանարջյան փողոցում վիճաբանության և կրակոցի ձայն էր լսվել։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողը պահակակետ էր հրավիրել 56-ամյա մի տղամարդու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ին Ազատության պողոտայից Ֆանարջյան փողոցն ընկած ճանապարհահատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում 56-ամյա տղամարդը վիճաբանել էր ծանոթի հետ, […]

̰
Մահվան ելքով պատահար Թեղուտ-Շնող ճանապարհին

14:07 02.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թեղուտ-Շնող ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շուրջ 9 մետր գլորվելով հայտնվել ձորակում․ 23-ամյա վարորդ Գևորգ Մախմուդյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
Շմոլ գազի թունավորումից Բոսնիայում ութ ուսանող է մահացել

13:44 02.01.2021

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմուտքում Ամանորի նախաշեմին ութ երիտասարդ է մահացել շմոլ գազի թունավորումից: Այս մասին ուրբաթ՝ հունվարի 1-ին, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ երիտասարդները հավաքվել էին Տրիբիստովոյի տնակում՝ մայրաքաղաքից մոտ 150 կիլոմետր հարավ-արևմուտք, Ամանորի խնջույքի համար: Նրանք 18-ից 20 տարեկան էին: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, միջադեպի պատճառը, հավանաբար, կաթսայից գազի արտահոսքն է եղել: Սոցցանցի […]

̰
Քասախ գյուղում այրվել է վագոն-տնակ

13:29 02.01.2021

Հունվարի 2-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Մուշ թաղամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քասախ գյուղի Մուշ թաղամասի Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի […]

̰
Երևանում Porsche Panamera-ն բախվել է ծառին

11:33 02.01.2021

Հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հարվածից ծառը մի քանի տեղից կոտրվել է: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի […]

̰
Դարակերտ գյուղում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

23:31 01.01.2021

Հունվարի 1-ին` ժամը 20:15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1987 թ․) և «ՎԱԶ-2106» մակնիշների […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են երկհարկանի տանը բռնկված հրդեհը

21:15 01.01.2021

Հունվարի 1-ին` ժամը 13։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյակերտ գյուղի Գ․ Լուսավորչի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյակերտ գյուղի Գ․ Լուսավորչի փողոցի թիվ 8 երկհարկանի տան ննջասենյակում: Հրշեջ-փրկարարները հրդեհը […]

̰
Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի բնակիչ է տուժել. News.am

19:28 01.01.2021

Ղարաբաղի Ֆիզուլու շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի մի քաղաքացի, որի երկու ոտքերը անդամահատել են: «2021 թ. հունվարի 1-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բաբաև Զաբիլ Գաբիլօղլուն (ծնվ. 1981 թ.) վիրավորվել է օկուպացիայից ազատագրված Ֆիզուլու շրջանի հակաօդային ականի պայթյունից, արդյունքում նա ծանր վիրավորվել է, և նրա երկու ոտքերը անդամահատել են»,- ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի եւ […]

̰
Հրդեհ շենքի տանիքում

19:15 01.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 13։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահսուվարյան փողոցի թիվ 8ա շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ թիվ […]

̰
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ կցորդիչով բեռնատարը հայտնվել է ձորում

18:55 01.01.2021

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ժամը 14։40-ի սահմաններում Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Դավուդ Հեյդարինը, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, սահել մոտ 50 մետր դեպի ձորը, ինչի հետևանքով կցորդիչը պոկվել է ավտոմեքենայից և մոտ 300 մետր գլորվել, […]

̰
Մոսկվայի մետրոյի կայարանում ռելսերի վրա ընկնելու հետևանքով մի կին է մահացել

18:40 01.01.2021

Մոսկվայի մետրոյի «Կոտելնիկի» կայարանի ռելսերի վրա մի կին է ընկել: Նա մահացել է: ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը: «Անհայտ պատճառով կինն ընկել է «Կոտելնիկի» կայարանի ռելսերի վրա: Գնացքի երթևեկությունը դադարեցվել է, նրան դուրս են բերել, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը», – ասել է գործակալության զրուցակիցը:

̰
Վարորդը դիմել է փախուստի. մանրամասներ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:00 01.01.2021

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ 07։36-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի  պատճառ դարձած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը  դեպքի վայրից դիմել է […]

̰
Արմավիրում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

14:53 01.01.2021

Հունվարի 1-ին` ժամը 12:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսակովի փողոցի տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 12։24-ին։ Այրվել […]

̰
Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում

12:23 01.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 04։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04։58-ին, մարել՝ 05։12-ին։ Բնակարանի խոհանոցում և փակ պատշգամբում այրվել […]

̰
Հաղարծին գյուղում այրվել է մոտ 18 տոննա անասնակեր

12:12 01.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 01։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 00։50-ին, մարել՝ 05։20-ին։ Հաղարծին գյուղի 10-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքում այրվել է մոտ 18 […]

̰
Վթար Երևան-Երասխ ավտոճա­նա­պարհին․ կա տուժած

11:43 01.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթից Մասիս քաղաք տա­նող ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճա­նա­պարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2108» և անհայտ մակնիշի ավտոմեքենաները: […]

̰
Հրդեհ Դիլիջանի հյուրատներից մեկում

10:34 01.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 05։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է հյուրատուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։27-ին, մարել՝ 06։40-ին։ Այրվել է Կամոյի փողոցում գտնվող հյուրատան շոգեբաղնիքի փայտյա երեսպատումը (30 քմ):

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մթերային կրպակում բռնկված հրդեհը

10:26 01.01.2021

Հունվարի 1-ին, ժամը 00։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող բանջարեղենի կրպակից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 00։57-ին, մարել՝ 01։17-ին։ Պարզվել է, որ մասամբ այրվել է մթերային […]

̰
Հրդեհ Սիլիկյան թաղամասում․ տուժածներ չկան

17:55 31.12.2020

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։11-ին, մարվել՝ 12:40-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 130 քմ)։ Այս մասին […]

̰
Ավտովթար Գյումրիում, ուժեղ բախման հետևանքով մոսկվիչը կողաշրջվել է

17:36 31.12.2020

Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ավտովթար է տեղի ունեցել: Շրջանաձև երթևեկության հատված մուտք գործելիս՝ միմյանց են բախվել«Մերսեդես» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Մոսկվիչ»-ը կողաշրջվել է: Երկու մեքենաներն էլ էականորեն վնասվել են, վարորդները չեն տուժել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:

̰
Հրդեհ Փարաքարի փայտամշակման արտադրամասերից մեկում

11:33 31.12.2020

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 05:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում գտնվող փայտամշակման արտադրամասում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարաքար գյուղի Նաիրի […]

̰
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա՝ երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել

00:00 31.12.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ […]

̰
Բնակարանային գողություններ Կոտայքի մարզում․ խումբը հայտնաբերվել ու ձերբակալվել է

18:14 30.12.2020

Սեպտեմբերի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրվեժի իր տնից գողություն են արել։ Հափշտակել էին տարբեր ապրանքներ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրել էր անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Բնակարանային գողությունների վերաբերյալ գրեթե ամեն ամիս ստացվում էին ահազանգեր։ Գողություններ էին անում Ջրվեժի, Առինջի և Ավանի առանձնատներից։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:

̰
BACK_TO_TOP