TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

00:35 10.10.2020

Հոկտեմբերի 9-ին`ժամը 20:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գևորգ Ո․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Գևորգ Խ․) մակնիշի ավտոմեքենաները: […]

̰
Շիրակի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու  «ԳԱԶել»-ը, վերջինն էլ կողաշրջվել է և բախվել այլ մեքենայի

21:13 09.10.2020

Հոկտեմբերի 9-ին` ժամը 13:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի փակուղու տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շիրակի փողոցի փակուղու […]

̰
Վթար Աշտարակի կամրջի մոտ․ կա երկու զոհ

09:12 09.10.2020

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06:52-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7000 քմ տարածքում բռնկված հրդեհները

08:22 09.10.2020

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7000 քմ։

̰
Սա հրաբխի ժայթքում չէ, այլ ռազմական պահեստների պայթյուն ու հրդեհ Ռյազանի մարզում

12:30 08.10.2020

ՌԴ Ռյազանի մարզի ռազմական պահեստներում բռնկված հրդեհները շարունակվում են, հարակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հրդեհի տեսագրությունը հրապարակել է NEXTA Live-ի տելեգրամյան ալիքը: «Սա հրաբխի ժայթքում չէ, այլ ռազմական պահեստների պայթյուն Ռյազանի մարզում: Այժմ այնտեղ արտակարգ ռեժիմ է մտցվել», – նշվում է տեսանյութին կից։ Հրդեհը բռնկվել է շահագործումից հանված զինամթերքի պահեստում։ Պայթյունների հետևանքով վիրավորվել […]

̰
Սուր աղիքային ինֆեկցիայով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 20 երեխա․ Shamshyan.com

08:47 08.10.2020

Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժնի օպերատիվ խմբերը՝ անչափահասների գործերով […]

̰
Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

17:15 07.10.2020

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մարվել […]

̰
Հրդեհ Բեյրութի և Խորենացու փողոցների խաչմերուկում․ լուսացույց է ջերմահարվել

11:04 07.10.2020

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 06։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Սարգսյան փողոցի մոտակայքում այրվում է էլեկտրական սյուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։27-ին, մարվել՝ 06։40-ին։ Պարզվել է, որ Բեյրութի և Մ․ Խորենացու փողոցների խաչմերուկում այրվել են էլեկտրական սյան […]

̰
Ռուբինյանց փողոցում բախվել են «Lada»-ն և «Mercedes C»-ն․ կան տուժածներ

09:52 07.10.2020

Հոկտեմբերի 7-ին` ժամը 01:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների […]

̰
Լեռնավանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ժայռից երկաթուղային գծերի վրա

14:25 06.10.2020

Լոռու մարզում արձանագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից շահագործվող երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցի ընկնելու հերթական միջադեպը: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ից։ Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, M6 ավտոճանապարհին, եղանակային վատ պայմաններում Լեռնավան գյուղի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ժայռից` Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա: […]

̰
Սարավան-Զանգեր հատվածում մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել

10:46 06.10.2020

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00։09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Լյովա Ս․) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 154-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարարները […]

̰
Հզոր պայթյուն է որոտացել Լիբիայի մայրաքաղաքի մերձակայքում

15:16 05.10.2020

Հզոր պայթյուն է որոտացել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում, ենթադրաբար՝ զինամթերքի պահեստում: Հայտնում է ՏԱՍՍ-ը: Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել Տրիպոլիից արևմուտք գտնվող Ջանզուր շրջանում: Այնտեղ է տեղակայված զինված խմբավորումներից մեկի զենքի ու զինամթերքի պահեստը: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Լիբիայում շարունակվում է Թուրքիայի կողմից աջակցություն վայելող, Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող […]

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ

14:19 05.10.2020

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարո Դ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Չինաստանում բեռնատարը մխրճվել է շուկայի մեջ. կա 6 զոհ

12:44 05.10.2020

Չինաստանի Գանսու նահանգում բեռնատարը մխրճվել է գյուղատնտեսական շուկայի մեջ: Միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Չաբուժեն գյուղի մոտակայքում: Դեռ պարզ չէ, թե վարորդն ինչու է կորցրել բեռնատարի կառավարումը: Տեղի իշխանությունները պարզում են դեպքի հանգամանքները: 14 տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ

12:28 05.10.2020

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 104 հրդեհի, երկու փլուզման, երկու պայթյունի, չորս դիակի հայտնաբերման, վեց ինքնասպանության փորձի, 21 օձի հայտնաբերման դեպք, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127  կենցաղային կանչ. տուժել է 116 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.3 հա տարածքում բռնկված հրդեհները

08:44 05.10.2020

Հոկտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական տարածքում՝ 500 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 4000 քմ, Սիս գյուղում՝ 2000 քմ, Բուրաստան գյուղում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 500 քմ, […]

̰
«Շենգավիթ» ԲԿ-ի նկուղային հարկում բռնկված հրդեհը մարված է

23:46 04.10.2020

Հոկտեմբերի 4-ին` ժամը 19:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ […]

̰
«Շենգավիթ» ԲԿ-ի նկուղային հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

20:08 04.10.2020

Հոկտեմբերի 4-ին` ժամը 19:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ […]

̰
Պայթյուն Գյումրիի Ռուսթավելի փողոցի տներից մեկում․ կա 1 զոհ

19:48 04.10.2020

Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Ռուսթավելի փողոցի 91 տանը։ Կանչով դեպքի վայր մեկնած շտապօգնության բրիգադը հայտնաբերել է նույն տան բնակիչ Վահե Բաբայանի դին՝ ծնված 1991 թվականին։ Երիտասարդը ապրում էր հոր՝ Սամվել Բաբայանի հետ։   Նա SHANTNEWS-ին պատմել է, որ որդին գտնվել է իր ննջասենյակում, որտեղից էլ ուժեղ պայթյունի ձայն է լսել։ […]

̰
Քարաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

19:12 04.10.2020

Հոկտեմբերի 4-ին` ժամը 16:25-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ն․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

10:05 04.10.2020

Հոկտեմբերի 4-ին` ժամը 06:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Մանվել Յ․, ծնված 1977 թ.) և «Opel Zafira» […]

̰
Հրդեհ Դիլիջան քաղաքում

14:49 03.10.2020

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 04:01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վախթանգ Անանյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:08-ին, […]

̰
Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա

14:01 03.10.2020

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

08:20 03.10.2020

Երեկ ուշ երեկոյան վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ «Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ հատկապես այս օրերին ուշադիր եղեք և զիջեք շտապօգնության մեքենաներին: Ամեն վայրկյանը շատ կարևոր է շտապօգնության մեքենայով տեղափոխվողների համար: Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության […]

̰
Երևան քաղաքի Կոնդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:49 02.10.2020

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

̰
Քաղսի գյուղի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

00:03 02.10.2020

Հոկտեմբերի 1-ին` ժամը 19:39-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Ա., ծնված […]

̰
Մարտունիում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը

15:30 01.10.2020

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ «Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին»,- տեղեկացնում են 24News.am-ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, նա նույնպես տեղափոխվել է հոսպիտալ: Մարտունիում վիրավորվել է նաև ֆրանսիական Le Monde պարբերականի […]

̰
Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալը ԼՂ-ում հրետակոծության տակ է հայտնվել

15:29 01.10.2020

Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է հայտնվել ռուսական Дождь հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն: «Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին կրակի տակ է ընկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում և այժմ գտնվում է ռմբապաստարանում»,- գրել է նա իր Telegram-ի ալիքում:  

̰
Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ 35-ամյա քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է

11:33 30.09.2020

Այսօր առավոտյան՝ ժամը  9-ի սահմաններում, ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման Շիրակի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 38 շենքի առաջին բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․87 հա տարածքում բռնկված հրդեհները

10:05 30.09.2020

Սեպտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Խաչիկ գյուղում՝ 1 հա: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]

̰
BACK_TO_TOP