TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Աբովյան քաղաքում․ կա տուժած

09:56 30.09.2020

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04։18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […]

̰
Ամիրյան փողոցում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

22:57 29.09.2020

Սեպտեմբերի 29-ին` ժամը 21։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1995 […]

̰
Սպանդարյան գյուղի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա 2 զոհ

11:50 28.09.2020

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիշա Հ․, ծնված 1944 թ.) դուրս է եկել […]

̰
Դալարիկ-Դվին ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ

10:41 28.09.2020

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 04։09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Դվին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհանես Ա․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]

̰
Հրազդան քաղաքի մոտ մեքենան բռնկվել է․ վարորդը և ուղևորն այրվածքներ են ստացել

10:34 28.09.2020

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 46-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mercedes C230» (վարորդ՝ Դավիթ Շ․, ծնված 1999 թ.) մակնիշի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9400 քմ տարածքում բռնկված հրդեհները

10:17 28.09.2020

Սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1400 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8000 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9400 քմ։

̰
Թբիլիսյան խճուղի-Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի

23:49 27.09.2020

Սեպտեմբերի 27-ին` ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռադիոկայմ թաղամասից դեպի Քանաքեռ տանող հատվածում գտնվող այգում հայտնաբերվել է քաղաքացու դի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի-Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտակայքում գտնվող կանաչապատ […]

̰
Սևանի թերակղզու մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ

19:55 27.09.2020

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։10-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերգեյ Խ․, ծնված 1987 թ.) դուրս […]

̰
Մադինա գյուղում հրդեհ է բռնկվել

21:16 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղում այրվում է տան տանիք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։42-ին։

̰
Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացներ են մոլորվել

21:07 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացներ են մոլորվել։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Խարկովում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել Է ուկրաինացի պատգամավորի որդին

20:52 26.09.2020

Խարկովում սեպտեմբերի 25-ին Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է «Ընդդիմադիր հարթակ ՝ հանուն կյանքի» կուսակցությունից ուկրաինացի պատգամավոր Վադիմ Օլաբինի որդին, հաղորդվում է РЕН ТВ-ն: Պատգամավորի որդին տվյալ ուսումնարանի կուրսանտ է եղել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Չուգուև քաղաքի մոտ Ան-26 ինքնաթիռը վայրէջք կատարելիս ընկել է, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ: Օդանավում եղել են անձնակազմի 7 […]

̰
Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, վրաերթ է տեղի ունեցել

20:24 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին` ժամը 17։25-ին, ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, նկատել է վրաերթ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոզա Ա․, ծնված 1993 թ․) վրաերթի է ենթարկել Մարինե Ի․-ին (ծնված 1999 թ․)։ Փրկարարները տուժածին մոտեցրել են […]

̰
Գտնվել են Խարկովի շրջանում կործանված ինքնաթիռի սև արկղերը

14:34 26.09.2020

Ан-26 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը, հաղորդել Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ներկա դրությամբ գտնվել են ձայնագրիչները, դրանք անվնաս են»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռազմական վարչությունում նշել են, որ վթարի վայրում դեռ տարվում են որոնողական աշխատանքներ, ռազմական ինժեներները փնտրում են ողբերգության հավանական պատճառները: Ան -26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չուգուև քաղաքի մերձակայքում՝ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը

12:08 26.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23:34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 93-րդ կմ-ին «ԶԻԼ […]

̰
Ազատության պողոտայում մեքենան բախվել է ծառին ու բռնկվել

10:30 26.09.2020

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

09:00 26.09.2020

Սեպտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 1200 քմ, Ցամաքասար գյուղում՝ 2 հա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Նոր […]

̰
Ուկրաինայում ինքնաթիռ է կործանվել․ 22 մարդ զոհվել է

23:50 25.09.2020

Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, փոխանցում է «Корреспондент.net»-ը: Ոստիկանության տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ։ Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, և 4 մարդու որոնումները շարունակվում են: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:55-ին: Խարկովի […]

̰
Վրաստանի Կախեթի շրջանում միկրոավտոբուս է վթարվել․ 11 մարդ տուժել է

23:42 25.09.2020

11 մարդ, այդ թվում ՝ 4 տարեկան երեխա, տուժել է Կվարելիի մունիցիպալիտետում (Կախեթիի շրջան) երթուղային միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ավտովթարի  հետևանքով տուժածների մեծ մասը խաղողի այգիներում սեզոնային աշխատողներ են: Միկրոավտոբուսը, որը նրանց տեղափոխում էր բերքահավաքի, դուրս էր եկել երթևեկելի մասից ու բախվել բետոնե ցանկապատին, իսկ հետո շրջվել: Ուղևորները տարբեր […]

̰
Փարիզում տեղի ունեցած հարձակման հետևանքով 7 մարդ է ձերբակալվել

22:44 25.09.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փարիզում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ, չորս մարդ դանակահարվել է։ Երկու տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հաղորդում է Рен ТВ-ն։ Երկու կասկածյալներից բացի, ևս հինգ մարդ ձերբակալվել է Փարիզում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:  

̰
Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

22:30 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:38-ին, Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, այրվում է անասնակեր: Այս մասին տեղոեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արծվանիստ գյուղի 21-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ […]

̰
Թոմ Հենքսի հայրն ականատես է եղել հոր սպանությանը

22:19 25.09.2020

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը պատմել է, որ իր պապին սպանել են 10-ամյա հոր աչքի առջև: Դա տեղի է ունեցել Կալիֆոռնիայի ընտանեկան ֆերմայում: Պարզվել է, որ մարդասպանը վարձու աշխատող է եղել, գրում է People- ը: 64-ամյա աստղի հայտնությունները խաղացել են In Depth with Graham Bensinger շոուի ժամանակ: «Հայրս, երբ դեռ երեխա էր, ստացել է սարսափելի հիշողությունների շատ […]

̰
Չինաստանում այրվում էր Huawei-ի մասնաշենքերից մեկը

19:03 25.09.2020

Չինաստանում այսօր հրդեհ է բռնկվել Huawei ընկերությանը պատկանող շենքերից մեկում: Դեռևս հստակ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: Տուժածներ չկան, քանի որ հրդեհի պահին շենքը շահագործման հանձնված չի եղել: Շինարարություն է ընթացել: Սկզբում տեղեկություն էր տարածվել, որ հրդեհը բռնկվել է ընկերության հետազոտական կենտրոնում, որտեղ 25 հազար մարդ է աշխատում, սակայն ավելի ուշ հերքվեց այդ […]

̰
Ռանչպար գյուղի տներից մեկում քաղաքացու դի է հայտնաբերվել

16:58 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:25-ին, Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են […]

̰
Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ չորս մարդ դանակահարվել է

14:47 25.09.2020

Փարիզում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ, չորս մարդ դանակահարվել է։ Այս մասին հաղորդում է Рен ТВ-ն։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները եղել են առնվազն երկուսը։ Ներկայումս Փարիզի իրավապահները որոնում են նրանց։ Հաղորդվում է նաև, որ չորս տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մի քանի օր առաջ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները վերահրատարակելուց հետո «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը […]

̰
Աշտարակ քաղաքում ավտոմեքենաներ են այրվում

13:16 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:54-ին, Արագածոտնի Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Շաբաթվա ընթացքում 72 հրդեհ է գրանցվել ՀՀ խոտածածկ տարածքներում

12:09 25.09.2020

Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 72 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2․5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, 200 քմ, Շենգավիթ […]

̰
Գեղարքունիքում մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել

11:46 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:05-ին, Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 3.95 հա տարածքում բռնկված հրդեհները

10:10 25.09.2020

Սեպտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` 1000 քմ, Օշական գյուղում՝ 600 քմ, Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ […]

̰
Երևանում Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում

23:31 24.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

̰
Մյասնիկյան պողոտայում բախվել են «ՎԱԶ-21015»-ը, «Skania»-ն և «ԿամԱԶ»-ը․ վարորդներից մեկն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

21:20 24.09.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 24-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
BACK_TO_TOP