18:33 24.09.2020
Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: SHANTNEWS.am- ի թղթակիցը հայտնում է, որ միմյանց են բախվել բեռնատար և մարդատար մեքենաներ: Մարդատար մեքենայի մի մասը մխրճվել է բեռնատարի տակ:
15:47 24.09.2020
Խորհրդային միությունն ու Ռուսաստանը երբեք հետազոտություն չեն անցկացրել «Նովիչոկ» թունավոր նյութի ստեղծման վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են համաձայնեցվում պնդումներն այն մասին, որ ՌԴ-ն երբեք նման նյութ չի ունեցել, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքերով՝ նյութի պաշարները ոչնչացվել են: «Մենք […]
15:34 24.09.2020
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 32-ամյա Գեղանուշ Ղ.-ն, որը սեպտեմբերի 17-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:20 24.09.2020
Սեպտեմբերի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 3 հա, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 400 քմ, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3000 քմ, Առինջ գյուղում՝ 4000 […]
11:21 24.09.2020
Այսօր՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մարմաշեն գյուղի սկզբնամասում։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ղեկի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Մեքենան, մոտ 50 մ պտտվելով, հայտնվել է դաշտամիջյան հատվածում ու ամբողջությամբ ջարդուփշուր եղել, ձախակողմյան հատվածը ճզմվել է։ 22-ամյա վարորդը, ով Վարհրամաբերդ գյուղի բնակիչ է ու 2 […]
10:32 24.09.2020
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 03։45-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։
09:03 24.09.2020
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։39-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:27-ին: Այրվել է մոտ […]
22:25 23.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաև խանութի ներսը՝ գույքի հետ միասին: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի […]
16:49 23.09.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 5 շենքի (14 հարկ) տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
15:21 23.09.2020
Փարիզի Էյֆելյան աշտարակի տարածքը շրջափակված է։ Այս մասին հայտնում է BFM Paris-ը ։ Ականատեսների խոսքերով՝ աշտարակի մոտ ռումբ են գտել։ Պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
15:15 23.09.2020
Սեպտեմբերի 23-ին` ժամը 14:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 5 շենքի (14 հարկ) տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և […]
14:07 23.09.2020
Սեպտեմբերի 23-ին` ժամը 11։33-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan Tiida (վարորդ Սիրանուշ Ս․, ծնված 1992 թ.) և […]
12:44 23.09.2020
Սեպտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղում՝ 6 հա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 4 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.2 հա։
12:15 23.09.2020
Սեպտեմբերի 22-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին-Շահումյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
09:47 23.09.2020
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Քոռաղբյուր կոչվող հանդամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ձորից (մոտ 4 մ):
23:37 22.09.2020
Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը: Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր […]
23:02 22.09.2020
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ բողոքի ակցիա իրականացնողները, անտեսելով համընդհանուր ճանաչված բարոյական նորմերը, հանքավայրում աշխատող կամ աշխատելու ցանկություն հայտնած քաղաքացիների գործողությունները համարելով սխալ, իրենց […]
21:30 22.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ […]
17:49 22.09.2020
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 03:42-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ): […]
16:00 22.09.2020
Ստամբուլում ռուսական ծագումով ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկին գտել են իր մեքենայում մահացած: Ըստ NTV հեռուստաալիքի՝ տղամարդու մահվան հանգամանքները իրավապահները կասկածելի են համարում: 57-ամյա լրագրողը Ստամբուլ էր եկել կնոջ և երկու վարորդների հետ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգից: Պարզաբանվում է, որ երբ նրանք ժամանել են Ստամբուլի Քարաքոյ թաղամասի հյուրանոց, որտեղ նախատեսում էին կանգ առնել, ամերիկացի լրագրողի […]
15:10 22.09.2020
Սեպտեմբերի 22-ին` ժամը 12։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարփոն Ս․, ծնված 1970 թ․) և «MAN» մակնիշի […]
13:46 22.09.2020
Ֆուտբոլի մրցավար Դանիելե Դե Սանտիսն ու նրա ընկերուհին սպանվել են Իտալիայի Լեչե քաղաքում գտնվող իրենց բնակարանում: Այս մասին հայտնում է Football Italia- ն: 32-ամյա Դե Սանտիսի և նրա ընկերուհու՝ 30-ամյա Էլեոնորա Մանտայի մարմինները հայտնաբերվել են իրենց բնակարանում: Հանցագործը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց։ Հարևանները ճչոցներ են լսել և նկատել են, որ զինված տղամարդը հեռանում […]
13:12 22.09.2020
Սեպտեմբերի 20-ին` ժամը 04:23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Էջմիածին քաղաքի 22-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն: Դանակն առգրավվել է: Նախապատրաստվում […]
13:00 22.09.2020
Բրիտանիայում 17 օրական երեխան խեղդվել է կաթից, որի պատճառով նրա սիրտը կանգ է առել: Բժշկական միջամտությունից հետո այն ևս երկու անգամ չի աշխատել, բայց երեխային հաջողվել է ողջ մնալ: Այդ մասին հայտնում է The Sun թերթը: Նշվում է, որ կաթը նորածնի թոքերում է հայտնվել, երբ նա շշով խմելիս է եղել: Տղան սկսել է դժվարությամբ շնչել: […]
12:48 22.09.2020
Սեպտեմբերի 21-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղում ինքը «մարդ է խփել»: Այնուհետև «Գորիս» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա քաղաքացի: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Հարժիս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է 23-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա […]
10:33 22.09.2020
Սեպտեմբերի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն […]
10:27 22.09.2020
Սեպտեմբերի 22-ին, ժամը 04։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: Մինչ փրկարարների` […]
09:24 22.09.2020
Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:42-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին։
09:18 22.09.2020
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։ Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն […]