13:58 19.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
13:49 19.09.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են, ոստիկանությունը տեղեկացրել էր հրաձգության և մի քանի զոհի մասին։ Ամերիկյան Ռոչեսթերում կրակոցների զոհ է դարձել 2 մարդ, 14-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «13WHAM»-ը: Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին: Դեպքը տեղի է […]
12:33 19.09.2020
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 15,4 կմ արևելք՝ 17,6 կմ խորության վրա: Տուժածների և վնասների մասին տվյալներ չեն հաղորդվում:
11:45 19.09.2020
Սեպտեմբերի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Mercedes, Toyota Corolla, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
11:24 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և […]
10:12 19.09.2020
Սեպտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3 հա, 2 հա, 2 հա, 7 հա, Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ մոտ 3700 քմ։ […]
09:49 19.09.2020
Սեպտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Վրույր Ավետիքյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Համբարձումյանի վարած Ваз 2111 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ваз 2111-ի 2 ուղևորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, […]
09:12 19.09.2020
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։58-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի համայնքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մեծ Պարնի համայնքի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, […]
09:02 19.09.2020
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ս. ծնված 1998 թ.), հարվածել է ընտանի կենդանուն (կով), ինչից հրդեհ […]
23:45 18.09.2020
Արկտիկայի արագորեն կորչող սառցե ծածկն այժմ հետաքրքրում է մեծ թվով հետազոտողների, որոնց գործունեությունը միշտ չէ, որ ներկայացնում է «հետաքրքիր արկած» նոր զգացողություններ որոնելու համար: Նման եզրակացությունների իրական լինելը հաստատվում է հայտնի էքստրեմալ ճանապարհորդ Մայք Հորնի արշավախմբի հետ տեղի ունեցած միջադեպով: Այսպիսով, երբ արշավախմբի երկու անդամներ հայտնվել են սառցալեռան վրա՝ գործիքներ տեղադրելու համար, այն հանկարծ գլխիվայր […]
23:24 18.09.2020
Ամերիկյան Տեխաս նահանգում տեղի ունեցած ողբերգության պատճառ է դարձել անվնաս ախտահանող միջոցը, առանց որի շատ երկրներում դպրոցականներին արգելվում է դասերին մասնակցել: Սարսափելի դեպքի մասին պատմում է Metro հրատարակությունը: Հաղորդվում է, որ Քեյթ Ուայզը սկսել է վառվել դուստրերի աչքի առաջ, երբ նա ձեռքերը ախտահանող միջոցով մշակելուց հետո փորձել է մոմ վառել: Երբ նա կատարել է առաջին […]
21:32 18.09.2020
Սեպտեմբերի 18-ին` ժամը 15։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Mercedes» մակնիշի […]
16:56 18.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր միայն կարողացել են վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի […]
10:22 18.09.2020
Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 115 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5 հա, 5000 քմ, 1000 քմ, 500 քմ, 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 700 քմ, 500 քմ, […]
09:51 18.09.2020
Սեպտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ […]
23:33 17.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ճակատ ճակատի բախվել են Geely և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն […]
22:44 17.09.2020
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող համալսարանական կլինիկան ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով հիվանդը մահացել է: Հաքերները, շանտաժի ենթարկելով բուժհաստատությանը, շարքից հանել են սերվերները, ինչի արդյունքում հիվանդանոցի կյանքը կանգ է առել, գրում է N24- ը: Ինչ վերաբերում է հիվանդ կնոջը, կլինիկայի համակարգչային համակարգը կաթվածահար լինելու պատճառով, նա շտապ տեղափոխվել է մեկ ուրիշ հիվանդանոց: Սակայն տեղափոխման ընթացքում […]
20:38 17.09.2020
Սեպտեմբերի 17-ին` ժամը 18։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փարոսի անտառում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին:
15:15 17.09.2020
Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Ֆինլանդիայում «Այլա» փոթորկի պատճառով 150 քաղաքներում շուրջ 60 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին սեպտեմբերի 17-ին Twitter-ում հայտնել է երկրի էներգետիկ արդյունաբերության «Energiateollisuus» ընկերությունը: Ամենից շատ տուժել են Ֆինլանդիայի հարավ-արևմուտքը, կենտրոնը և հյուսիս-արևմուտքը, որտեղ փոթորիկը պատճառ է դարձել, որ ծառերը ընկնեն էլեկտրահաղորդիչ լարերի վրա: Ամենաբարդ իրավիճակը Մուստասաարի, Պորի, Ուուսիկաուպունկի […]
14:49 17.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 […]
13:16 17.09.2020
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
09:26 17.09.2020
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 03։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է […]
09:17 17.09.2020
Սեպտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5 հա, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 5000 քմ, […]
09:08 17.09.2020
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «KIA» (վարորդ՝ Զարինե Գ․, ծնված 1997 թ․), «Ford Fusion» (վարորդ՝ Հենրիկ […]
23:44 16.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ վիրավոր է: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը:
14:15 16.09.2020
Սեպտեմբերի 16-ին` ժամը 11։35-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է […]
12:25 16.09.2020
Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Այնթափ գյուղում՝ […]
12:14 16.09.2020
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:35-ին, ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Հադրութի շրջանի «Զարգար» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերվել: Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչ,1956թ.ծնված Ռ. Հ.-ն «Զարգար» կոչվող տեղամասով հոսող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել […]
09:05 16.09.2020
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։08-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 3-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։42-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռոբերտ Կ․, ծնված 1986 թ․)։