00:38 22.09.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին։ […]
00:13 22.09.2020
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։
23:10 21.09.2020
Ավելի քան 50 տարի ամուսնացած զույգը մահացել է կորոնավիրուսից ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ, ձեռք ձեռքի բռնած: 67-ամյա Ջոնի Լի Փիփլզը և նրա կինը՝ 65-ամյա Քեթի Դարլին Փիփլսը սկսել են ախտանշաններ զգալ օգոստոսի սկզբին, բայց մահացել են սեպտեմբերի առաջին օրերին: «Մայրիկն ու հայրիկը ապրում էին ձեռք ձեռքի տված 50 տարի, նրանք մահացան ձեռք ձեռքի տված, […]
20:40 21.09.2020
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական […]
17:31 21.09.2020
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների […]
11:57 21.09.2020
Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 1500 քմ, Ագարակ գյուղում՝ 500 քմ, Արարատի մարզի Լանջառ գյուղում՝ 4 […]
09:16 21.09.2020
Սեպտեմբերի 21-ին` ժամը 06։08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սարժումյան 32 հասցեում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 08։35-ին։ Այրվել է տան տանիք (մոտ 100 […]
08:51 21.09.2020
Սեպտեմբերի 20-ին` ժամը 19։04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19:57-ին, մարել` սեպտեմբերի 21-ին, ժամը 01:37-ին: Այրվել են մոտ 900 հակ անասնակեր և հարակից անասնագոմի […]
23:30 20.09.2020
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի թոշակառու Մեթյու Բեթը հայտնաբերել է անսովոր այցելուի իր տան բակում: Նա քնել է լողավազանի առջև գտնվող շեզլոնգի վրա և արթնացել այն բանից, որ ինչ-որ մեկը քաշքշել է ոտքը: Բացելով աչքերը տղամարդը նույնիսկ միանգամից չի հասկացել, որ իր առջև երիտասարդ արջ է: Հիշարժան հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Գրինֆիլդում, որտեղ ապրում է […]
23:28 20.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ, ժողովրդի կողմից «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Թալինի […]
23:18 20.09.2020
Սեպտեմբերի 20-ին` ժամը 18։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճում դի կա․ դին լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 50 տարեկան):
23:01 20.09.2020
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:51-ին քաղաքացին դիմել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Լուսագյուղ գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
22:48 20.09.2020
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]
16:32 20.09.2020
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:00 20.09.2020
Գանայում, ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով, մահացել է 8 ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Sports World Ghana-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել Աշանտի շրջանում: Խաղացողներից 6-ը տեղում են մահացել, իսկ երկուսը՝ հիվանդանոցում: Ըստ աղբյուրի, խաղացողները գնում էին գրանցվելու պատանեկան լիգային մասնակցելու համար:
13:14 20.09.2020
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։32-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
13:07 20.09.2020
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը,երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել: Ըստ shamshyan.com-ի ,27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի […]
11:51 20.09.2020
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]
11:15 20.09.2020
Ինչպես հաղորդում shamshyan.com-ը,այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Բալահովիտ –Աբովյան ավտոճանապարհի Տիեզերագնացների փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes G500 մակնիշի 02 UU 202 համարանիշի և KIA մակնիշի 57 ՏM 577 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
11:00 20.09.2020
Մախաչկալայում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է սպորտային համալիրը։ Հրդեհը բռնկվելէ «Օլիմպ» մասնավոր առողջապահական համալիրում։Հաղորդում է Ren tv հեռուստաընկերությունը ։ Հրդեհն ընդգրկել է համալիրի վարչական շենքը , լողավազանի հատվածը, այրվել է ամբողջ մարզագույքը ։ Այրվել է 500 քմ տարածք: Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
22:32 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին` ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]
21:52 19.09.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 87-ամյա Թադևոս Վ․-ն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ սեպտեմբերի 19-ին։ Երևանի բնակիչ, 35-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկվել նրան:
21:40 19.09.2020
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս […]
21:13 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին` ժամը 19։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան […]
20:30 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղոեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ […]
20:09 19.09.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա: Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել: Պարզվել […]
17:53 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ […]
17:05 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից դեպի «Զոնալ» թաղամաս տանող հատվածում ծառեր են այրվում։ Տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի «Զոնալ» թաղամասի վերջնամասում […]
16:22 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին ՝ժամը 13։20-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից դուրս են բերել Արտակ Ա․-ին […]